Օլգա Միխայլովնա Վեսյոլկինա (ռուս.՝ О́льга Миха́йловна Весёлкина, օգոստոսի 9, 1873(1873-08-09) - դեկտեմբերի 31, 1949(1949-12-31), Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), Ալեքսանդրովսկի կանանց ինստիտուտի վերջին ղեկավարը (1909-1918), խորհրդային տարիներին Ուրալի պետական տեխնիկական համալսարանի օտար լեզուների ամբիոնի հիմնադիր և վարիչ։

Օլգա Վեսյոլկինա
Ծնվել էօգոստոսի 9, 1873(1873-08-09)
Մահացել էդեկտեմբերի 31, 1949(1949-12-31) (76 տարեկան)
Մահվան վայրԵկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՄիխայլովսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԱշխատավայրՈւրալի պետական տեխնիկական համալսարան
Ծնողներհայր՝ Միխայիլ Վեսյոլկին
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Վաղ տարիներ խմբագրել

Օլգա Վեսյոկինան ծնվել է գաղտնի խորհրդական Միխայիլ Վեսյոլկինի ընտանիքում։ Մորական կողմից եղել է Պյոտր Ստոլիպինի ազգականը (երրորդ պորտի ազգական)[2], որի մասին նշված է նրա գրագրություններում[3]։ Եղել է նաև Միխայիլ Լերմոնտովի ազգականը (երկրորդ պորտի ազգական)[4]։ 1890 թվականին ավարտել է Մոսկվայի սուրբ Եկատերինայի շքանշանակիր ուսումնարանն արծաթե մեդալով[5]։

Վեսելկինան ավարտել է նաև պրոֆեսոր Գերեի պատմական և բանասիրական դասընթացները, սովորել է Սորբոնում և մանկավարժության գծով ստաժավորում է անցել Գերմանիայի և Շվեյցարիայի համալսարաններում[6]։

Ծառայությունը Ռուսական կայսրությունում խմբագրել

1909 թվականին Օլգա Վեսելկինան դարձել է մոր իրավահաջորդը՝ որպես Ալեքսանդրովսկի կանանց ինստիտուտի ղեկավար և զբաղեցրել այդ պաշտոնը մինչև 1918 թվականին դրա լուծարումը[5][7]։

Նա եղել է Կայսրուհի Մարիա Ալեքսանդրովնայի խնամակալության կույրերի Սարատովի մասնաճյուղի խորհրդի նախագահը, կույր երեխաների Սարատովի ուսումնարանի հոգաբարձուն[8]։

1911-1917 թվականներին Վեսելկինան եղել է Մոսկվայում գթության քույրերի «Իվերսկ» համայնքի հոգաբարձուն և հանձնաժողովի նախագահը[8]։ Որպես գթության քույր՝ նրան հրավիրել են Կիև, մահացու վիրավոր Պյոտր Ստոլիպինին խնամելու, որի մոտ էլ գտնվել է մինչև նրա մահը[9]։

Խորհրդային ժամանակաշրջան խմբագրել

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նա որոշ ժամանակ շարունակել է ապրել Մոսկվայում (Աֆանասեևսկու նրբանցքի կոմունալ բնակարանում), 1918-1920 թվականներին աշխատել է Ռումյանցևի թանգարանում ՝ որպես գրադարանի տեխնիկական բաժնի վարիչի օգնական[10]։ ՆԷՊ-ի սկզբնական շրջանում, ՄՊՔՎ-ի կոլեգիայի որոշմամբ, նա երեք տարի աքսորվել է Սվերդլովսկ, բայց հետո կամավոր մնացել է այնտեղ ապրելու։

1929 թվականից եղել է Ուրալի արդյունաբերական ինստիտուտի հիմնական գրադարանի գլխավոր գրադարանավարը[8]։ Տեխնիկական թարգմանիչների պատրաստման համար ստեղծել և ղեկավարել է օտար լեզուների տարածաշրջանային դասընթացներ[8]։

1930 թվականից եղել է նույն համալսարանի՝ իր կողմից հիմնադրված օտար լեզուների ամբիոնի վարիչը[8]։ Մինչև իր մահը եղել է նաև Օտար լեզուների ուսուցիչների Սվերդլովսկի տարածաշրջանային ասոցիացիայի նախագահը[11]։

Օլգա Վեսյոկինան մահացել է 1949 թվականին։ Թաղված է Եկատերինբուրգի Միխայլովսկու գերեզմանատանը։

