Օդեսայի քաղաքային «Նեմո» դելֆինարիում կամ պարզապես Օդեսայի դելֆինարիում (ուկրաիներեն՝ Одеський дельфінарій), դելֆինարիում, որը գտնվում է Ուկրաինայի Օդեսա քաղաքում։

Օդեսայի դելֆինարիում
Одеський дельфінарій
Տեսակդելֆինարիում
Երկիր Ուկրաինա
ՎարչատարածքՕդեսա
Բացվել էհունիսի 1, 2005
Օդեսայի դելֆինարիումը գտնվում է Ուկրաինաում
Օդեսայի դելֆինարիում
Օդեսայի դելֆինարիումը գտնվում է Երկիրում
Օդեսայի դելֆինարիում

Համարվում է Ուկրաինայի գլխավոր դելֆինարիումը, որը բացվել է 2005 թվականի հունիսի 1-ին՝ երեխաների համաշխարհային օրվա առթիվ։

Պատմություն

խմբագրել

2003 թվականին ծովային կաթնասունների պահպանման խնդիրներով զբաղվող էնտուզիստներն ու փորձագետները որոշել են Օդեսայում բացել դելֆինարիում։ 2004 թվականի գարնանը սկսվել են դելֆինարիումի շինարարական աշխատանքները։

Բացման արարողությունը տեղի է ունեցել մեկ տարի անց՝ 2005 թվամանի հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Օդեսայի քաղաքային դելֆինարիում կարելի էր հանդիպել սևծովյան դելֆինների, կետադելֆինների և նույնիսկ փոկերի։

Դելֆինարիումի ներսում բացվել է նաև «դելֆինոթերապիայի» առողջության դասընթացների կենտրոն։ 2013 թվականի հունիսի 21-ին Օդեսայի դելֆինարիումում ծնվել են դելֆինների առաջին զույգը՝ մեկ էգ և մեկ արու։ Ակվարիումում առաջին անգամ դելֆին ծնվել էր 2007 թվականի օգոստոսին։ Օդեսայի դելֆինարիումն այդ տարի դարձավ Ուկրաինայի առաջին դելֆինարիումը, ուր երբևէ դելֆին է ծնվել։

«Նեմո» անունը կրող դելֆինարիումում 2015 թվականի տվյալներով կա 16 դելֆին։

Տես նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել