Օկտյաբրսկայա փողոց (Տագանրոգ)
փողոց Տագանրոգում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օկտյաբրսկայա փողոց (այլ կիրառումներ)
Օկտյաբրսկայա փողոց (ռուս.՝ Октябрьская улица), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնական պատմական մասում։
Օկտյաբրսկայա փողոց ռուս.՝ Октябрьская улица | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Գտնվում է | Տագանրոգ |
Երկարություն | 4090 մետր |
Սկիզբ | Մեչնիկովի նրբանցք |
Ավարտ | Տրանսպորտնայա փողոց |
Նախկին անվանում | Գիմնազիչեսկայա փողոց |
Անվանվել է | Հոկտեմբերյան հեղափոխություն |
Փոստային ինդեքս | 347900 |
Յանդեքս Քարտեզներում | |
Գուգլ Քարտեզներում |
Աշխարհագրություն Խմբագրել
Օկտյաբրսկայա փողոցը գտնվում է Մեչնիկովի նրբանցքի և Տրանսպորտնայա փողոցի միջև։ Փողոցի երկարությունը 4090 մետր է[1]։ Փողոցի շինությունների համարակալումը սկսվում է Մեչնիկովի նրբանցքից։
Պատմություն Խմբագրել
Նախկինում կոչվել է Գիմնազիչեսկայա փողոց։ Անվանումը ստացել է փողոցում գտնվող Տագանրոգի առևտրային արական գիմնազիայից, որը 1806 թվականին բացվել է Տագանրոգի այն ժամանակվա քաղաքապետ բարոն Բալթազար Կամպենհաուզենի միջնորդությամբ[2]։
1923 թվականին վերանվանվել է Հոկտեմբերյան հեղափոխության փողոց[3]։ Ավելի ուշ անվանումը ձևափոխվել է Օկտյաբրսկայա (Հոկտեմբերյան) փողոցի[3]։
Փողոցում գտնվում են Խմբագրել
- Քաղաքային հիվանդանոց թիվ 3 (նախկինում` Վ. Զակի անվան վիրաբուժական հիվանդանոց)` Օկտյաբրսկայա փող., 7
- Ա. Չեխովի անվան թիվ 2 վարժարան` Օկտյաբրսկայա փող., 9
- Ա. Պ. Չեխովի գրական թանգարան` Օկտյաբրսկայա փող., 9
- «Ռադուգա» մարզադաշտ
- Տագանրոգի կաթի գործարան` Օկտյաբրսկայա փող., 31
- Ռաֆտոպուլոյի հյուրանոց` Օկտյաբրսկայա փող., 35
Հուշարձաններ Խմբագրել
- Փողոցում է գտնվում Խորհրդային Միության հերոս Իվան Գոլուբեցի կիսանդրին։ Տեղադրված է Ա. Չեխովի անվան թիվ 2 վարժարանի մուտքի մոտ (Օկտյաբրսկայա փող., 9)։ Հենց այդ վարժարանում է սովորել Իվան Գոլուբեցը[4]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Энциклопедия Таганрога. Таганрог: Антон, 1998. — 624 с.
- ↑ Шапочка Е. А. Таганрогская мужская гимназия // Вехи Таганрога. — 2010. — № 45.
- ↑ 3,0 3,1 Гаврюшкин О. П. Вдоль по Питерской. — Таганрог: БАННЭРплюс, 2000. — 436 с.
- ↑ «Бюст Героя Советского Союза Голубца И.К.»։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-03-ին։ Վերցված է 2017 Ապրիլ 4