Օլիտեի արքայական պալատ, Օլիտեի Նավառայի թագավորների պալատ (իսպ.՝ Palacio de los Reyes de Navarra de Olite) կամ Օլիտեի ամրոց (իսպ.՝ Castillo de Olite), պաշտպանական կառույց Իսպանիայի Նավառա նահանգի Օլիտե քաղաքում։ Կառուցվել է 13-14-րդ դարերում և եղել է Նավառայի թագավորների նստավայրերից մեկը սկսած Չարլզ III-ի թագավորության տարիներից։ Ներկայիս տեսքն ստացել է 20-րդ դարում՝ գեներալ Ֆրանցիսկո Ֆրանկոյի իշխանության օրոք։ 1931 թվականի հունիսի 3-ին հայտարարվել է Իսպանիայի մշակութային հուշարձան և ստացել է RI-51-0000306 գրանցման համարը։

Օլիտեի արքայական պալատ
Palacio Real de Olite
Նկարագրություն
Տեսակդղյակ, հուշարձան, թագավորական պալատ և շենք
Վարչական միավորՕլիտե[1]
ԵրկիրԻսպանիա[1]
Կառուցված13-րդ դար
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն
Ավերվել է15-րդ դար
Ընթացիկ
սեփականատեր
Patrimonio Nacional?
Քարտեզ
Քարտեզ
 Royal Palace of Olite Վիքիպահեստում
Սանտա Մարիա եկեղեցին ու Օլիտեի ամրոցը

Նավառայի Կառլոս III թագավորը 15-րդ դարում սկսել է ընդարձակել Օլիտեում գոյություն ունեցած ամրոցը, որ հետո դարձել է Նավառայի թագավորների պալատ։ Չնայած կառույցը սովորաբար կոչվում է ամրոց, սակայն իր կառուցվածքով այն նման է պալատի. այն ավելի շատ հարմարեցված է բնակության, ոչ թե ռազմական (պաշտպանական) նպատակների ծառայելու համար։

Ամրոցի առանձնահատկություններից մեկը նրա կառուցվածքի ոչ համաչափ լինելն է։ Դրա պատճառն այն է, որ ամրոցը կառուցվել է առանց նախնական պլանի, ինչպես նաև դարերի ընթացքում ընդարձակվել է ու ենթարկվել բազմաթիվ փոփոխությունների։ Դղյակի հիմնական մասը կառուցվել է 14-րդ դարի վերջին ու 15-րդ դարի սկզբին։ Նավառայի թագավոր Կառլոս III-ը որոշել է ամրոցը դարձրել է թագավորի մշտական նստավայր։

1512 թվականին Կաստիլիայի ու Արագոնի միացյալ թագավորության կողմից Նավառայի գրավումից հետո Օլիտեի ամրոցն լքվել է ու սկսել անկում ապրել։ Ժամանակ առ ժամանակ այնտեղ բնակվում էին Նավառայի փոխարքաները։ 1813 թվականին ամրոցը հրդեհվել է իսպանացի պարտիզանների կողմից, որպեսզի այն չծառայի Նապոլեոնի զորքերին։

1923 թվականին Նավառայի տարածքային վարչությունը որոշում է ընդունել լքված ճարտարապետական համալիրի վերականգնման մասին։ Անցկացված մրցության արդյունքներով 1937 թվականին սկսվել են վերակառուցման աշխատանքները։ Արդյունքում Օլիտեի ամրոցը դարձել է Նավառայի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկը։

Ամրոցը ներառում է մի շարք սենյակներ, այգիներ ու խրամներ։ Առանձնացվում են ամրոցի երկու հատվածներ՝ Հին պալատ (ներկայում՝ Parador Nacional de Turismo) և Նոր պալատ։ Ամրոցը շրջապատված է բարձր պատերով ու ունի բազմաթիվ աշտարակներ, որ նրան տալիս են ազդու ու հեքիաթային տեսք։ Ներկայում այն համարվում է Եվրոպայի ամենագեղեցիկ ամրոցներից մեկը։ Ամրոցին կից գտնվում է Սանտա Մարիա գոթական տաճարը։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Mariano Carlos Solano y Gálvez, Marqués de Monsalud "El Palacio Real de Olite", Boletín de la Real Academia de la Historia, 49 (1906), pp. 435–447.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլիտեի արքայական պալատ» հոդվածին։