«Օդային մարշալ», 2014 թվականին Ջաում Կոլետ-Սերայի կողմից ստեղծված ամերիկյան ֆիլմ[17]։ Ֆիլմի աստղերն են Լիամ Նիսոնը, Ջուլիան Մուրը, Միշելյ Դոքերին, Լյուպիտա Նիոնգոն և Սկոտ Մակնեյրին։ Ֆիլմը ստացել է բազմաթիվ դրական կարծիքներ քննադատների կողմից։

Օդային մարշալ
անգլ.՝ Non-Stop
Երկիր Միացյալ Թագավորություն
 Ֆրանսիա
 ԱՄՆ
 Կանադա
Ժանրմարտաֆիլմ[1][2][3], ֆիլմ աղետի մասին, միստիկ ֆիլմ[2][3], դետեկտիվ ֆիլմ և թրիլեր
Թեմաօդագնացություն, ավիապատահար և ահաբեկչություն
Թվականհունվարի 27, 2014[4], մարտի 13, 2014[5], փետրվարի 27, 2014[6][7] և փետրվարի 28, 2014[8]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԺոամե Կոյետ Սեռա[9][10][1][…]
ՊրոդյուսերՍյուզան Դաունի, Ջոել Սիլվեր և Ջեֆ Ուոդլոու
ԴերակատարներԼիամ Նիսոն[9][1][11][…], Ջուլիանա Մուր[9][11][12][…], Միշել Դոքերի[11][12][13][…], Սքութ ՄաքՆեյրի[11][12][13][…], Քորի Սթոլ[11][13][3], Լինուս Ռոաչ[11][13], Նեյթ Փարքեր[11][3], Լյուպիտա Նյոնգո[11][13][3], Էնսոն Մաունթ[11][13][3], Բար Փալի[11][13], Օմար Մեթվոլի[11], Շի Ուինգհեմ[11], Ջեյսոն Բաթլեր Հարներ[11], Ջոն Էվերի Աբրահամս[11], Քորի Հոուքինզ և Ֆրենկ Դիլ[14]
ՕպերատորՖլավիո Մարտինես Լաբիանո
ԵրաժշտությունՋոն Օթման
ՄոնտաժՋիմ Մեյ
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք
ԿինոընկերությունUniversal Studios, Արծաթե նկարներ և StudioCanal
Տևողություն106 րոպե
Բյուջե50 000 000 $[15]
Շահույթ222 809 600 $[16] և 92 168 600 $[16]
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Ֆիլմի ամբողջ ընթացքը տեղի է ունենում Նյու Յորքից Լոնդոն միջազգային ավիաուղու վրա։ Ինքնաթիռում, ինչպես պահանջվում է, գտնվում է ԱՄՆ-ի ռազմաօդային մարշալ Բիլ Մարկսը՝ մարդ, ով կյանքում ունի բազում խնդիրներ։ Ճամփորդության ընթացքում Մարկսը ստանում է մի շարք առեղծվածային տեքստային հաղորդագրություններ այն մասին, որ յուրաքանչյուր 20 րոպեն մեկ ինքնաթիռի վրա կմահանա մի մարդ, եթե երկրի կառավարությունը գաղտնի հաղորդագրություն ուղարկողի բանկային հաշվին չփոխանցի 150 մլն դոլար։ Բիլլ Մարկսը սկսում է հետաքննություն պարզելու համար անհայտ ահաբեկչին։

Առաջին սպանությունը կատարում է հենց ինքը՝ Մարկսը, կասկածելով իր գործընկերոջը՝ նույնպես ռազմաօդային մարշալ Ջեք Հեմմոնդին։ Գործընկերոջը սպանելով՝ նա հետազոտում է նրա բջջային հեռախոսը և հասկանում, որ նա անմեղ էր։ Եկող հաղորդագրությունների շարքը թարմանում է և ևս 20 րոպեից անսպասելիորեն մահանում է անձնակազմի հրամանատարը։ Կասկածի տակ է ընկնում ինքը՝ Մարկսը, ով քննում էր ուղևորներին՝ զենքով սպառնալով։ Մարշալին սկսում են չհավատալ անգամ իր ծառայության աշխատողները և նրա հետ խոսում են որպես ահաբեկչի։

