Սերգեյ Գեորգիևիչ Լազո (փետրվարի 23 (մարտի 7), 1894, Piatra, Orhei District, Օրգեևի գավառ, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն - մայիս 1920, Lazo, Ռուսաստան), Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակից, ԽՄԿԿ անդամ (1918

Սերգեյ Լազո
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 23 (մարտի 7), 1894
ԾննդավայրPiatra, Orhei District, Օրգեևի գավառ, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիս 1920 (26 տարեկան)
Մահվան վայրLazo, Ռուսաստան
Քաղաքացիություն Խորհրդային Ռուսաստան
ԿրթությունԱլեքսեևյան ռազմական ուսումնարան, Սանկտ Պետերբուրգի պետական տեխնոլոգիական ինստիտուտ և Մոսկվայի պետական համալսարան
Մասնագիտությունպարտիզան, հեղափոխական և ռազմական գործիչ
ԿուսակցությունLeft Socialist-Revolutionaries? և ԽՄԿԿ
 Sergey Lazo Վիքիպահեստում

Սովորել է Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտում, ապա Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում։ 1916 թվականին զորակոչվել է բանակ, որտեղ ծավալել է հեղափոխական գործունեություն։ 1917 թվականին ընտրվել է Սովետների համասիբիրական առաջին համագումարի պատգամավոր։

1918 թվականի սկզբից՝ Ցենտրոսիբիրի անդամ, Անդրբայկալյան ռազմաճակատի հրամանատար։ Ղեկավարել է Գ. Սեմյոնովի սպիտակգվարդիական բանդաների ջախջախումը։ 1920 թվականի հունվարին, երբ Պրիմորիեում տապալվեց սպիտակգվարդիական իշխանությունը, Լազոն նշանակվեց Ռազմահեղափոխական խորհրդի և ՌԿ(բ)կ ԿԿ-ի Հեռավորարևելյան բյուրոյի անդամ։ Ապրիլի 4-5-ին, իշխանությունը Վլադիվոստոկում ճապոնացիներին անցնելուց հետո, Լազոն և Ռազմահեղափոխական խորհրդի մյուս անդամները ձերբակալվեցին։ Լազոյին և նրա երկու զինակիցներին, խոշտանգելուց հետո, այրեցին շոգեքարշի հնոցում։

Ծանոթագրություններ Խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 474