Օլգա Ալեքսեևնա Նիկիտինա (ռուս.՝ Ольга Алексеевна Никитина, նոյեմբերի 26, 1998(1998-11-26)[1], Լիպեցկ, Ռուսաստան), ռուս սուսերամարտիկ։ 2020 թվականի օլիմպիական չեմպիոն թիմային առաջնությունում, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն։ Սպորտի վաստակավոր վարպետ։ Ունի կրտսեր սերժանտի զինվորական կոչում[2]։

Օլգա Նիկիտինա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Ольга Никитина
Մասնագիտացում՝սուսերամարտիկ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 26, 1998(1998-11-26)[1] (25 տարեկան)
Ծննդավայր՝Լիպեցկ, Ռուսաստան

Կենսագրություն խմբագրել

Օլգա Նիկիտինան ծնվել է 1998 թվականի նոյեմբերի 26-ին Մոսկվայում։ Դարձել է աշխարհի պատանեկան առաջնության քառակի չեմպիոն և Եվրոպայի պատանեկան առաջնության եռակի չեմպիոն։

2017 թվականին դարձել է սուսերամարտի Ռուսաստանի չեմպիոն։

2019 թվականի ապրիլին Ռուսաստանի առաջնությունում Օլգա Նիկիտինան անհատական մրցումներում տարել է իր երկրորդ հաղթանակը ազգային առաջնությունում[3]։

2019 թվականին Օլգա Նիկիտինան դարձել է Եվրոպայի չեմպիոն՝ հաղթելով Դյուսելդորֆում ընթացող մայրցամաքային առաջնությունում, իսկ մեկ ամիս անց նույն ծրագրում նվաճել է աշխարհի առաջնության առաջին ոսկե մեդալը։ 2019 թվականի դարձել է Չինաստանի Ուհան քաղաքում անցկացվող Համաշխարհային ռազմական խաղերի թիմային մրցույթի հաղթող։

Լավագույն միավորներ խմբագրել

Աշխարհի առաջնություններ խմբագրել

  •   թիմային առաջնություն (2019)

Եվրոպայի առաջնություններ խմբագրել

  •   թիմային առաջնություն (2019)

Ռուսաստանի առաջնություններ խմբագրել

  •   անհատական առաջնություն (2017, 2019)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://fie.org/athletes/37871/profile
  2. «Никитина Ольга Алексеевна» (ռուսերեն).
  3. «ОЛЬГА НИКИТИНА: «Самое важное – настрой на каждый бой!» - Федерация фехтования России». www.rusfencing.ru. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Նիկիտինա» հոդվածին։