Օլես Տերեշչենկո
Օլես (Ալեքսեյ) Տերեշչենկո (ուկր.՝ Олесь Володимирович Терещенко, հունվարի 9, 1975, Դոնեցկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 12, 2018, Կիև, Ուկրաինա), Ուկրաինայի առաջին ազգային ալիքի նախկին հաղորդավար, Ուկրաինայի վաստակավոր լրագրող (2005):
Օլես Տերեշչենկո ուկր.՝ Олесь Володимирович Терещенко | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 9, 1975 |
Ծննդավայր | Դոնեցկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 12, 2018 (43 տարեկան) |
Մահվան վայր | Կիև, Ուկրաինա |
Գերեզման | Բերկովեցկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Կիևի համալսարանի ժուռնալիստիկայի ինստիտուտ (1996) |
Մասնագիտություն | դերասան, լրագրող և հեռուստահաղորդավար |
Պարգևներ և մրցանակներ |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1975 թվականի հունվարի 9-ին, Դոնեցկում, լրագրող Վլադիմիր Տերեշչենկոյի ընտանիքում. վերջինս Դոնեցկի մարզում աշխատել է որպես «Ուկրաինական հեռուստատեսության» թղթակից[1]: Միջնակարգ դպրոցում ուսանելիս հաճախել է Դոնեցկի համալսարանին կից լրագրության դպրոցի պարապմունքներին, իսկ 1991-1996 թվականներին սովորել է Տարաս Շևչենկոյի անվան Կիևի ազգային համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում:
1997 թվականին «1+1» հեռուստաալիքի «Післямова» ծրագրի նոր թիմի կազմում նա ստեղծել է «Հեռուստատեսասյին լրատվական ծառայությունը»: Համատեղել է եթերրն ու նորությունների միջազգային բաժնի ղեկավարումը, ռեպորտաժները տարբեր երկրներից, վավերագրական ֆիլմերի նկարահանումները, հատուկ նախագծերը ուղիղ եթերում: Նարնջագույն հեղափոխությունից հետո դարձել է «ТСН. Підсумки» շաբաթաթերթի ղեկավար և վարող: Սակայն 2008 թվականին հրաժարվել է «ТСН»-ի ղեկավարի պաշտոնից` «1+1»-ի սեփականատիրոջ և խմբագրական քաղաքականության փոփոխության պատճառով:
2009 թվականի հունվարից եղել է Ուկրաինայի առաջին ալիքի հաղորդավար, վարել է նորությունների գլխավոր թողարկումները (մինչև 2010 թվականը), իսկ հետո անցել է «Про головне» թոք-շոուին:
2017 թվականի օգոստոսի 2-ին դիմել է լայն հանրությանը՝ խնդրելով օգնություն ցուցաբերել ծանր ուռուցքային հիվանդության բուժման հարցում[2]:
Մահացել է 2018 թվականի մարտի 12-ին, ժամը 18:40-ին, Կիևի հիվանդանոցում[3]: Թաղված է Բերկովեց գերեզմանատանը:
ՄրցանակներԽմբագրել
- Ուկրաինայի վաստակավոր լրագրող (2005)
- «Տարվա մարդ» մրցանակ (2005)
- «Հեռուստահաղթարշավ» մրցանակ (2005, «ТСН. Підсумки» ծրագրի թիմի հետ)
- Ուկրաինայի կառավարության պատվո հավաստագիր (2010)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Биография Олеся Терещенко»։ Վերցված է 2018-03-14
- ↑ «Известный украинский журналист нуждается в помощи из-за тяжелой онкологической болезни»։ 2017-08-03
- ↑ «Помер журналіст, телеведучий Олесь Терещенко» (ուկրաիներեն)։ Радио свободы։ Վերցված է 2018-03-14