Օդրի Մեստրե (ֆր.՝ Audrey Mestre, օգոստոսի 11, 1974(1974-08-11), Սեն Դենի, Սեն-Սեն-Դենի, Ֆրանսիա - հոկտեմբերի 12, 2002(2002-10-12), Լա Ռոմանա, La Romana, Դոմինիկյան Հանրապետություն), ֆրանսիացի ֆրիդայվեր։

Օդրի Մեստրե
ֆր.՝ Audrey Mestre
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 11, 1974(1974-08-11)
ԾննդավայրՍեն Դենի, Սեն-Սեն-Դենի, Ֆրանսիա
Մահացել էհոկտեմբերի 12, 2002(2002-10-12) (28 տարեկան)
Մահվան վայրԼա Ռոմանա, La Romana, Դոմինիկյան Հանրապետություն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունֆրի դրայվեր և ծովային կենսաբան
ԱմուսինՖրանցիսկա Ֆերրերաս
Կայքaudreymestre.com

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Սեն-Դենիում` Փարիզից 10 կմ դեպի հյուսիս, ստորջրյա լողի սիրահարների ընտանիքում, երկու տարեկանից սովորել է լողալ։ Նա դեռ դեռահաս էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Մեքսիկա։ Մեքսիկայի Լա Պաս համալսարանում ուսումնասիրել է ծովային կենսաբանություն։

1996 թվականին Օդրին ծանոթանացել է հայտնի ֆրիդեյվեր Ֆրանսիսկո Ֆերրերասի հետ, որը հետո դարձել է իր ամուսինը։ Նա նաև իր մարզիչն էր և կազմակերպում էր սուզումներ, որոնց ընթացքում Օդրին սուզման խորության նոր համաշխարհային ռեկորդներ է սահմանել։

Ձեռքբերումներ խմբագրել

1997 թվականից նա սահմանել է մի քանի ազգային և համաշխարհային ռեկորդներ ֆրիդայվինգի բնագավառում։ 1997 թվականի մայիսի 29-ին նա սահմանել է ռեկորդ Ֆրանսիայի կանանց մրցաշարում, հաղթահարելով սուզում 80 մետր` 1 րոպե 13 վայրկյանում։ 1998 թվականի հունիսի 6-ին սուզվել է 115 մետր խորություն 2 րոպե 21 վայրկյանում, համաշխարհային ռեկորդ` կանանց մեջ։ 2000 թվականի մայիսի 13-ին սուզվել է NO LIMITS սխեմայով 125 մետր` 2 րոպե 3 վայրկյանում և ստացել է կանանց աշխարհի չեմպիոնի կոչումը։ 2001 թվականի մայիսի 19-ին` նոր ռեկորդ (1 րոպե 57 վայրկյանում` 130 մետր)։

Օդրի Մեստերեի պաշտոնական կայքի պնդմամբ՝ նրան է պատկանում ստորջրյա սուզման մեջ բացարձակ նվաճումը՝ առանց շնչելու համար նախատեսված սարքերի օգտագործման (Ֆրիդայվինգ) NLT` 170 մետր[1], որը սահմանվել է մարզումների ընթացքում և հաստատվել է մարմնամարզուհու մահվանից հետո, որպես հարգանքի տուրք նրա հիշատակին[2]։ Համաձայն ֆրեդայվինգի AIDA International միջազգային ասոցիացիայի` Օստրի Մեստրեն տիրապետում էր եվրոպական մայրցամաքային կարգապահական ռեկորդի «Առանց սահմանափակումների (No Limit, NLT)»` 130 մետր[3], նա ժամանակին համաշխարհային ռեկորդ էր[4]։

Մահը խմբագրել

Մեստրեն մահացել է Դոմինիկյան Հանրապետությունում` հոկտեմբերի 12-ին` շաբաթ օրը, փորձ կատարելով նոր համաշխարհային ռեկորդ սահմանել ստորջրյա ջրերում։ Սուզման կազմակերպիչը ամուսինն էր` Ֆրանսիսկո Ֆերրերասը։

Մեստրեն պլանավորել էր սուզվել 171 մետր խորություն և սահմանել ոչ միայն կանանց, այլ նաև տղամարդկանց համաշխարհային ռեկորդ, որն այդ ընթացքում կազմում էր 162 մետր և պատկանում էր Լյուիկ Լեֆերմին[5]։ Այս սուզման աջակցության հիմնական սուզորդը Պասկալ Բերնաբեն էր։ Համաձայն այս տեսակի մրցակցության կանոնների` սուզորդը սուզվելու համար օգտագործել է միայն հատուկ բեռ, չունենալով իր մոտ ոչ մի թթվածնային գործիք։ Վերելքը պետք է կատարվեր վերելակ-պայուսակի (անգլ.՝ Lifting bag) օգնությամբ։ Ֆրանսուհու սուզվելուց 8 րոպե 39 վայրկյան հետո նրա մարմինը դուրս է եկալ ջրի մակերես։ Մահը վրա էր հասել սարքավորումների անսարքության պատճառով` թթվածնային բալոնը, որը նախատեսված էր թթվածնի օգնությամբ դեպի մակերևույթ բարձրացնելու համար, լիցքավորված չի եղել[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Audrey Mestre
  2. Сайт Одри Местре(չաշխատող հղում)
  3. «Record 130 m CR Europe Name: Audrey MESTRE — FERRERAS Date: 2001-05-19 Place: Florida, USA». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 20-ին.
  4. «History of Records». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 28-ին.
  5. «AIDA. History of Records». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 28-ին.
  6. Молчанова Наталья. Основы фридайвинга. Федерация фридайвинга России, Москва, 2008. Стр. 34