Օմետոֆոբիա (անգլ.՝ Ommetaphobia), իռացիոնալ վախ աչքերից[1]։ Ֆոբիան կարող է կապված լինել տրավմատոֆոբիայի՝ վնասվածք ստանալու վախի հետ[2]։

Ախտանիշներ խմբագրել

  • Խուսափում այնպիսի իրավիճակներից որոնցում հնարավոր կամ անհրաժեշտ է տեսողական կոնտակտ, աչքերին դիպչել։ Թեպետ սա նկատվում է կարճատև իրավիճակներում, երկարաժամկետ խուսափումը կարող է խորացնել ֆոբիան՝ ներկայացնելով վախի արդարացում։ Որոշ դեպքերում օմետոֆոբը կարող է ակտիվորեն կանխարգելել տրիգերային իրադրության առաջացումը[3]։
  • Բարձր տագնապայնություն կամ խուճապային գրոհ, կարող են նկատվել ֆիզիկական ախտանիշներ, այդ թվում՝ սրտխառնոց, գերօդափոխում և քրտնարտադրություն, ինչպես նաև հոգեբանական դրսևորումներ՝ խուճապ և վերահսկողության կորուստ։ Կախված խուճապային գրոհի ուժգնությունից՝ մարդը կարող է ունենալ հոսպիտալացման կարիք։ Այդ ախտանիշները կարող են շարունակվել ֆոբիան առաջացնող օբյեկտի կամ իրադրության չեզոքացումից մի քանի րոպե անց[3]։
  • Որոշ մարդկանց մոտ օմետոֆոբիան կարող է դրսևորվել որպես ոչ իրատեսական վախ, որ ինքը վտանգի մեջ է[3]։
  • Սոցիոֆոբիայի հետ համակցվելու դեպքում տեսողական կոնտակտով պայմանավորված օմետոֆոբիան կարող է ավելի խորացնել սոցիալական տագնապայնության ախտանիշները[3]։

Տրիգերներ խմբագրել

  • Տեսողական կոնտակտ կամ իրավիճակներ, որոնք կարող են առաջացնել այն, օրինակ՝ հանրային ելույթ կամ առերես խոսք
  • Աչքին դիպչել, օրինակ՝ ակնաբանի այց, կոնտակտային ոսպնյակների կամ աչքերի կոմետիկայի օգտագործում
  • Աչքի վնասվածք կամ աչքի մեջ օտար մարմի առկայություն (օրինակ՝ ավազ, շամպուն)
  • Աչքի դիմակների օգտագործում
  • Կեղծ աչքեր կամ աչքի պատկերներ
  • Աչքերի կամ վերը նշված տրիգերներից ցանկացածի մասին միտք[2]

Օմետոֆոբիա ունեցող ոչ բոլոր անձանց համար են տրիգերներ հանդիսանում միևնույն օբյեկտները կամ իրավիճակները։ Օրինակ՝ որոշ օմետոֆոբների դեպքում աչքերին դիպչելը կարող է դառնալ տրիգեր, իսկ այլ անձանց հետ տեսողական կոնտակտը՝ ոչ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kluger, Jeffrey; Cray, Dan; Liston, Brad; Plon, Plon (2001 թ․ ապրիլի 2). «FEAR NOT!». TIME Magazine. Vol. 157, no. 13. էջ 52.
  2. 2,0 2,1 «Ommetaphobia: How to Cope with the Fear of Eyes». Healthline (անգլերեն). 2020 թ․ փետրվարի 25. Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Ommetaphobia (Fear of Eyes)». Psych Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.