Արարատ Օհանջանյան

հայ ներքին հիվանդությունների բժիշկ, նյարդաբան, բժիշկ

Արարատ Արամայիսի Օհանջանյան (մայիսի 29, 1968(1968-05-29), Սոս, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, նյարդաբան, Արցախի առողջապահության նախարար[1]։

Արարատ Օհանջանյան
Ծնվել էմայիսի 29, 1968(1968-05-29) (55 տարեկան)
ԾննդավայրՍոս, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1992) և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ, ներքին հիվանդությունների բժիշկ և նյարդաբան
ԿուսակցությունԱզատ Հայրենիք

Կենսագրություն և գործունեություն խմբագրել

Ծնվել է 1968 թ. մայիսի 29-ին, Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Սոս գյուղում։ 1985 թ. ավարտել է Սոսի միջնակարգ դպրոցը։ Նույն թվականին ընդունվել է Բաքվի բժշկական ինստիտուտի ատամնաբուժության ֆակուլտետը։

1986-1988 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1988 թ-ից ուսումը շարունակել է Երևանի բժշկական ինստիտուտի ատամնաբուժության ֆակուլտետում, որն ավարտել է 1992 թ.։

Ինստիտուտն ավարտելուց հետո վերադարձել է Արցախ, մասնակցել ինքնապաշտպանական մարտերին[փա՞ստ]։ 1992-1994 թթ. աշխատել է ԼՂՀ Մարտակերտի շրջանային դաշտային զինվորական հոսպիտալում՝ որպես բժիշկ-անեսթեզիոլոգ։ 1994-1997 թթ. աշխատել է Արցախի հանրապետական ուռուցքաբանական դիսպանսերում, ապա և ԼՂՀ «Հանրապետական հիվանդանոց» ՊՓԲԸ-ում՝ որպես բժիշկ-անեսթեզիոլոգ։ 1997-2007 թթ. համատեղությամբ աշխատել է Արցախի հանրապետական ծննդատանը՝ որպես բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ։

1997-1998 թթ. աշխատել է ԼՂՀ «Հանրապետական հիվանդանոց» ՊՓԲԸ վերակենդանացման բաժնի վարիչ։

1998-2003 թթ. ԼՂՀ «Հանրապետական հիվանդանոց» ՊՓԲԸ գլխավոր բժշկի տեղակալն էր՝ բուժական գծով։

2003 թ. սովորել է Մոսկվայի տրանսպլանտոլոգիայի ինստիտուտում՝ վերապատրաստվելով որպես բժիշկ-նեֆրոլոգ՝ հեմոդիալիզի մասնագետ։

2004 թ. նրա անմիջական մասնակցությամբ ԼՂՀ «Հանրապետական հիվանդանոց» ՊՓԲԸ-ում բացվել է հեմոդիալիզի բաժանմունք։

2007 թ. նշանակվել է ԼՂՀ «Հանրապետական հիվանդանոց» ՊՓԲԸ գործադիր տնօրեն՝ շարունակելով աշխատել որպես բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ։

2010 թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, «Ազատ Հայրենիք» կուսակցության ընտրացուցակով։ Ազգային Ժողովի սոցիալական ոլորտի հարցերի (2012 թվականից՝ սոցիալական և առողջապահության հարցերի) մշտական հանձնաժողովի անդամ։

2015 թ. մայիսի 3-ին խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԱՀ վեցերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր` համամասնական ընտրակարգով, «Ազատ Հայրենիք» կուսակցության ընտրացուցակով։ «Հայրենիք» խմբակցության անդամ։ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

2020 թվականի հուլիսի 18-ին Արցախի նախագահի հրամանագրով նշանակվել է Արցախի առողջապահության նախարար։

«Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ է, կուսակցության նախագահության անդամ։

Ազգային Ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամ է։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի չորս զավակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԱՀ նախագահի հրամանագրով առողջապահության նախարար է նշանակվել Արարատ Օհանջանյանը».