Ընտանիք խմբագրել

  • Հայրը՝ գաղտնի խորհրդական Միխայիլ Միխայլովիչ Վեսյոլկինը, ծառայել է որպես նահանգապետ։
  • Մայրը՝ Մելիտինա (Մաթիլդա) Վալերիանովնա Վեսյոլկինան (ծննդյամբ Ստոլիպինա), համարվում է երկրորդ զարմիկ Միխայիլ Լերմոնտովի և Պյոտր Ստոլիպինի երրորդ պորտի զարմուհին, մինչև 1909 թվականը եղել է Ալեքսանդրովսկու ազնվազարմ կանանց ինստիտուտի ղեկավարը[12]։
  • Եղբայրը՝ Միխայիլ Միխայլովիչ Վեսյոլկինը, եղել է Նորին կայսերական մեծության շքախմբի կոնտր-ադմիրալ, 1908 թվականից՝ Նիկոլայ II- ի արքայահամհարզ, 1916-1917 թվականներին՝ Սևաստոպոլի ամրոցի պարետ[6]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Երբեմն Օլգա Վեսյոլկինային ԶԼՄ-ներում անվանում էին կայսրուհի Ալեքսանդրա Ֆեդորովնայի շքախմբի ազնվական օրիորդ[11]։ Պատմաբաններ Ն. Բ. Նեույմինը և Օ. Ն. Պոտեմկինան պարզել էին, որ Օլգա Վեսյոլկինան ազնվական օրիորդ չի եղել[11]։
  • Ըստ լեգենդի[13], Վեսյոլկինան Սվերդլովսկում գերմաներեն է դասավանդել խորհրդային հետախուզության հայտնի սպա Նիկոլայ Կուզնեցովին։ Այս լեգենդի արժանահավատությունը կասկածի տակ է դրվել մի շարք հետազոտողների կողմից[14]։
  • Անվանի նկարիչ Մ. Վ. Նեստերովը մտադրվել էր 1931 թվականին նկարել Օ. Մ. Վեսյոլկինայի դիմանկարը, երբ վերջինս հանգստանում էր Մուրանովոյում, Ֆեոդոր Տյուտչևի թանգարան-դաստակերտում։ Սակայն ոչինչ չհաջողվեց անել, որի պատճառների մասին Նեստերովը գրել է իր ընկերոջը` Ս. Դուրիլինին ուղղված նամակում։
  Ի՞նչ ասեմ ձեզ իմ մասին։ Ես ապրում եմ, իմ կյանքը, երբեմն էլ աշխատում եմ, բայց ոչ շատ։ Եվ այն ինչը հատկապես վրդովեցնում է ինձ այն է, որ դիմանկարը, որը ես մտադրվել էի նկարել այս ամառ, չի հաջողվել, քանի որ Օլգա Միխայլովնա Վեսյոլկինան, ավելի քան մեկ ամիս Մուրանովոյում հիվանդացել էր և երեկ մեկնել է իր ծառայության վայրը[15]։  
  • Վեսյոլկինայի մասին հիշատակվում է Մ. Զելիկինի «Մշտադալար կյանքի պատմություն» հուշապատումների գրքում (բազմաթիվ կենսագրական աղավաղումներով)։
  Ես հիշում եմ Նիկոլայ Նիկոլաևիչի[16] պատմությունը ծովակալ Վեսյոլկինի դստեր մասին (իրականում, ծովակալը նրա եղբայրն էր, այլ ոչ թե հայրը), ով եղել է կայսրուհու շքախմբի ազնվական օրիորդ և Ազնվազարմ օրիորդների Սմոլնու ինստիտուտի մայրապետը[17]։ Հեղափոխությունից անմիջապես հետո նա մեկնեց Եկատերինբուրգ, որտեղ, նրան ոչ ոք չէր անհանգստացնում։ Ավելին, կուսակցական ղեկավարները նրան վերաբերվում էին ակնածանքով, և նա ղեկավարում էր Ուրալի պոլիտեխնիկական ինստիտուտի գերմաներենի ֆակուլտետը։ Նրա վարքագծում հստակ զգացվում էր տիկնոջ դաստիարակչական ջիղը։ Օրինակ՝ նա կարող էր անսպասելիորեն ընդհատել իր դասախոսությունը հետևյալ դիտողությամբ «Երրորդ շարքում նստած երիտասարդ, դադարեցրեք մատով ձեր քիթը քչփորել»։ Նա գեղեցիկ տեսքով հաղթանդամ կին էր և երբ գնում էր դասախոսության, նրան ուղեկցում էին ասիստենտները, ովքեր նստում էին հետևի շարքում և ձայնագրում նրա դասախոսությունները[18]։  

