Ակնթարթային ուղերձը կամ արագ նամակագրությունը (հաճախ օգտագործվում է անգլերեն բառը chat, բայց կան նաև այլ արտահայտություններ, ինչպես clavardage Քվեբեքում) հնարավորություն է տալիս տեքստային հաղորդագրությունների արագ փոխանակումը բազմաթիվ համակարգիչների միջև, որոնք միացված են նույն համակարգչային ցանցին և Ինտերնետին։ Ի տարբերություն էլեկտրոնային նամակագրության, հաղորդակցման այս միջոցն առանձնանում է նրանով, որ հաղորդագրությունները հայտնվում են գրեթե իրական ժամանակում և հնարավորություն տալիս ինտերակտիվ երկխոսության։

Գործընթացը խմբագրել

Արագ նամակագրությունը պահանջում է հատուկ ծրագրի օգտագործում, որն էլ միանում է արագ հաղորդագրության սերվերին։ Այն տարբերվում է էլեկտրոնային նամակից նրանով, որ խոսակցությունը տեղի է ունենում վայրկենական (գրեթե իրական ժամանակում, քանզի ժամանակավոր արգելքները ուժեղ չեն այս համակարգերում)։ Ժամանակակից ծառայությունների մեծ մասն ունեն ներկա գտնվելու մի համակարգ, որը ցույց է տալիս, թե կոնտակտային ցանկում գտնվող անհատները երբ են միաժամանակ գծի մեջ և երբ է նրանց հարմար զրուցել։ Արագ նամակագրության սկզբնական ծրագրերում, յուրաքանչյուր նամակ տպվելու ընթացքում հայտնվում էր հասցեատիրոջ էկրանին, և երբ նամակները ջնջվում էին ինչ-որ ուղղում անելու համար, դա միանգամից արտացոլվում էր իրական ժամանակում։ Դա ավելի շատ նմանվում էր հեռախոսային հաղորդակցման, քան նամակների փոխանակման։ Արագ նամակագրության ժամանակակից ծրագրերում, հասցեատերը տեսնում է ուղարկողի նամակը միայն այն պահին, երբ վերջինս դա հաստատում է։ Արագ նամակագրության կիրառման մեծ մասը թույլ է տալիս կանոնակարգել հաղորդագրությունը, որը կատարում է նույն ֆունկցիան, ինչ-որ հեռախոսի ինքնապատասխանիչի հաղորդագրությունը՝ նշելու համար օրինակ անհասանելիության պատճառը։ Արագ նամակագրության համակարգի զարգացման արդյունքում webcam-ի շնորհիվ ավելացան ձայնային և վիդեո ֆունկցիաները, ինչպես նաև բազմաթիվ համագործակցային կիրառումներ (դատարկ աղյուսակ, տեքստի խմբագրում, խաղեր և այլն), ինքնավար և նշումներով հաղորդագրությունների ուղարկում (վերահսկողություն, տեղեկությունների « push », և այլն)։

Գաղտնի լեզու խմբագրել

Արագ նամակագրությունն ունի իր սեփական լեզուն։ Իրական ժամանակում տեղի ունեցող քննարկումները, գրելու արագությունն, այն դարձնում են ավելի հեղհեղուկ, որտեղից էլ առաջ է գալիս կարճ գրելաձևը՝ մասնավորապես հեղինակի հոգեվիճակն արտահայտելու համար (տես՝ smiles)։ Այդ կրճատումները հաճախ ավտոմատ կերպով վերածվում են դիմային պատկերների։

Պատմություն խմբագրել

UNIX-ի ներքո MI համակարգի միացման անիմացիա

Արագ նամակագրությունը բավականին հին գաղափար է. UNIX-ի ձևով այն գոյություն ունի բավականին երկար ժամանակ, տեքստային ձևով՝ շնորհիվ talk հրամանի, այնուհետև եղել է Windows-ի տեսքով, ունեցել է WinPopUp համարժեք ձևը. այս երկու ձևերը հիմնված էին օգտագործող/սարք զույգի վրա։

