Օլիաստրա (գավառ)
Օլիաստրա (իտալ.՝ provincia dell'Ogliastra), (սարդ.՝ provìntzia de s'Ogiastra), գավառ Իտալիայի Սարդինիա ինքնավար մարզի արևելյան հատվածում։ Օլիաստրան Սարդինիայի առաջատար պրովինցիան է։ Այն տարածաշրջանում ունի ամենափոքր բնակչությունը[1]՝ 57642 բնակիչ[2]։ Մեկ քառ. կմ-ում բնակչությունը հասնում է 31.08-ի։ Նախագահը Բրունո Պիլիան է[2]։ Այն գրեթե համապատասխանում էր միջնադարյան Աուգլիաստրային։ Գավառն ունի 26 կոմունա[2]։
| |||||
Երկիր | Իտալիա | ||||
Կարգավիճակ | Իտալայի նախկին պրովինցիա և Իտալիայի պրովինցիաներ | ||||
Մտնում է | Սարդինիա | ||||
Վարչկենտրոն | Լանուզեի և Տորտոլի | ||||
Բնակչություն | 58 389 մարդ | ||||
Տարածք | 1854,24 կմ² | ||||
Սահմանակցում է | Նուորո և Կալիարի | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | IT-OG | ||||
Հեռախոսային կոդ | 0782 | ||||
Փոստային ինդեքսներ | 08045 և 08048 | ||||
Ավտոմոբիլային կոդ | OG | ||||
provincia.ogliastra.it(իտալ.) | |||||
Օլիաստրա պրովինցիան ունեցել է երկու մայրաքաղաք` Տորտոլին և Լանուզեին[3]։ 2012 թվականի մայիսի 6-ին Սարդինիայի տարածաշրջանային հանրաքվեում տեղի ունեցավ որոշ պրովինցիաների վերացման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ ժողով։ Այդ գավառների վերափոխման կամ վերացման առաջարկը հավանության է արժանացել 2012 թվականի մայիսի 24-ին Սարդինիայի տարածաշրջանային խորհրդի կողմից։ Դրա շնորհիվ Օլիաստրային հանձնարարվեց ստեղծել նոր վարչական մարմին կամ վերացնել 2013 թվականի մարտի 1-ին ընդունած որոշումը, սակայն սահմանադրական փոփոխությունների այս ժամկետը երկարացվել է մինչև 2013 թվականի հուլիսի 1-ը[4][5][6]։ 2013 թվականի հունիսի 28-ին թիվ 15 մարզային օրենքի համաձայն՝ գավառին թույլատրվեց շարունակել գործունեությունը[7]։
Գավառը հյուսիսից սահմանակից է Կալիարիին, իսկ հարավից Նուորո պրովինցիային[8]։ Օլիաստրան հիմնադրվել է 2001 թվականին, երբ երկու անգամ ավելացվեց սարդինյան գավառների թիվը։ Այն ընդգրկում է Ֆլումենդոսա գետը և Բասո Ֆլումենդոսայի լիճը, ինչպես նաև Գեննարգենտու ազգային պարկը։ Օլիաստրա անունն առաջացել է գավառի ձիթենու ծառերի անվանումից, որը հայտնի է որպես olivastri։ Այն տեղակայված է Տիրենյան ծովում[8]։
Բնակչություն խմբագրել
Գավառի ամենամեծ մունիցիպալիտետներն են[2]`
Կոմունա | Բնակչություն |
---|---|
Տորտոլի | 10,227 |
Լանուզեի | 5,789 |
Բարի Սարդո | 3,880 |
Բաունեի | 3,825 |
Տերտենիա | 3,706 |
Վիլլագրանդե Ստրիզայլի | 3,569 |
Երցու | 3,284 |
Քաղաքականություն խմբագրել
Օլիաստրայի գավառական ընտրությունների արդյունքները 2010 թվականի հունիսին | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Կուսակցության գույնը | Անուն | Կուսակցություն | 1-ին նախընտրական ձայներ | % | 2-րդ նախընտրական ձայներ | % | ||
Բրունո Պիլիա | Դեմոկրատական կուսակցություն (իտալ.՝ Partito Democratico, PD) |
13556 | 41.1 | 13700 | 51.0 | |||
Սանդրո Դանիել Մարիո Ռուբի | Ազատության ժողովուրդ (իտալ.՝ Il Popolo della Libertà, PdL) |
14446 | 43.8 | 13169 | 49.0 |
Պատկերասրահ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Statistics». ISTAT. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Provincia dell'Ogliastra». Tutt Italia. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Ogliastra». Comuni Italiani. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Provinces begin the countdown». L'Unione Sarda. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Provinces: all out in nine months». La Nuova Sardegna. 2012 թ․ մայիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Provinces receive extension extension but only until June 2013» (PDF). L'Unione Sarda. 2013 թ․ փետրվարի 27. էջ 9. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Official Bulletin of the Autonomous Region of Sardinia» (PDF). Autonomous Region of Sardinia. 2015 թ․ հունվարի 15. էջեր 11–13. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ 8,0 8,1 «Ogliastra». Italia.it. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլիաստրա (գավառ)» հոդվածին։ |