Օլիվիա Գրանտ (անգլ.՝ Olivia Grant, ծնվ. սեպտեմբերի 20, 1983, Լոնդոն)[4],  անգլիացի դերասանուհի։ Կինոյում իր նորամուտը նշել է 2007 թվականին նկարահանված «Աստղային փոշի» ֆիլմում, որում նկարահանվել է Օդսֆորդի համալսարանն ավարտելուց մի քանի շաբաթ առաջ[5]։ Ավելի մեծ հայտնություն ձեռք բերեց լեդի Ադելայդա Միդվինտեր դերով BBC-ի «Մի փոքր լույս դեպի Քենդլֆորդ» հեռուստասերիալում։

Օլիվիա Գրանտ
Ծնվել էսեպտեմբերի 20, 1983(1983-09-20)[1][2][3] (40 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԲրեյսնոուզ քոլեջ, Գիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոց և Սբ Պետրոսի աղջկական դպրոց
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Օլիվիա Գրանտը ծնվել է Լոդոնի հարավ-արևմուտքում, կոստյումների դիզայներ Իռեն Ուիլթոնի և շրջանային դատավոր Կեննեթ Գրանտի ընտանիքում[5], հաճախել է դասական բալետի դասերի[6]։

Տասը տարեկանում նա տեղ է ստացել Թագավորական բալետի դպրոցում և ելույթ է ունեցել Թագավորական բալետով Կովենտ գարդեն արքունական թատրոնում և Բիրմինգհեմյան թագավորական բալետով՝ Սադլեր Ուելսում։

Գրանտը տեղ է ստացել նաև Համերսմիթի Սուրբ Պավլի օրիորդաց դպրոցում[6], որտեղ նա ուսումը համատեղում էր դերասանական վարպետության դասերի հետ։ Նա նաև սովորել է Գիլդհոլլի երաժշտություն ու դրամայի դպրոցում

Կարիերա խմբագրել

Շարունակելով ելույթները բեմում՝ սովորել է անգլիական գրականություն Օքսվորդի համալսարանի Բրասենոս քոլեջում։ Օքսֆորդի թատրոնում մարմնավորել է Իզաբելլայի դերը Ուիլյամ Շեքսպիրի «Չափել չափի համար», Աննայի դերը Պատրիկ Մարբերիայի «Մոտիկություն» և Նատաշայի դերը Անտոն Չեխովի «Երեք քույրեր» պիեսներում։ Օքսֆորդի վերջին կուրսում Old Vic սդուդիայում լսումների մասնակցելու առաջարկ է ստացել Թագավորական շեքսպիրյան ընկերության և Քամերոն Մակինտոշի ֆոնդի պրոդյուսեր Թելմի Հոլտից։ Էնթոնի Մինգելայի սցենարով նկարահանված «Իսկապես, խենթորեն, ուժգին» ֆիլմում նրա Նինայի դերում կատարած մենախոսությունը այնքան տպավորիչ էր, որ դրանից մի քանի շաբաթ անց նա դեր ստացավ «Աստղային փոշի» ֆիլմում՝ խաղալով Միշել Պֆայֆերի, Քլեր Դեյնսի և Ռոբերտ դե Նիրոյի հետ։

Անձնական կյանք խմբագրել

Գրանտը ապրում է Չելսիում[5] և InStyle ամսագրի համար սմենշաբաթյա բլոգ է վարում։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Վերնագիր Դեր Նշումներ
1986 Մազկի Սյուզի[7] Հեռուստաշոու (1-ին սերիա)
2007 Աստղային փոշի պանդոկապետի աղջիկը
2007 Fishtales Անժելա Գեղարվեստական ֆիլմ
2008 Մի փոքր լույս - Քենդլֆորդում Լեդի Ադելադիա Միդվինտեր Հեռուստաշոու (10-րդ սերիա)
2009 Անձնական գործեր Գրեյս Դարլինգ Հեռուստաշոու
2010 Միստր Գանջուբաս Ալիսա
2010 Ֆրենկի Տիրդրոպ Դիանա Կարճամետրաժ ֆիլմ
2011 Գարրոուի կանոն Լեդի Հենրիետա Արմիստեդ Հեռուստաշոու
2011 Կանայք սիրո մեջ Լեդի Հերմիոնա Ռոդիս Հեռուստաշոու
2012 Պատասխան հարված Ավա Հոքս Հեռուստաշոու
2013 Ինդեվոր Հելեն Քաթրայթ Հեռուստաշոու
2013 Գոզո Քրիսի
2013 Ժառանգություն Էվա Պիմ Հեռուստատեսային ֆիլմ
2013 Սատանան իջել է Իսլինգթոն Դայան Աբլո
2014 Կոպենհագեն Ջենիֆեր
2014 Պադսի շունը Առաջատար տիկին
2015 Հնդկական ամառ Մադլեն Մազերս Հեռուստաշոու
2016 Վթար Քեթրին Ջենինգս
2016 Իսկական ֆանտաստիկա Կլեա Թերներ
2017 Աշխարհի բոլոր փողերը Միլիսենտ
2017 Հայդի․ լեռների թագուհին Միսս Ռոտենմայեր
2019 Վերջին Վերմեերը Կուտյե Հեննինգ
2021 Անկանոն մասեր Պատրիսիա Կոլման Ջոյս Հեռուստաշոու

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. ČSFD (չեխերեն) — 2001.
  3. MAK (польск.)
  4. «IMDB Page — Biography». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  5. 5,0 5,1 5,2 Slater, Lydia (2009 թ․ հունիսի 27). «'I promised my granny I wouldn't do nudity': Olivia Grant on her starring role». Daily Mail. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 29-ին.
  6. 6,0 6,1 Smith, Vicky. «Olivia Grant: Acting up». South West Mag. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 29-ին.
  7. «BFI | Film & TV Database | GRANT, Olivia - Filmography». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել