Օլեգ Ռոմանցև

ռուս ֆուտբոլիստ

Օլեգ Իվանովիչ Ռոմանցև (ռուսերեն՝ Олег Иванович Романцев. հունվարի 4, 1954(1954-01-04)[1], Q19614375?, Սպասկի շրջան, Ռյազանի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս նախկին ֆուտբոլիստ և մարզիչ։ Մասնագետներից շատերի կարծիքով Օլեգ Ռոմանցևը եղել է խորհրդային և ռուս առավել հաջողակ ֆուտբոլային մարզիչը։

Օլեգ Ռոմանցև
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 4, 1954(1954-01-04)[1] (70 տարեկան)
Ծննդավայր Q19614375?, Սպասկի շրջան, Ռյազանի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 178 սանտիմետր
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք կենտրոնական պաշտպան և պաշտպան

Կարիերա խմբագրել

Մարզական իր կարիերան սկսել է 1971 թվականին՝ խաղալով Ռուսաստանի արևելյան՝ ասիական մասի թիմերում։ 1976 թվականին Կրասնոյարսկի «Ավտոմոբոլիստի» ձախ պաշտպան Ռոմանցևը հրավիրվել է Մոսկվայի «Սպարտակ», բայց քանի որ «Սպարտակում» տիրող մթնոլորտը նրան դուր չի եկել, կարճ ժամանակ անց վերադարձել է «Ավտոմոբիլիստ», որը հանդես էր գալիս ԽՍՀՄ երկրորդ խմբի առաջնությունում։ Կոնստանտին Բեսկովը 1977 թվականին Ռոմանցևին հրավիրել է ԽՍՀՄ հավաքական և այնտեղ համոզել է նրան վերադառնալ «Սպարտակ»։ Մոսկովյան այդ թիմի կազմում Օլեգը 1979 թվականին նվաճել է Խորհրդային Միության չեմպիոնի տիտղոսը, ընտրվել թիմի ավագ։ Ազգային հավաքականի կազմում մասնակցել է 1980 թվականի Օլիմպիական խաղերին, գրավել երրորդ տեղը և արժանացել բրոնզե մեդալի։ Մեջքի վնասվածքի պատճառով ստիպված լինելով ընդհատել խաղացողի կարիերան՝ անցել է մարզչական աշխատանքի[2]։։

1989 թվականին «Սպարտակի» հետ վերստին Խորհրդային Միության չեմպիոն է դարձել՝ այս անգամ արդեն որպես մարզիչ։ Խորհրդային Միության փլուզումից հետո նա այդ թիմի հետ ութ անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն։ «Սպարտակում» աշխատելու հետ մեկտեղ՝ նա նաև գլխավորել է Ռուսաստանի հավաքականը Եվրո-1996-ում և 2002-ի աշխարհի առաջնությունում։ Հավաքականի անհաջող մրցելույթներից հետո հրաժարական է տվել։ Նրա մարզած ակումբներից վերջինը եղել է Մոսկվայի «Դինամոն», որին հրաժեշտ է տվել 2005 թվականին[3]։

Նվաճումներ խմբագրել

Որպես խաղացող խմբագրել

Մոսկվայի «Սպարտակ»-ի կազմում
  • ԽՍՀՄ բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն - 1979
    • ԽՍՀՄ բարձրագույն խմբի առաջնության փոխչեմպիոն - 1980, 1981, 1983
    • ԽՍՀՄ բարձրագույն խմբի առաջնության բրոնզե մեդալակիր - 1982
  • ԽՍՀՄ առաջին խմբի առաջնության չեմպիոն - 1977
  • ԽՍՀՄ գավաթի խաղարկություն
    • Եզրափակիչ խաղի մասնակից - 1981
ԽՍՀՄ հավաքականի կազմում

Որպես մարզիչ խմբագրել

Մոսկվայի «Սպարտակ»
  • ԽՍՀՄ բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն - 1989
    • ԽՍՀՄ բարձրագույն խմբի առաջնության փոխչեմպիոն - 1991
  • Ռուսաստանի պրեմիեր լիգայի չեմպիոն - 1992, 1993, 1994, 1997, 1998, 1999, 2000, 2001
    • Երրորդ տեղ - 1995, 2002
  • ԽՍՀՄ գավաթի խաղարկության հաղթող -1992
  • Ռուսաստանի գավաթի խաղարկության հաղթող - 1994, 1998, 2003
  • ԱՊՀ երկրների գավաթի խաղարկության հաղթող - 1993, 1994, 1995, 1999, 2000, 2001
    • ԱՊՀ երկրների գավաթի խաղարկության եզրափակիչ խաղի մասնակից - 1997, 1998, 2002
  • ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգա
    • Կիսաեզրափակիչ խաղի մասնակից - 1990–91
  • ՈՒԵՖԱ-ի գավաթակիրների գավաթի խաղարկություն
    • Կիսաեզրափակիչ խաղի մասնակից - 1992–93
  • ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկություն
    • Կիսաեզրափակիչ խաղի մասնակից - 1997–98

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. http://www.national-football-teams.com/v2/player.php?id=25593
  3. UOL (16/05/2005). «Oleg Romantsev pede demissão como treinador do Dínamo de Moscou». 11h11. Վերցված է 28/07/2015-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլեգ Ռոմանցև» հոդվածին։