Օլեգ Կոռնիենկո

ֆուտբոլիստ

Օլեգ Կոռնիենկո (ռուս.՝ Олег Корниенко, մայիսի 28, 1973(1973-05-28)[2], Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ)[3], խորհրդային, ռուս և ղազախ ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է եկել Ղազախստանի հավաքականում։

Օլեգ Կոռնիենկո
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ,  Ղազախստան և  Ռուսաստան[1]
Ծննդյան ամսաթիվ մայիսի 28, 1973(1973-05-28)[2] (50 տարեկան)
Ծննդավայր Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 182 սանտիմետր
Դիրք պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1989 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սպարտակ (Օրջոնիկիձե) 0 (0)
1990 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ավտոդոր 28 (2)
1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սպարտակ (Վլադիկավկազ) 0 (0)
1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ավտոդոր 20 (0)
1992—1994 Ռուսաստան Ավտոդոր 75 (6)
1994—1999 Ռուսաստան Ալանիա 109 (1)
1997—1998  Ռուսաստան Ալանիա-2 4 (0)
2000—2001 Ղազախստան Ժենիս 40 (6)
2001—2008 Ղազախստան Շախտյոր (Կարագանդա) 205 (24)
1989—2008 Ընդհանուր 481 (39)
Մարզչական կարիերա
2009—2014 Ղազախստան Շախտյոր (Կարագանդա) մարզիչ
2015 Ղազախստան Օրդաբասի մարզիչ
2018— Ղազախստան Ատիրաու մարզիչ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Օլեգ Կորնիենկոն Վլադիկավկազի ֆուտբոլի սան է։ Առաջին մարզիչը եղել է Ռուսլան Խադարցևը։

1989 թվականին հայտավորվել է Օրջոնիկիձևսկիի «Սպարտակում», որի կազմում նորամուտը նշել է 1989 թվականի մայիսի 2-ին կույբիշևյան «Կռիլյա Սովետովի» դեմ գավաթային խաղում[4]։

Դպրոցն ավարտելուց հետո 1990 թվականին ընդունվել է «Ավտոդոր» ակումբ։ Թիմում անցկացրել է 5 մրցաշրջան՝ անցկացնելով 123 հանդիպում։

1994 թվականին վերադարձել է «Սպարտակ»։ Ակումբի կազմում նորամուտը կատարել է Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակչում՝ ԲԿՄԱ ակումբի դեմ խաղում[5]։

1995 թվականին «Սպարտակ-Ալանիայի» կազմում դարձել է Ռուսաստանի առաջնության հաղթող։

2000 թվականին Աստանայից տեղափոխվել է ղազախական «Ժենիս», որտեղ նրան հրավիրել է ակումբի նախագահ Գրիգորի Լորիան։ «Ժենիսի» կազմում երկու անգամ՝ 2000 և 2001 թվականներին, դարձել է Ղազախստանի առաջնության հաղթող։

2002 թվականին դարձել է Կարագանդայի «Շախտյորի» ֆուտբոլիստ, որտեղ տեղափոխվել է ակումբի մարզիչ Սերգեյ Գորոխովոդացկիի հրավերով[6]։ 2007 թվականին ակումբի հետ դարձել է Սուպերլիգայի բրոնզե մեդալակիր։

2009 թվականին նույն «Շախտյորում» ֆուտբոլային կարիերան շարունակել է որպես մարզիչ։

Հավաքականում խմբագրել

Դեռ 2001 թվականին Կորնիենկոն հնարավորություն ուներ հագնելու ազգային թիմի մարզաշապիկը, այն ժամանակ հավաքականը ղեկավարում էր Վահիդ Մասուդովը, սակայն առաջարկը եկել էր միայն 2007 թվականին, երբ հոլանդացի մարզիչ Առնո Պայպերսը նրան հրավիրեց «Ալմա-ՏՎ գավաթի» միջազգային մրցաշարին[7]։ Նույն 2007 թվականին երկու հանդիպում է անցկացրել ազգային հավաքականի կազմում, այդ թվում նաև 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական խաղում Հայաստանի հավաքականի դեմ, որտեղ նա փոխարինել է Նուրբոլ Ժումասկալիևին[8]։

Վիճակագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել