Ռժևսկայա, Օլգա Դմիտրիևնա (1922, Օբոլոնովեց, Q4308649?, Ելնինսկի շրջան, Սմոլենսկի մարզ - ապրիլի 6, 1943(1943-04-06), Ռոսլավ, Սմոլենսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Խորհրդային պարտիզան, կոմսոմոլի անդամ, հետախույզ և Լազո պարտիզանական ջոկատի սուրհանդակ՝ մայոր Լեոնիդ Լուկիչ Զիկովի հրամանատարությամբ[1]։ Գնդակահարվել է նացիստների կողմից 1943 թվականի ապրիլին։

Օլգա Ռժևսկայա
Ծնվել է1922
ԾննդավայրՕբոլոնովեց, Q4308649?, Ելնինսկի շրջան, Սմոլենսկի մարզ
Մահացել էապրիլի 6, 1943(1943-04-06)
Մահվան վայրՌոսլավ, Սմոլենսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՌոսլավ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
ՄասնագիտությունՌազմական գործ
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1922 թվականին Սմոլենսկի մարզի Ելնյայի շրջանի Միտիշչինսկի գյուղական խորհրդի Օբոլոնևեց գյուղում։ Ընտանիքը բաղկացած էր 4 հոգուց՝ հայրը՝ Դմիտրի Կոնստանտինովիչը, մայրը՝ Եվգենիա Վասիլևնան և քույրը՝ Եվդոկիա Դմիտրիևնան։

7-ամյա կրթությունը ստացել է Միտիշչինսկի միջնակարգ դպրոցում։ Դորոգոբուժում ավարտել է ուսուցիչների դասընթացները, որից հետո աշխատել է որպես ուսուցիչ Կազանի տարրական միջնակարգ դպրոցում: 1940 թվականին աշխատել է Մուտիշչե գյուղի սղոցարանում որպես հաշվետար։ 1941 թվականին փոխարինել է ռազմաճակատ մեկնած հաշվապահին։ Առաջին օկուպացիայի ժամանակ Օլգան տեղափոխվել է Քլին գյուղ։ Շրջանի ազատագրումից հետո վերադարձել է Մուտիշչե, որտեղ շարունակել է աշխատել որպես հաշվապահ։

1942 թվականի հունիսին Ելնինսկի շրջանը կրկին գրավվել է գերմանացիների կողմից։ Երկրորդ օկուպացիայի ժամանակ աշխատել է որպես հաշվապահ կոլտնտեսությունում, գերմանացիների գալուց հետո՝ որպես վոլոստ գործավար։ 1942 թվականին միացել է Լազոյի անվան պարտիզանական ջոկատին։ 1942 թվականի դեկտեմբերին նա ստացել է մարտական ​​առաջադրանք՝ իր հայրենի Բոլոնովեց գյուղում թշնամու ուժը հետախուզելու համար: Օլգան հիվանդացավ և մնաց պառկած մոր տանը։ 1943 թվականի հունվարի 6-ին գյուղ է մտել գերմանական պատժիչ ջոկատը, որը ձերբակալել է պարտիզանուհուն[2]։ Օլգայի գտնվելու վայրը ցույց է տվել տեղի բնակչության մի դավաճան[3][4]։

Ենթարկվել է խոշտանգումների և հարցաքննությունների, պարտիզանների մասին գերմանացիների համար անհրաժեշտ տեղեկատվությունը Օլգայից ստանալ չհաջողվեց։ Չորս օր անց՝ հունվարի 10-ին, նրան ուղարկել են Ելնյա[5]։ Հունվարի 11-ին Ելնիից ուղարկվել է Սպաս-Դեմենսկ, իսկ հունվարի 14-ից 23-ը հետաքննություն է իրականացվել: Փետրվարի 27-ին տեղափոխվել է Ռոսլավլի քաղաքացիական բանտ, որտեղ գնդակահարվել Է 1943 թվականի ապրիլի 6-ին[6]։