Internet Relay Chat (IRC) բաց օրինաչափ բանաձևը 1988 թվականից սկսած առաջարկում է քննարկման պարզ գործողություններ՝ բազմաթիվ անձանց մասնակցությամբ (նրանք դեռևս տարածվել են ռոբոտների օգտագործման ժամանակվանից)։ Zephyr բաց օրինաչափ բանաձևն, որը ստեղծվել է MIT-ում միևնույն տարում, բազային ծառայությունների շատ պարզ ամբոխություն է, որն էլ օգտագործվում է ամերիկյան համալսարականների շրջանում։ Ցանցում հաղորդակցվելու այս երկու ձևերը բոլորովին էլ այն չեն, ինչ անվանում են արագ հաղորդագրություն՝ հաշվի առնելով այն փաստը որ գոյություն չունի կամ աննշան է վավերականությունը և ներկայության կառավարումը։ Լայն տարածում ունեցող արագ հաղորդակցման ժամանակակից ձևը բացահայտվել է Mirabilis հրեական նորաստեղծ կազմակերպության կողմից, որն էլ 1996-ին ներմուծեց ICQ։ Նրա նորամուծություններից ամենահիմնականը անձնական կոնտակտների ցանկի կառավարումն էր։ 1998-ին Mirabilis-ը գնվեց AOL Time Warner ընկերության կողմից։

Gajim-ը օգտագործում է Jabber [1] տեխնոլոգիան։ 1998-ին Jabber բաց և ազատ բանաձևը ստեղծվեց որպես QQ փակ և սեփական բանաձև, որն էլ համարվեց ICQ-ի [2] չինական կլոնը։

ICQ հաջողության հասնելուց ի վեր, հաղորդակցման բանաձևի անհամատեղելի բազմաթիվ ձևեր, սեփականատիրական և փակ, զարգացում են ապրել և անվճար առաջարկվել Ինտերնետ մատակարարողների կողմից(Yahoo! Messenger 1998-ին, MSN Messenger [3] 1999-ին և Gadu-Gadu 2000-ին)։ Նրանց համար առաջնայինը հմայված հաճախորդների լայն բազա կազմավորելն է, որպեսզի հետագայում կարողանալ նրանց ուղարկել գովազդներ, առաջարկել վճարովի ծառայություններ և այլն։

2002-ին աշխարհում գրանցվում է էլեկտրոնային նամակների և արագ հաղորդագրությունների նույնաքանակ փոխանակում. արագ հաղորդագրություններ օգտագործողների քանակը հասել է մինչև 360 միլիոնի։ Ցանցերի փակումը, բաժանումը, անհամատեղելիությունը, ոչ փոխազդեցությունը արագ հաղորդագրությունն Ինտերնտում բերում են մասնատման վիճակի, որը գոյություն չունի էլեկտրոնային նամակների և web-ի բնագավառում։

2004-ին Jabber/XMPP կանոնակարգվում է IETF կողմից որպես բաց օրինաչափություն։ IETF-ը ինտերնետային բանաձևերը կանոնակարգող կազմակերպություն է։ Այսօր Jabber-ը միակ կանոնակարգված համակարգն է՝ բաց օրինաչափությամբ, ոչ փակ և ոչ սեփականատիրական, որը շատ արագ զարգանում է հարյուրավոր, նույնիսկ հազարավոր տարածողների, մատակարարների և միլիոնավոր օգտագործողների կողմից, ինչպես նաև ինֆորմատիկայի արդյունաբերությամբ զբաղվող հզոր անունների կողմից, ինչպիսիք են՝ Google, IBM, [4] Sun, France Telecom/Wanadoo/Orange Internet և այլն։

2005-ին աշխատանքը մուլտիմեդիայի սեսիաների օգնությամբ, որոնցից է IP ձայնը, նորից արձակվում է շնորհիվ Jingle (Jabber) բանաձևի, որը տրվել էր Google Talk-ի կողմից։ 2006-ին արագ հաղորդագրության նույնացման համար ընտրված պայմաններն որդեգրվել են IETF-ի կողմից. Դրանք հիմնված են Jabber բանաձևի վրա։

ShazzleChat-ը մասնավոր, արագ և հեշտ օգտագործման ծրագիր է զանգերի և հաղորդագրությունների համար։ Ուղարկեք հաղորդագրություններ կամ լուսանկարներ, ապահով կատարեք աուդիո և տեսազանգեր։ Երբ դուք հոգ եք տանում ձեր և ձեր ընտանիքի տվյալների և անվտանգ հաղորդակցության մասին։ Ձեր ուղարկած յուրաքանչյուր հաղորդագրություն մնում է ձեր և ստացող ընկերոջ միջև։ Տեսա-ձայնային զանգերն ապահով են երկուսի միջև՝ ապահովված p2p Shazzle տեխնոլոգիայով։

Տես նաև խմբագրել