Օղուզլուի եկեղեցի, 9-10-րդ դարերի հայ առաքելական եկեղեցի է, գտնվում է Թուրքիայի Կարսի մարզի Օղուզլու գյուղում՝ Կարս քաղաքից մոտավորապես 35 կմ արևելք և Անի քաղաքից 15 կմ հյուսիս արևմուտք։

Օղուզլուի եկեղեցի
Եկեղեցին 1977-1978 թվականներին հեղ․՝ Դմիտրի Նիկիտին
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունԿարսի մարզ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Ներկա վիճակավերված
Շինանյութքար
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Եկեղեցու սկզբնական հայկական անունը հայտնի չէ։ Եկեղեցու պատերը գոտևորող շինարարական արձանագրությունը, որը թվագրվում է 9-րդ դարի վերջով[1], նշում է, որ եկեղեցու շինարարությունը հովանավորել է Հասան Գնթունի Իշխանը, ով Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսի տարեգրության մեջ հանդիսանում է Սմբատ Ա Բագրատունի թագավորի զորքերի հրամանատար և Կարսի կուսակալ[2]։ Քանի որ արձանագրության մեջ չի խոսվում Սմբատ Ա Բագրատունուց, առաջ է քաշվել այն տեսակետը, որ արձանագրությունը գրվել է 10-րդ դարի սկզբում տեղի ունեցած Կարսի ապստամբության և Սմբատի` իշխանությունից ժամանակավորապես հեռանալու շրջանում։ Իսկ մեկ այլ արձանագրության մեջ, որն այսօր ավերված է, նշվում է, որ 1001 թվականին եկեղեցին վերանորոգել է իշխանաց իշխան Աշոտ Պահլավունին։

Ճարտարապետություն խմբագրել

Կառույցը Շիրակի ճարտարապետական դպրոցի միակ եռախորան եկեղեցին է։ Ուղղանկյուն պարագիծ ունեցող հատակագծում խաչ է ներգծված, որի հարավային, հյուսիսային ու արևելյան թևեիը կազմավորում են կիսաշրջանխորաններ, իսկ արևմտյանը ուղղանկյուն է։ Ավագ խորանն ավելի խոր է, ուղղաձիգ սկիզբ ունենալու պատճառով։ Այդտեղից մուտքեր են բացվում դեպի ավանդատներ։ Բացի արևմտյան ճակատից, մյուսները օժտված են եռանկյունաձև զույգ որմնախորշերով։ Արտաքին պարզ ճարտարապետական միջոցներով ընդգծված են հարավային մուտքն ու բոլորլուսամուտները, որմնասյուներով ու որմնանկարներով դրվագված գլանաձև թմբուկը, և եռանկյունի խորշերի կամարակապ պսակները՝ ծածկված նրբակերտ զարդանախշերով[3]։

Խորանի յուրաքանչյուր երկու կողմում մատուռ կա, որոնցից յուրաքանչյուրի վրա ուղղանկյուն սենյակ կա, հավանաբար նախագծվել է որպես ապաստան, ուր առանց սանդուղքի կամ ճոպանի հասնել հնարավոր չէ։ Այս ժամանակաշրջանի եռախորան եկեղեցիների համար անսովոր հյուսիսարևմտյան և հարավարևմտյան անկյուններում նույնանման մատուռներ չկան։ Սրանց փոխարեն կան ուղղանկյուն բաժիններ, որոնք բացվում են դեպի կենտրոնական նավ[4]։

Պատենաձև քիվերով զարդարված, խորքային քանդակներով խորշերը հյուսիսային, հարավային և արևելյան ճակատների արտաքին առանձնահատկություններն են։ Հարավային դռան ճակատային մասի վրա մի ռելիեֆ է եղել, որի վրա պատկերված են եղել Մարիամ Աստվածածինը՝ գահին նստած, մանուկը՝ ձախ ծնկին, երկու կողմից հրեշտակների նմանվող ձիավորներ, որոնք, հնարավոր է, եկեղեցու հովանավորները լինեն։ Պահպանվել է եկեղեցու հարավային և արևելյան պատերին հայերեն արձանագրությունը[4]։

Եկեղեցին 20-րդ դարի առաջին քառորդին ամողջական է եղել։ Գմբեթը և հարավարևմտյան անկյունը փլուզվել է 1936 թվականի երկրաշարժից[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ղևոնդ Ալիշան (1881). Շիրակ. Վենետիկ-Սուրբ Ղազար: Մխիթարյան միաբանություն. էջ 15.
  2. Յովհաննէս կաթողիկոս Դրասխանակերտցի. Պատմութիւն Հայոց. էջեր 183–184.
  3. 3,0 3,1 Վարազդատ Հարությունյան (1992). Հայկական ճարտարապետության պատմություն․ Շիրակի ճարտարապետական հուշարձանները. Երևան: «Լույս» հրատարակչություն.
  4. 4,0 4,1 «Անիից հյուսիս գտնվող հուշարձանները» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 17-ին. {{cite web}}: Text "Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն" ignored (օգնություն)