Օլգա Արնտգոլց
Օլգա Ալբերտովնա Արնտգոլց (ռուս.՝ Ольга Альбертовна Арнтгольц, մարտի 18, 1982[1], Կալինինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի։
Օլգա Արնտգոլց | |
---|---|
Ծնվել է | մարտի 18, 1982[1] (42 տարեկան) |
Ծննդավայր | Կալինինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան (2003) |
Քաղաքացիություն | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Ալբերտ Արնտգոլց |
Ամուսին(ներ) | Vakhtang Beridze? |
o-arntgolc.ru | |
Օլգա Արնտգոլց՝ Վիքիպահեստ | |
Կենսագրություն
խմբագրելՕլգա Արնտգոլցը ծնվել է 1982 թվականի մարտի 18-ին Կալինինգրադում, Կալինինգրադի մարզային դրամատիկական թատրոնի դերասանների՝ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Ալբերտ Արնտգոլցի ու դերասանուհի Վալենտինա Գալիչի ընտանիքում։ Օլգա Արնտգոլցն ավարտել է Կալինինգրադի № 49 լիցեյի թատերական դասարանը (Բորիս Բեյնենսոնի ղեկավարությամբ)։ Դրանից հետո նա իր երկվորյակ քրոջ՝ Տատյանա Արնտգոլցի հետ ընդունվել է Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան, որն ավարտել է 2003 թվականին[2]։
Օլգա Արնտգոլցը մասնակցել է Ռուսաստանի Առաջին ալիքի «Սառցե դարաշրջան» հեռուստանախագծին Մաքսիմ Ստավսոկու հետ միասին (նա փոխարինել է քրոջը՝ Տատյանա Արնտգոլցին, ով հղիության պատճառով դադարեցրել էր մասնակցությունը նախագծին)[3]։
Ընտանիք
խմբագրել2009 թվականի ամռանը Օլգա Արնտգոլցն ամուսնացել է Վախթանգ Բերիձեի հետ[3][4][5]։ 2013 թվականի հոկտեմբերի 1-ին[6] ծնվել է նրանց դուստրը՝ Աննան[7][8]։ 2015 թվականի սեպտեմբերին Օլգա Արնտգոլցը ամուսնալուծության դիմում է ներկայացրել[9]։
2016 թվականին հայտնի է դարձել, որ Օլգա Արնտգոլցը երկրորդ երեխան է ունենալու, որի հայրը ռեժիսոր Դմիտրի Պետրունն է[10]։ 2016 թվականի դեկտեմբերի 21-ին ծնվել է դերասանուհու որդին՝ Ակիմը[11][12]։
Արվեստ
խմբագրելԴերեր թատրոնում
խմբագրել- «Խանումա», Ավքսենտի Ցագարելի, ռեժիսոր՝ Ռոբերտ Մանուկյան – Սոնա
- «Մի՛ արթնացրեք քնած շանը», Ջոն Բոյնթոն Փրիսթլի, ռեժիսոր՝ Օլգա Շվեդովա
- «Կապույտ վարդ» (ըստ Թենեսի Ուիլյամսի «Ապակե գազանանոց» պիեսի), ռեժիսոր՝ Ալեքսանդր Մարին – Լորա Վինգֆիլդ, «Կապույտ վարդ»
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1999-2003 | ս | Հասարակ ճշմարտություններ | Простые истины | Մաշա Տրոֆիմովա |
2000 | ս | Սջ սենյակ | Чёрная комната | Զոյա |
2002 | ս | Երեքն ընդդեմ բոլորի | Трое против всех | Լենա |
2003 | ֆ | Օձի թույն | Яд змеи | |
2003 | ս | Ինչո՞ւ է քեզ պետք ալիբի | Зачем тебе алиби? | Անժելիկա |
2003 | ս | Երեքն ընդդեմ բոլորի 2 | Трое против всех 2 | Լենա |
2004 | ֆ | Русское | Սվետկա | |
2004 | ս | Մի՛ մոռացիր | Не забывай | Նինա Սինիցինա |
2005 | ֆ | Վերցնել Տարանտինոյին | Взять Тарантину | Լերա |
2005 | ս | Բարբիի հարսանիքը | Свадьба Барби | Պոլինա Զվոնարյովա |
2006 | ֆ | Ողջը | Живой | բուժքույր Օլգա |
2006 | ֆ | Գովազդային ընդմիջում | Рекламная пауза | Լենա |
2006 | ֆ | Տոթ նոյեմբեր | Жаркий ноябрь | Վիկա |
