Օլեգ Վասիլև

ռուս գիտնական

Օլեգ Ֆեոդորովիչ Վասիլև (ռուս.՝ Олег Фёдорович Васильев, օգոստոսի 1, 1925, Մոսկվա, ԽՍՀՄ - մարտի 7, 2017, Նովոսիբիրսկ, ՌԴ), խորհրդային, ռուս գիտնական կիրառական հիդրոդինամիկայի և հիդրավլիկայի բնագավառում, Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս (1994, ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի թղթակից անդամ՝ 1970 թվականից), ՌԴ ԳԱ խորհրդական։

Օլեգ Վասիլև
ռուս.՝ Олег Фёдорович Васильев
Васильев ОФ.jpg
Ծնվել էօգոստոսի 1, 1925(1925-08-01)
Մոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 7, 2017(2017-03-07) (91 տարեկանում)
Նովոսիբիրսկ, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)Institute for Water and Environmental Problems?
Գործունեության ոլորտՀիդրոդինամիկա
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերMoscow State University of Environmental Management?
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Պարգևներ«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Պատվո նշան» շքանշան Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան ԽՍՀՄ «Արիության համար» մեդալ «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակ» հոբելյանական շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 60-ամյակ» հոբելյանական շքանշան «Աշխատանքի վետերան» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակ» հոբելյանական մեդալ և Ժուկովի մեդալ

ԿենսագրությունԽմբագրել

Օլեգ Վասիլևը ծնվել է 1925 թվականի օգոստոսի 1-ին Մոսկվայում։ 1948 թվականին ավարտել է Մոսկվայի հիդրոմելիորացիայի ինստիտուտը։ 1948-1959 թվականներին աշխատել է Մոսկվայի ճարտարագիտաշինարարական ինստիտուտում։ 1951 թվականից՝ տեխնիկական գիտությունների թեկնածու[1]։

Պելագեա Կոչինայից հրավեր է ստացել աշխատելու ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Սիբիրի բաժանմունքում և 1959 թվականի ապրիլի 1-ից աշխատանքի է անցնում ԽՍՀՄ ԳԱ Սիբիրի հիդրոդինամիկայի ինստիտուտում որպես կիրառական հիդրոդինամիկայի լաբորատորիայի ղեկավար։ 1960 թվականից՝ տեխնիկական գիտությունների դոկտոր[2]։

1970 թվականին ընտրվում է ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, իսկ 1994 թվականից ՌԴ ԳԱ ակադեմիկոս։

1985 թվականին հիմնադրում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Սիբիրի բաժանմունքի ջրային և էկոլոգիական խնդիրների ինստիտուտը և դառնում առաջին տնօրենը (1987-1995)։ 1995 թվականից՝ ՌԴ ԳԱ խորհրդական։

Մրցանակներ և պարգևներԽմբագրել

  • Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշան (մարտի 11, 1985)
  • «Պատվո նշան» շքանշան (1967, 1975)
  • Հայրենիքն մատուցած ծառայությունների համար 4-րդ աստիճանի շքանշան (1997)
  • «Քաջության համար մեդալ» (1943)[3]

ԱշխատություններԽմբագրել

  • Основы механики винтовых и циркуляционных потоков, М. — Л., 1957.
  • О газотермодинамическом расчёте потоков в простых и сложных трубопроводах, «Изв. Сибирского отделения АН СССР». Серия технических наук, 1968, № 13, в. 3 (совм. с А. Ф. Воеводиным).

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել