Օթար Կիտեիշվիլի

ֆուտբոլիստ

Օթար Կիտեիշվիլի (վրաց.՝ ოთარ კიტეიშვილი, մարտի 26, 1996(1996-03-26)[1], Ռուսթավ, Վրաստան), վրացի ֆուտբոլիստ։ Ավստրիայի բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցող Գրացի «Շտուրմ» թիմի և Վրաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան։ Հասակը 173 սանտիմետր է։

Օթար Կիտեիշվիլի
վրաց.՝ ოთარ კიტეიშვილი
Անձնական տվյալներ
Ազգությունը Վրացի
Քաղաքացիությունը  Վրաստան
Ծննդյան ամսաթիվ մարտի 26, 1996 (28 տարեկան)
Ծննդավայր Ռուսթավի, Վրաստան Վրաստան
Հասակ 170
Քաշ 65 կիլոգրամ
Դիրք Կիսապաշտպան

Կենսագրություն խմբագրել

Օթարը ծնվել է 1996 թվականի մարտի 16-ին Վրաստանի Ռուսթավ քաղաքում։ Թբիլիսիի «Դինամո» ֆուտբոլային ակումբի սան է։ Ֆուտբոլիստի իր կարիերան սկսել է Ռուսթավի «Մետալուրգ» թիմում, որտեղ երկու տարեշրջան անցկացնելուց հետո վերադարձել է Թբիլիսի, հինգ տարեշրջան խաղացել հայրենի «Դինամո»-ի կազմում, խփել 17 գոլ, նվաճել Վրաստանի չեմպիոնի, գավաթակրի և սուպերգավաթակրի տիտղոսները, մասնակցել Եվրոպայի չեմպիոնների լիգալի և ՈՒԵՖԱ-ի լիգայի նախնական փուլերի խաղերին[2]։ 2018 թվականի հուլիսի 31-ին տեղափոխվել է ավստրիական Գրաց քաղաքի «Շտուրմ»։

2014 թվականին հանդես գալով Վրաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում՝ աչքի է ընկել ռումինացիների դեմ խաղում և դարձել երկու գոլի հեղինակ[3]։ 2017 և 2019 թվականներին մասնակցել է Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության ընտրական խաղերին, ընդ որում՝ եղել է համապատասխան տարիքային խմբի վրացական հավաքականի ավագը[3]։ 2017 թվականի հունվարի 23-ին նա իր նորամուտն է նշել Վրաստանի ազգային հավաքականի կազմում՝ Դուբայում մասնակցելով Ուզբեկստանի հավաքականի դեմ ընկերական հանդիպմանը, որն ավարտվել է 2:2 հաշվով[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Ֆուտբոլիստի էջը FootballDatabase.eu կայքում(անգլ.)
  3. 3,0 3,1 Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
  4. «Uzbekistan draws with Georgia in friendly». The Tashkent Times. 2017 թ․ հունվարի 24.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օթար Կիտեիշվիլի» հոդվածին։