Պարգևներ խմբագրել

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1944) - «... Ժողովրդական տնտեսության համար մասնագետների վերապատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի համար»։
  • «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում անձնվեր աշխատանքի համար» մեդալ[11]։

Մատենագիտություն խմբագրել

  • Весёлкина О. М. Как изучать иностранные языки в техническом вузе. - М.: Сов. наука, 1945. - 32 стр. - , тираж: 3000 экз.
  • Весёлкина О. М. Техника перевода с немецкого языка на русский (Правила порядка перевода слов в немецком предложении при помощи нумерации). Свердловск - Москва: ОНТИ-НКТП-СССР, 1935. - 26 с.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Веселкина Ольга Михайловна». Skorbim.com. 2010 թ․ հունիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 28-ին.
  2. Гаркавенко О. В. К ВОПРОСУ О ДОСТОВЕРНОСТИ ИЗОБРАЖЕНИЯ НИКОЛАЯ II В «КРАСНОМ КОЛЕСЕ» А. И. СОЛЖЕНИЦЫНА
  3. Столыпин П. А. Письмо О. Б. Столыпиной от 17 октября 1903 г.
  4. «Гончарова Т. П. П. И. Петровичев в Муранове и художественная жизнь музея в 1920-1940 гг». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 13-ին.
  5. 5,0 5,1 Семакова И. А. (публ., примеч.). «Московский Александровский институт». Российский Архив: История Отечества в свидетельствах и документах XVIII-XX вв.: Альманах. runivers.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 28-ին.
  6. 6,0 6,1 Неуймин Н. Б., Потемкина О. Н. Ольга Веселкина - «Свердловская фрейлина»? // Пятнадцатые Романовские чтения: всероссийская научно-практическая конференция (Екатеринбург - Алапаевск, 16 - 17 июля 2015 г.): материалы. - Екатеринбург: Квадрат, 2015. - С. 225.
  7. Неуймин Н. Б., Потемкина О. Н. Ольга Веселкина - «Свердловская фрейлина»? // Пятнадцатые Романовские чтения: всероссийская научно-практическая конференция (Екатеринбург - Алапаевск, 16 - 17 июля 2015 г.): материалы. - Екатеринбург: Квадрат, 2015. - С. 225-226.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Неуймин Н. Б., Потемкина О. Н. Ольга Веселкина - «Свердловская фрейлина»? // Пятнадцатые Романовские чтения: всероссийская научно-практическая конференция (Екатеринбург - Алапаевск, 16 - 17 июля 2015 г.): материалы. - Екатеринбург: Квадрат, 2015. - С. 226.
  9. Неуймин Н. Б., Потемкина О. Н. Ольга Веселкина - «Свердловская фрейлина»? // Пятнадцатые Романовские чтения: всероссийская научно-практическая конференция (Екатеринбург - Алапаевск, 16 - 17 июля 2015 г.): материалы. - Екатеринбург: Квадрат, 2015. - С. 228.
  10. «Весёлкина Ольга Михайловна. Сотрудник Румянцевского музея». Румянцевский музей. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 28-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 Неуймин Н. Б., Потемкина О. Н. Ольга Веселкина - «Свердловская фрейлина»? // Пятнадцатые Романовские чтения: всероссийская научно-практическая конференция (Екатеринбург - Алапаевск, 16 - 17 июля 2015 г.): материалы. - Екатеринбург: Квадрат, 2015. - С. 227.
  12. Неуймин Н.Б., Потемкина О.Н. Ольга Веселкина – «Свердловская фрейлина»? // Пятнадцатые Романовские чтения: всероссийская научно-практическая конференция (Екатеринбург – Алапаевск, 16–17 июля 2015 г.): материалы. Екатеринбург, 2015. С. 225–226.
  13. Награды Фрейлины Российского императорского двора и автограф Сталина - Новости и афиша музеев России - www.Museum.ru
  14. Райхель, Юрий. (02/12/2011). «С разведчиком Кузнецовым не все ясно». День//ИноСМИ.ру. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 31-ին.
  15. Дурылин С.Н. Нестеров в жизни и творчестве
  16. Имеется в виду академик Н.Н. Красовский
  17. В действительности - Александровского
  18. Зеликин М.И. История вечнозелёной жизни Արխիվացված է Փետրվար 10, 2009 Wayback Machine-ի միջոցով:

Արտաքին հղումներ խմբագրել