Մեչնիկովի նրբանցք (Տագանրոգ)

Մեչնիկովի նրբանցք (ռուս.՝ Мечниковский переулок), նրբանցք ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնական պատմական մասում։ Անվանված է մեծանուն կենսաբան Իլյա Մեչնիկովի պատվին։

Մեչնիկովի նրբանցք
ռուս.՝ Мечниковский переулок
Տագանրոգի ծովային սարքաշինության քոլեջի շենքը
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՏագանրոգ
Երկարություն600 մետր
ՍկիզբԱլեքսանդրի փողոց
ԱվարտՀունական փողոց
Նախկին անվանումԲոլշոյ Բիրժևոյ նրբանցք
Փոստային ինդեքս347900

Աշխարհագրություն խմբագրել

Մեչնիկովի նրբանցքը գտնվում է Ալեքսանդրի և Հունական փողոցների միջև[1]։ Երկարությունը 600 մետր է[1]։

Պատմություն խմբագրել

Նախկինում այս նրբանցքը կոչվել է Բոլշոյ Բիրժևոյ նրբանցք։ Նրբանցքն ակտիվորեն կառուցապատվել է` սկսած XIX դարի առաջին կեսից։ Տները պատկանել են վաճառական և քաղքենիական խավի մարդկանց։ Տնատերերի մեջ շատ էին հույները։ Մինչև օրս պահպանվել է մի քանի պատմական առանձնատուն, որոնց առաջին սեփականատերերի անունները հայտնի չեն։ Կարմիր աղյուսից կառուցված վեց պատուհան ունեցող մեկհարկանի թիվ 13 տունը 1880-ական թվականներից պատկանել է առևտրական, հունահպատակ Խառլամպի Եգորովիչ Բարբատիին։ Հարևան հողակտորները շինություններով պատկանել են առևտրական Դեպալդոյի ասպնջականոցին և կայսրուհի Մարիայի բարեգործական կազմակերպությանը[2]։

Հետագա տարիներին Մեչնիկովի նրբանցքն անվանվել է ի պատիվ ականավոր կենսաբան Իլյա Մեչնիկովի[1]։

Փողոցում գտնվում են խմբագրել

  • «Հին ամրոց» ռեստորան` Մեչնիկովի նրբ., 2
  • «Ռոտ-Ֆրոնտ» կինոթատրոն (1997)` Մեչնիկովի նրբանցքի և Պետրոսի փողոցի անկյուն[3]
  • Տագանրոգի ծովային սարքաշինության քոլեջ` Մեչնիկովի նրբ., 5[4]
  • Թիվ 10 միջնակարգ դպրոց` Մեչնիկովի նրբանցքի և Ֆրունզեի փողոցի անկյուն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Рыбалкин А.А. Мечниковский пер. // Энциклопедия Таганрога. — Таганрог: Антон, 1998. — 354 с.
  2. «Описание Мечниковский переулок в Таганроге». Վերցված է 2017 Ապրիլ 4-ին.(չաշխատող հղում)
  3. Киричек М.С. Кинотеатры советского периода // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 389.
  4. Киричек М.С. Морского приборостроения колледж // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 503.