Մահից առաջ նա ունեցել է հետևյալ ելույթը․ «Ես, ռուս աղջիկ, Օլգա Ռժևսկայա, Լենինյան կոմսոմոլի անդամ և պարտիզանուհի, ես ատում եմ քեզ ամբողջ սրտով: Ես պայքարեցի ձեզ հետ, Ինչպես կարող էի: Եվ մենք շատ ենք: Այրվել են և վառվելու են ձեր պահեստները, զոհվում են զինվորներն ու սպաները, կապն է փչանում, այստեղ կա նաև իմ աշխատանքը։ Ափսոս, որ քիչ բան եմ արել։ Բայց նրանք վրեժխնդիր կլինեն ինձանից: Շուտով Կարմիր բանակը կգա, իսկ հետո․․․»[6][7]։

Եվգենիա Վասիլևնան իր դստեր ճակատագրի մասին իմացավ 1943-ի հունիսին՝ Ֆիրուզա անունով մի կնոջից, ով Օլգայի Վերջին օրերի ականատեսն էր և վերջին նամակով մետաքսե շարֆ էր փոխանցել: Նամակը տպագրվել է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում 1943 թվականի դեկտեմբերի 30-ին։

ՑԱՄՕ-ում 3-րդ բելոռուսական ճակատից շարքային Օլգա Դմիտրիևնա Ռժևսկայան նշվում է որպես սպանված 1942 թվականի հուլիսին[8]։ Թաղման վայրը՝ Ռոսլավլ, խորհրդային բանակի զոհված զինվորների հիշատակի այգի, եղբայրական զինվորական թաղում 17-1[9]։

Հիշողություն

խմբագրել
  • Նամակով շարֆն այժմ պահվում է Ռուսաստանի Զինված ուժերի կենտրոնական թանգարանում[10]։
  • 1962թվականին հետմահու պարգևատրվել է Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանով[11]
  • Հայրենի գյուղում տեղադրվել է հուշակոթող։
  • Սմոլենսկի շրջանի Էլնե քաղաքի փողոցը կոչվել է Օլգա Ռժևսկայայի անունով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «СПАС-ДЕМЕНСКИЙ РАЙОН - Геопортал Калужской области» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021-04-16-ին. Վերցված է 2022-01-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Сайт "Молодая Гвардия". ЖЕНЩИНЫ Великой Отечественной войны. № 196 Девушка из Смоленской области». molodguard.ru. Արխիվացված է օրիգինալից 2022-01-24-ին. Վերցված է 2022-01-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Создание страницы «Ржевская, Ольга Дмитриевна» — Википедия». ru.wikipedia.org (ռուսերեն). Վերցված է 2022-01-28-ին.
  4. Говорят погибшие герои: предсмертные письма советских борцов против немецко-фашистских захватчиков, 1941-1945 гг. — Изд-во полит. лит-ры, 1973. — 544 с.
  5. «ПИСЬМО ПАРТИЗАНКИ-РАЗВЕДЧИЦЫ О. Д. РЖЕВСКОЙ РОДНЫМ». a-z.ru. Արխիվացված է օրիգինալից 2020-07-23-ին. Վերցված է 2022-01-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. 6,0 6,1 Aleksandr Andreev-Ugranskiĭ В огненном кольце: историко-художественное издание о героизме русских воинов в годы Великой Отечественной войны. — Облиздат, 2002. — 216 с. — ISBN 978-5-89653-176-0
  7. «Испытание войной - От катастрофы до победы - Управление социальной защиты населения г. Арзамаса». old.uszn40.ru. Արխիվացված է օրիգինալից 2022-01-28-ին. Վերցված է 2022-01-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Ржевская Ольга Дмитриевна :: Память народа». pamyat-naroda.ru. Արխիվացված է օրիգինալից 2022-01-28-ին. Վերցված է 2022-01-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Ржевская Ольга Дмитриевна :: Память народа». pamyat-naroda.ru. Արխիվացված է օրիգինալից 2022-01-28-ին. Վերցված է 2022-01-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. Александр Торопцев Стратегия Второй мировой. Восточный фронт. — Litres, 2019-08-26. — 861 с. — ISBN 978-5-04-186230-5
  11. G. T. Ri͡abkov По дорогам боевой славы. — 1968. — 192 с.