Օլիվիա Ջորդան Թոմաս (անգլ.՝ Olivia Jordan Thomas, սեպտեմբերի 28, 1988(1988-09-28)[1], Թալսա[2]), ամերիկացի ֆոտոմոդել և դերասանուհի։ «Միսս ԱՄՆ 2015» գեղեցկության մրցույթի հաղթող։ «Միսս Տիեզերք 2015» մրցույթի մասնակից։ «Միսս Աշխարհ 2013» մրցույթում ներկայացրել է նաև ԱՄՆ-ը։

Օլիվիա Ջորդան
Ծնվել էսեպտեմբերի 28, 1988(1988-09-28)[1] (35 տարեկան)
ԾննդավայրԹալսա[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԲոստոնի համալսարան, Bishop Kelley High School? և Monte Cassino School?
Մասնագիտությունգեղեցկության մրցույթի մասնակից, դերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ և
մրցանակներ
 Olivia Jordan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Օլիվիա Թոմասը ծնվել և մեծացել է Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքում։ Նրա ծնողները՝ Բոբ և Ջիլ Թոմասներն են, հայրը ուսանողական տարիներին Թալսայի համալսարանի ֆուտբոլային թիմի խաղացող էր[3]։ Օլիվիան սովորել է Թալսի եպիսկոպոս Քելիի ավագ դպրոցում, որտեղ եղել է աշակերտական խորհրդի անդամ[3], թենիսի թիմի անդամ և չիրլիդերների թիմի ավագը։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել Է Բոստոնի համալսարան։

Համալսարանում ուսանելու ժամանակ նա աշխատել է որպես ֆիթնես-հրահանգիչ և անձնական մարզիչ, այդ ժամանակ էլ հայտնվել է «Գիրուկը ռինգում» և «Թեդ» ֆիլմերի նկարահանումների ժամանակ, որտեղ նկարահանվել է էպիզոդիկ դերերում։ 2011 թվականի մայիսին նա ավարտել է համալսարանը բժշկական գիտությունների բակալավրի աստիճանով, այնուհետև տեղափոխվել Լոս Անջելես՝ մոդել և դերասանուհի դառնալու նպատակով։

Երբ Օլիվիան փորձում էր դառնալ կինոդերասանների գիլդիայի անդամ, նա իմացավ, որ ոմն Օլիվիա Թոմաս արդեն գրանցված է այնտեղ, այդ պատճառով սկսեց օգտագործել միջին անունը ազգանվան փոխարեն և հայտնի դարձավ որպես Օլիվիա Ջորդան[4]։

2013 թվականին Ջորդանը մասնակցել է «Միսս Կալիֆորնիա ԱՄՆ» գեղեցկության մրցույթին, որտեղ զբաղեցրել է երկրորդ տեղը։ Նույն թվականին նա ԱՄՆ-ին ներկայացրել է «Միսս Աշխարհ» մրցույթում[5], որտեղ ընդգրկվել է առաջին քսանյակում։ 2015 թվականին Ջորդանը հաղթել է «Միսս Օկլահոմա» մրցույթում և նույն թվականին հաղթել «Միսս ԱՄՆ» մրցույթում, որը տեղի է ունեցել Բաթոն Ռուժում[6]։

Ջորդանը նկարահանվել է Cosmopolitan, Shape ամսագրերի և Ճապոնական Vogue տարբերակի համար[3]։ 2015 թվականին նա մասնակցել է նորաձևության ցուցադրությանը։ Շերի Հիլը Նյու Յորքի նորաձևության շաբաթվա շրջանակներում։

Օլիվիան Children of the Night կազմակերպության ակտիվ անդամ է, որը պայքարում է մանկական մարմնավաճառության դեմ ԱՄՆ-ում, և Alzheimer's Association-ը, որի համար նա 2015 թվականին օգնել է 1,3 միլիոն դոլար հավաքել[5]։

Ջորդանը նաև փոքր դերեր է կատարել «Ջոբս։ Գայթակղության կայսրություն», «Ժամանակի մեքենա ջակուզիում 2» ֆիլմերում և «Առաջին աստիճանի սպանություն» սերիալում։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2012 ֆ Թեդ (ֆիլմ) Ted երեկույթի աղջիկը
2012 ֆ Գիրուկը ռինգում Here Comes the Boom աղջիկը ռինգում
2013 ֆ Ջոբս։ Գայթակղության կայսրություն Jobs աղջիկը ննջասենյակում
2014 ս Առաջին կարգի սպանություն Murder in the First Ջեսսիկա (2 էպիզոդ)
2014 ֆ 10,0 մեծ 10.0 Earthquake ֆելիսիա
2015 ֆ Ժամանակի մեքենա ջակուզիում 2 Hot Tub Time Machine 2 հարսի ընկերուհի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. 3,0 3,1 3,2 Weigle, Lauren. (2015 թ․ հուլիսի 12). «Miss USA 2015 Olivia Jordan: 5 Fast Facts You Need to Know» (անգլերեն). Heavy. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 26-ին.
  4. Tramel, Jimmie. (2015 թ․ հուլիսի 14). «Pop culture: Tulsans know Miss USA by another name» (անգլերեն). Tulsa World. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 26-ին.
  5. 5,0 5,1 Eidell, Lynsey. (2015 թ․ հուլիսի 13). «Everything You Need to Know About Miss USA 2015, Miss Oklahoma Olivia Jordan» (անգլերեն). Glamour. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 26-ին.
  6. Plucinska, Joanna. (2015 թ․ հուլիսի 12). «Miss Oklahoma Olivia Jordan Is the Winner of the Miss USA Pageant 2015» (անգլերեն). Time. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլիվիա Ջորդան» հոդվածին։