Օլգա Կարտունկովա (ռուս.՝ Картункова, Ольга Александровна, օրիորդական ազգանունը` Ռուդակովա, մարտի 4, 1978(1978-03-04), Վինսադի, Նախալեռնային շրջան, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հումորային ժանրի ռուս դերասանուհի։ ՈՒՀԱ «ГородЪ ПятигорскЪ» թիմի ավագ, ՏՆՏ հեռուստաալիքի «Մի անգամ Ռուսաստանում» կատակերգական շոուի մասնակից։

Օլգա Կարտունկովա
ռուս.՝ Ольга Александровна Картункова
Ծնվել էմարտի 4, 1978(1978-03-04) (46 տարեկան)
ԾննդավայրՎինսադի, Նախալեռնային շրջան, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, ՈՒՀԱ-ի խաղացող և երգիծաբան
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանը[1]։ Ծնողների պահանջով ընդունվել է իրավագիտության ֆակուլտետ՝ այն ավարտելով 1999 թվականին՝ «գործավարություն» մասնագիտությամբ։ Այնուհետև աշխատել է մշակութային կենտրոնում՝ որպես երեխաների հետ տարվող աշխատանքի մեթոդիստ, որտեղ սկսել է մասնակցել տեղական ՈՒՀԱ խաղերին՝ նախ որպես սցենարիստ և ռեժիսոր, այնուհետև՝ որպես դերասանուհի[2]։ 2006 թվականին մասնակցել է ՈՒՀԱ թիմերի փառատոնին։ 2009 թվականին «Նոյյան տապան» թիմի կազմում հասել է Կենտրոնական Կրասնոդարի ՈՒՀԱ լիգայի եզրափակիչ։ 2010 թվականին դարձել է ՈՒՀԱ թիմի ավագ, որը փոխել է անվանումը «ГородЪ ПятигорскЪ»[3]: Նույն թվականին թիմը դարձել է ՈՒՀԱ Առաջին լիգայի չեմպիոն։ 2013 թվականին «ГородЪ ПятигорскЪ» թիմը դարձել է ՈՒՀԱ Բարձրագույն լիգայի և «Голосящий КиВиН» երաժշտական փառատոնի չեմպիոն, որտեղ Կարտունկովային շնորհվել է հատուկ «Янтарный КиВиН»:

2014 թվականին Comedy Club Production-ի պրոդյուսեր Վյաչեսլավ Դուսմուխամետովի հրավերով դարձել է ՏՆՏ հեռուստաալիքի «Մեկ անգամ Ռուսաստանում» կատակերգական շոուի դերասանուհի[4]։

Անձնական կյանք խմբագրել

  • Ամուսինը (1997-ից, ծանոթացել են ինստիտուտում սովորելու ընթացքում)՝ Վիտալի Կարտունկով[5][6].
    • Որդին՝ Ալեքսանդր։ Հյուսիս-կովկասյան դաշնային համալսարանի ուսանող է[5][7]։
    • Դուստրը՝ Վիկտորիա։ Կրասնոդարի մշակույթի պետական ինստիտուտի ուսանողուհի է[5]։

Ֆիլմեր խմբագրել

  • 2016, «Փեսացուն», ռեժիսոր` Ալեքսանդր Նեզլոբին։ Դերը՝ գյուղացի կին Լյուբա[8]։
  • 2019, «Երկու սնանկ աղջիկ» հեռուստասերիալ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ольга Картункова». vokrug.tv. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  2. «Ольга Картункова: «Дети мною гордятся!»». «Аргументы и факты». 2014 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 9-ին.
  3. «Капитан команды КВН «ГородЪ ПятигорскЪ» Ольга Картункова: «Зрители, которые не смеялись, были у меня только в самом страшном сне!»». k1news.ru. 2013 թ․ հունիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  4. «Ольга Картункова: «Я предоставляю своим детям полную свободу и никогда не обделяю деньгами»». vokrug.tv. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Ольга Картункова рассказала, как впервые вывела 20-летнюю дочь на сцену». Вокруг ТВ. 30.10.2019.
  6. «41-летняя Ольга Картункова не могла сниматься в постельных сценах в ситкоме "Две девицы на мели" из-за мужа и детей». Вокруг ТВ. 29.10.2019.
  7. «"Море откровений" с Ольгой Картунковой». YouTube. 5.04.2019.
  8. Айна Утибаева (2016-15-09). «Сергей Светлаков: На съемках «Жениха» Незлобин устроил нам «сюрпризы»». «Կոմսոմոլսկայա պրավդա». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Կարտունկովա» հոդվածին։