20 րոպե անց հասնում է երրորդ մահը։ Մարշալը կասկածյալ ուղևորին հարցաքննելիս է լինում, երբ հանկարծակի ուղևորը մահանում է, և նրա մահվան ախտանիշները նույնն էին ինչ անձնակազմի հրամանատարինը՝ թունավորումը։ Մահացած ուղևորի մոտ գտնվում է հեռախոսը, որով իրական ահաբեկիչը Մարկսի հետ հաղորդակցվում էր։ Ուղևորների շրջանում սկսում է կասկածներ ատաջանալ։ Նրանք կարծում են որ Մարկսը առևանգել է ինքնաթիռը։ Բացի դրանից պարզվում է, որ բանկային հաշիվը, որին պետք էր փոխանցել գումարը, պատկանում էր Բիլ Մարկսին։ Մարկսին հաջողվում է ուղևորների խուճապը դադարեցնել՝ նրանց բացատրելով, թե ինչ է կատարվում։ Երբ Մարքսը փորձում էր կոտրել ահաբեկչի հեռախոսի ծածկագիրը, միանում է 30 րոպե տևողությամբ հետ հաշվարկ։ Մարքսը հասկանում է, որ ինքնաթիռում ռուբմ է տեղադրված և գտնում է այն իր սպանված գործընկերոջ ճամպրուկում։ Մարքսը որոշում է ռումբը տեղադրել ինքնաթիռի ետևի հատվածում և ծածկել այն ձեռքի տակ եղած փափուկ իրերով, որպեսզի նվազեցի պայթյունի հզորությունը։ Ինչպես նաև նա պահանջում է ինքնաթիռը իջեցնել մինչև 2500 մ բարձրության, որպեսզի ինքնաթիռի ներսի և դրսի ճնշումների միջև մեծ տարբերություն չլինի։

Բիլ Մարկսը ուղևորներից մեկի նկարահանած տեսանյութերից մեկի մեջ նկատում է, թե ինչպես ուղևոր Թոմ Բոուենը գաղտնի դնում է հեռախոսը մահացած ուղևորի պիջակի գրպանում։ Իրական ահաբեկիչն ուներ հանցակից՝ նույնպես ուղևորներից Զակ Ուայթը։ Պարզվեց, որ Թոմը և Զակը զինվորներ են և որոշել էին ցույց տալ, որ անվտանգությունը միայն պատրանք է և կառավարությունը ի վիճակի չէ երաշխավորել մարդկանց անվտանգությունը։ Երկրորդ օդաչուն կտրուկ սկսում է վայրէջքը։ Բոուենը պատրաստ էր մահանալու, իսկ Ուայթը հույս ուներ դուրս թռչել ինքնաթիռից և 150 մլն դոլարով երջանիկ ապրել։ Նա պատրաստ էր անջատել ռումբը, սակայն նրան կրակում է Բոուենը։ Պահից օգտվելով Մարքսը սպանում է Բոուենին։ Ուայթը զոհվում է ռումբի պայթյունից, իսկ երկրորդ օդաչուն մեծ դժվարությամբ ինքնաթիռը իջեցնում է Իսլանդիայի ռազմակայանի օդանավակայանում։

Նկարահանումներ խմբագրել

Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2012 թվականի նոյեմբերի 1-ին Նյու Յորքում[18][19][20]։

Դերերում խմբագրել

  • Լիամ Նիսոն – Բիլ Մարկս
  • Ջուլիան Մուր – Ջեն Սամերս
  • Միշելյ Դոքերի – Նենսի
  • Կորի Ստոլ – Օսթին
  • Սկուտ Մակնեյրի – Թոմ Բոուեն
  • Նեյթ Պարկեր – Զակ Ուայթ
  • Լուպիտա Նիոնգո – Գվեն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://www.filmaffinity.com/en/film976064.html
  2. 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt2024469/
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.metacritic.com/movie/non-stop-2014
  4. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  5. Internet Movie Database — 1990.
  6. http://nmhh.hu/dokumentum/166259/premierfilmek_forgalmi_adatai_2014.xlsx
  7. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  8. Internet Movie Database — 1990.
  9. 9,0 9,1 9,2 http://www.interfilmes.com/filme_29866_Non.Stop.html
  10. http://www.adorocinema.com/filmes/filme-196467/
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 http://www.imdb.com/title/tt2024469/fullcredits
  12. 12,0 12,1 12,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=196467.html
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 http://www.bbfc.co.uk/releases/non-stop-film
  14. ČSFD (չեխերեն) — 2001.
  15. https://www.webcitation.org/6F87ngviT?url=http://www.imdb.com/title/tt2024469/business
  16. 16,0 16,1 Box Office Mojo — 1999.
  17. Chitwood, Adam (2012 թ․ նոյեմբերի 8). «First Synopsis for Director Jaume Collet-Serra's NON-STOP Starring Liam Neeson». Collider.com. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 11-ին.
  18. «[[:Կաղապար:-']]Non-Stop', starring Liam Neeson, filming in NYC». onlocationvacations.com. 2012 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 11-ին. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն)
  19. "Action Thriller to be Filmed at MacArthur Airport".
  20. «Silver Pictures Picks Up Remake Rights to French Heist Film 'Le Convoyeur' (Exclusive)». The Hollywood Reporter. 2012 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 14-ին.