Օխտինայի արագոնիտային քարանձավ

Օխտինայի արագոնիտային քարանձավ (սլովակ.՝ Ochtinská aragonitová jaskyňa, հունգ.՝ Martonházi-aragonitbarlang), քարանձավ Սլովակիայի հարավային մասում՝ Ռոժնավայի մերձակայքում։ Թեև ռեկորդային երկարություն չունի (երկարությունն ընդամենը 300 մետր է), այդուհանդերձ համարվում է աշխարհի ամենաուշագրավ քարանձավներից մեկը՝ իր ներսում եղած հազվագյուտ արագոնիտային կազմավորումների շնորհիվ[1]։ Մանավանդ՝ եթե հաշվի առնվի, որ աշխարհում մինչև այժմ հայտնաբերվել է արագոնիտային ընդամենը երեք քարանձավ։


Քարտեզ
Քարտեզ

Օխտինայի քարայրի գլխավոր տեսարժանությունը «Ծիր Կաթին» անվանումն ստացած սրահն է, որտեղ արագոնիտի ճերմակ ճյուղավորումներն ու կուտակումները շողշողում են, ինչպես աստղերը Ծիր Կաթինի համաստեղությունում։ Քարանձավը 1954 թվականին հայտնաբերել են Մարտին Ցանգարն ու Իրժի Պրոսեկը։ Հանրության համար այն բաց ու մատչելի է դարձել 1972 թվականից:Սլովակիայի կարստային ծագում ունեցող մնացած քարանձավների պես՝ Օխտինայի արագոնիտային քարայրը ևս ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ«Համաշխարհային ժառանգության» ցանկում՝ որպես Caves of Aggtelek Karst and Slovak Karst ընդհանրության բաղկացուցիչ մաս[2]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Lucinda Mallows, Lucy Mallows (2007). Slovakia: The Bradt Travel Guide. Bradt Travel Guides. էջ 6. ISBN 1-84162-188-9.
  2. Mallows, Lucy (2007). «Ochtínská aragonitová jaskyňa (cave)». Slovakia. էջեր 293–4. ISBN 978-1-84162-188-3.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օխտինայի արագոնիտային քարանձավ» հոդվածին։