Օդետտա Հոլմս
Օդետտա Հոլմս (անգլ.՝ Odetta Holmes, դեկտեմբերի 31, 1930[1], Բիրմինգհեմ - դեկտեմբերի 2, 2008[2][1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկացի երգչուհի և քաղաքական ակտիվիստ (առավել հայտնի է որպես Օդետտա), որը համարվել է «Քաղաքացիական իրավունքի համար պայքարի ձայն» և կարևոր դեր է խաղացել 1960-ականների սկզբի ֆոլկ-ռիվայվլ շարժման մեջ[5]։ Օդետտան ճանաչում է ձեռք բերել նաև որպես դերասանուհի։ Նա նկարահանվել է մի քանի ֆիլմերում, այդ թվում՝ «Cinerama Holiday» (1955), «Sanctuary»՝ նկարահանված Ուիլյամ Ֆոլքների համանուն վեպի հիման վրա։
Ազգությունը | աֆրոամերիկացի | ||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | ԱՄՆ | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 31, 1930[1] | ||
Ծննդավայր | Բիրմինգհեմ | ||
Մահվան ամսաթիվ | դեկտեմբերի 2, 2008[2][1] (77 տարեկան) | ||
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Օդետտային առաջին ժողովրդականությունն է բերել 1954 թվականի «The Tin Angel» ալբոմը, որը ձայնագրել է Լարիմարը և թողարկել՝ Fantasy Records-ը։ Մեկ տարի անց երգչուհին սկսել է հաջող սոլո կարիերա։ 1961 թվականին «There’s a Hole in My Bucket» երգը, որը նա ձայնագրել Է Հարրի Բելաֆոնտեի հետ, Մեծ Բրիտանիայի Singles Chart-ում հասել է 32-րդ հորիզոնական[6]։ Նույն թվականին Մարտին Լյութեր Քինգը Օդետային անվանել է «ամերիկյան ժողովրդական երաժշտության թագուհի»[7]։ «Odetta Sings Folk Songs» ալբոմը դարձել է 1963 թվականի ֆոլկ-բեսթսելլերներից մեկը։ Նշանակալի հնչեղություն է ունեցել նրա ելույթը 1963 թվականին Վաշինգտոնում քաղաքացիական իրավունքների մարտիկների երթի ժամանակ, որտեղ նա կատարել է «O Freedom»-ը[8]։ Ինքը՝ երգչուհին, խոսելով քաղաքացիական իրավունքների շարժմանը իր մասնակցության մասին, իրեն անվանել է «մեկ մեծ բանակի շարքային»[9]։
Երգչուհու վերջին ալբոմներից մեկը՝ «Gonna Let It Shine»-ը, 2007 թվականին առաջադրվել է Գրեմմի մրցանակի Best Traditional Folk Album անվանակարգում։ 2008 թվականի դեկտեմբերին Օդետտան մահացել է Նյու Յորքում սրտի հիվանդությունից[5]։
Սկավառակագրություն խմբագրել
- 1954 — The Tin Angel (Original Blues Classics)
- 1955 — Odetta and Larry (Fantasy)
- 1956 — Sings Ballads and Blues (Rykodisc)
- 1957 — At the Gate of Horn [live] (Empire)
- 1959 — My Eyes Have Seen (Vanguard)
- 1960 — Ballad for Americans and Other American Ballads (Vanguard)
- 1960 — Odetta at Carnegie Hall
- 1960 — Christmas Spirituals (Alcazar)
- 1962 — Odetta and the Blues (Legacy)
- 1962 — Sometimes I Feel Like Cryin'
- 1962 — At Town Hall [live]' (Vanguard)
- 1963 — Odetta Sings Folk Songs (RCA Victor)
- 1963 — One Grain of Sand (Vanguard)
- 1964 — It’s a Mighty World (RCA Victor)
- 1964 — Odetta Sings of Many Things
- 1965 — Odetta Sings Dylan (BMG)
- 1965 — Odetta in Japan (RCA Victor)
- 1967 — Odetta [1967] (Verve Folkways)
- 1968 — Odetta Sings the Blues (Riverside Records)
- 1970 — Odetta Sings (Polydor)
- 1987 — Movin' It On (Rose Quartz)
- 1998 — To Ella [live] (Silverwolf Records)
- 1999 — Blues Everywhere I Go
- 2001 — Looking for a Home (M.C. Records)
- 2002 — Women in (E)motion [live] (Tradition & Moderne)
- 2003 — Odetta [2003] (Silverwolf Records)
- 2005 — Gonna Let It Shine: A Concert for the Holidays [live] (M.C. Records)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.nytimes.com/2008/12/03/arts/music/03odetta.html
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #134475992 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.loc.gov/about/awards-and-honors/living-legends/odetta-holmes/
- ↑ 5,0 5,1 Philip Van Vleck. «Odetta biography». www.allmusic.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Harry Belafonte and Odetta». www.chartstats.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Odetta @ Folk Alley». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «World mourns passing of Odetta». www.abc.net.au. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «I'm Gonna Let It Shine». www.rockom.net. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Odetta на mc-records.com
- Odetta на Concerted Efforts
- Odetta на Vanguard Records
- Некролог в New York Times
- Odetta на NPR
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օդետտա Հոլմս» հոդվածին։ |