Օլիմպիա Ջին Սնոու (անգլ.՝ Olympia Jean Snowe, փետրվարի 21, 1947(1947-02-21)[2], Օգաստա, ԱՄՆ[2]), ամերիկյան քաղաքական գործիչ, ԱՄՆ սենատոր Մեն նահանգից, ԱՄՆ հանրապետական կուսակցության անդամ։ 2006 թվականին Time ամսագիրը Օլիմպիա Սնոուին անվանել է ԱՄՆ-ի լավագույն սենատորներից մեկը[3]։

Օլիմպիա Ջին Սնոու
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Մենի համալսարան (1969)[1], Բեյթս քոլեջ, Edward Little High School? (1965)[1] և Saint Basil Academy? (1962)[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և գործարար
Դավանանք ուղղափառություն
Ծննդյան օր փետրվարի 21, 1947(1947-02-21)[2] (77 տարեկան)
Ծննդավայր Օգաստա, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ամուսին John R. McKernan?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է հույն գաղթականների (ուղղափառ) ընտանիքում։ Ավարտել է Մենի համալսարանը (1969) և ամուսնացել Մենի Ներկայացուցիչների պալատի անդամ Պիտեր Սնոուի հետ, որը մահացել է 1973 թվականին ավտովթարի հետևանքով։ Օլիմպիան ընտրվել է նրա պաշտոնում։

1978 թվականին ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում և ծառայել Կոնգրեսում մինչև 1994 թվականը, այնուհետև ընտրվել է ԱՄՆ Սենատում։

Սոցիալական այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են աբորտի և ԼԳԲՏ ամուսնության իրավունքը, ի տարբերություն շատ այլ հանրապետականների նա գրավում է լիբերալ դիրք։

2012 թվականի նախագահական ընտրություններում Սնոուն աջակցել է հանրապետական Միտտ Ռոմնին։

Իսկ 2016 թվականի ընտրություններին Սնոուն դեմ է եղել Դոնալդ Թրամփի առաջադրած` հանրապետական կուսակցության թեկնածուին[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Biographical Directory of the United States CongressGPO, 1903.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 The International Who's Who of Women 2006Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
  3. «Losing Olympia Snowe». washingtonpost.com.
  4. «Republican exodus from Trump grows». thehill.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլիմպիա Ջին Սնոու» հոդվածին։