2007 | ս | Յունկերներ | Юнкера | Անյա |
2007 | ֆ | Глянец | Նաստյա | |
2007 | ֆ | Տերերի ծառան | Слуга государев | մարքիզուհի Գրեթխեն Ֆոն Շոմբերգ |
2008 | ֆ | Մայրական բնազդ | Материнский инстинкт | Լիզա |
2008 | ֆ | Частник | Գալյա Սոկոլովա | |
2009 | ս | Թաթիկներ | Лапушки | Կատյա |
2010 | ս | Անտառներում ու լեռներում | В лесах и на горах | Նաստասյա Պոտապովնա |
2010 | ս | Сивый мерин | Կատյա | |
2010 | ս | Դուրս եմ գալիս քեզ փնտրելու | Выхожу тебя искать | Ռիտա Վիսոցկայա |
2011 | ֆ | Հույսի սպիտակ վարդեր | Белые розы надежды | Եվգենյա Ստրելցովա |
2012 | ֆ | Люба. Любовь | Լյուբա Կարավաևա | |
2012 | ս | Պանդորա | Пандора | Նաստյա Սվիրինա |
2012 | ս | Պիրանիաներ | Пираньи | Վիկա Լոգինովա |
2012 | ս | Դուրս եմ գալիս քեզ փնտրելու 2 | Выхожу тебя искать 2 | Ռիտա Վիսոցկայա |
2012 | ս | Սամարա | Самара | Օլգա Սամարինա |
2013 | ս | Ռումբ | Бомба | Լիկա |
2013 | ֆ | Գենա Բետոն | Гена Бетон | Մաշա |
2013 | ֆ | Ես կողքիդ եմ | Я рядом | Էլյա |
2014 | ս | Սամարա 2 | Самара 2 | Օլգա Սամարինա |
2015 | ս | Սպաների կանայք | Офицерские жёны | Նադեժդա Անտոնովա |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Ольга Альбертовна Арнтгольц / Olga Arntgolts
- ↑ 3,0 3,1 И. Демидова (23.09.2009). «Ольга Арнтгольц тайно вышла замуж» (ռուսերեն). ЕвроСМИ. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Свадебные новости :: ГИМЕНЕЙ — Новости 2009 год, Июнь». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «Ольга Арнтгольц вышла замуж» (ռուսերեն). Труд7. 24 Сентября 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «У Ольги Арнтгольц родилась дочь» (ռուսերեն). FreeNW.com. 1 октября 2013. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Актриса Ольга Арнтгольц родила первенца» (ռուսերեն). Дни.ру. 1.10.2013. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Актриса Ольга Арнтгольц родила дочь» (ռուսերեն). ivona.bigmir.net. 1 октября 2013. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Муж Арнтгольц высказался о разводе» (ռուսերեն). Дни.ру. 29 сентября 2015. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Одна из сестёр Арнтгольц со дня на день станет мамой | EG.RU». EG.RU. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Шереметова, Елена. «Актриса Ольга Арнтгольц родила сына в Москве». Life.ru. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Из-за беременности Арнтгольц продюсеру грозят судом | EG.RU». EG.RU. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Օլգա Արնտգոլց RUSKINO.RU կայքում
- Օլգա Արնտգոլց RUSactors.ru կայքում
- Օլգա Արնտգոլցի կենսագրությունը(ռուս.)
- Օլգա Արնտգոլցի մասին Արխիվացված 2016-03-14 Wayback Machine (ռուս.)
- Известия: Հարցազրույց Օլգա Արնտգոլցի հետ Արխիվացված 2009-02-01 Wayback Machine (տեսանյութ)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Արնտգոլց» հոդվածին։ |