Օդը (իտալ.՝ l'Aria), իտալացի նկարիչ Ջուզեպպե Արչիմբոլդոյի (իտալ.՝ Giuseppe Arcimboldo, 1527—1593) նկարը, որը նկարվել է 1566 թվականին։ Բնօրինակը չի պահպանվել։ Անհայտ ժամանակաշրջանի պատճենը պահվում է Շվեյցարիայում, մասնավոր հավաքածուում։ Նկարը տարբերվում է այդ շրջանի այլ աշխատանքներից ստեղծման տեխնիկայով և 74,4 × 56 սմ չափերով։ Նկարված է յուղաներկով, կտավի վրա[1]։

Օդը
տեսակգեղանկար
նկարիչՋուզեպպե Արչիմբոլդո
տարիմոտ 1566
բարձրություն74,4 սանտիմետր
լայնություն56 սանտիմետր
ժանրայլաբանություն
նյություղաներկ և կտավ
հավաքածուանհայտ
մասն էՉորս տարերքներ (Արչիմբոլդո)
https://www.freeart.com/gallery/a/arcimboldo/arcimboldo5.html կայք
Ծանոթագրություններ

Նկարագրություն խմբագրել

«Օդը» նկարը նկարչի «Չորս տարերք» նկարի շարքից է, որը նկարիչը նվիրել է Մաքսիմիլիան II կայսրին 1569 թվականին՝ «Տարվա եղանակներ» նկարների շարքի հետ՝ այդպիսով ստանալով կայսեր դրական վերաբերմունքն ու վստահությունը[2]։

Մաքսիմիլիան 2-րդի պալատում Արչիմբոլդոն իր համար բարենպաստ միջավայր է գտել՝ ընկերակցելով բժիշկների, կենսաբանների, աստղագետների և ալքիմիկոսների հետ։ Եվ տաղանդավոր մարդ լինելով՝ նկարիչն այդ շրջանակում կարևոր տեղ էր զբաղեցնում։ Այստեղ գնահատվում էին գրքերը, արվեստը, ստեղծվում էր արտասովոր կենդանիներով հայտնի հավաքածուն։

Արչիմբոլդոն ապրել է մաներիզմի ժամանակաշրջանում և հետևում էր դրանց սկզբունքներին։ Նա նոր լեզու էր փնտրում իր նկարների համար՝ պատկերելով բնության տարրերը կենդանական ու բուսական աշխարհների նատուրալիստական տարրերով։

Արչիմբոլդոյի այլ նկարների նման «Օդը» ևս ստեղծվել է բնության մանրամասն ուսումնասիրությունից հետո։ Դա տղամարդու այլաբանական դիմանկար է, որն ամբողջությամբ կազմված է տարբեր թռչուններից՝ օդի խորհրդանիշից։ Նկարն ստեղծված է առավելագույն ճշգրտությամբ ու մանրուքների հանդեպ ուշադրությամբ. փասիանի պոչը նմանակում է սուր մորուքը, մազերը պատկերված են փոքրիկ թռչունների երամի տեսքով, իսկ թարթիչների փոխարեն բադի գլուխ է։ Բուն և թութակը շրջափակում են վիզը։ Դեմքի վրա կարելի է տարբերակել աքաղաղի և հնդկահավի։ Սիրամարգն ու դրա փետուրներից դուրս եկող արծիվը պատկերում են Օդի մարմինն ու Հաբսբուրգների դինաստիայի խորհրդանիշն են։ Օդը մարմնավորում է թռիչք, թեթևություն, ոգեշնչում։

«Չորս տարերք» շարքի նկարները խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «GIUSEPPE ARCIMBOLDO DIE ERDE». Liechtenstein. The princely collections. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  2. DaCosta Kaufmann Thomas. Arcimboldo: Visual Jokes, Natural History, and Still-Life Painting. Chicago, 2009. Р. 78