«Օդային հարված» ( չինարեն հեշտ. 大轰炸 , պինին: Dà Hōngzhà, բառացիորեն: «Մեծ ռմբակոծություն»), նաև հայտնի է որպես Ռմբակոծություն կամ Անկոտրում ոգի, չինական ֆիլմ, ռազմական դրամա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ չինական Չունցին քաղաքի վրա ճապոնական օդային հարձակումների մասին։

Օդային հարված
անգլ.՝ The Bombing
Երկիր Չինաստան
Ժանրռազմական ֆիլմ
Թվական2016
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍյաո Ֆենգ
ԴերակատարներԲրյուս Ուիլիս[1], Նիկոլաս Ցե[2], Լյու Յե[2], Սայմոն Յամ[2], Էդրիան Բրոուդի[2], Հուանգ Շենգի[2], Ֆան Բինգբինգ[2], Ֆան Վեյ[2], Ֆեն Յուանչժեն[2], Ռումեր Ուիլիս[2], Գեն Լե[2] և Քեննի Բի[2]
ՕպերատորՍու Շույանգ
Պատմվածքի վայրՉունցին

Որպես ռեժիսոր՝ հանդես է եկել Սյաո Ֆենը, որպես բեմադրող նկարիչ՝ Մել Գիբսոնը։ Դերերը կատարել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Լյու Յեն, Բրյուս Ուիլիսը, Սոն Սին Հեոնը և Ուիլյամ Չանը, ֆիլմում որպես հատուկ հյուրեր հայտնվել են նաև Նիկոլաս Սեն, Ֆան Բինգբինգը և շատ ուրիշներ։

Նկարահանումներն անցկացվել են 2015 թվականի մայիսից մինչև նոյեմբեր Չինաստանի Շանհայ քաղաքում։

Սյուժե խմբագրել

Գործողությունները տեղի են ունենում 1943 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Պատմությունը ծավալվում է Չունցինի ճապոնական ռմբակոծության շուրջ, որը սկսվել է 1938 թվականին։

Դերերում խմբագրել

Հիմնական կազմ խմբագրել

  • Լյու Յեն Սյուե Գան Տոուի դերում
  • Բրյուս Ուիլիսը[3] Ջեկի դերում
  • Սոն Սին Հեոնը Ան Մինսյունյայի / Ան Մինհեի դերում
  • Ուիլյամ Չանը Չենգ Թինգի դերում
  • Ֆան Վեյը՝ որպես քեռի Ցույ
  • Ու Գանը՝ որպես Չժաո Չուն
  • Մա Սուն՝ որպես Դին Լիան
  • Չե Յունլին՝ որպես Յաոգու
  • Ֆեն Յուանչժենը Սյուե Մանգուանյայի դերում
  • Ջանին Չանգը Ցյան Սյուեի դերում
  • Գեն Լեն՝ որպես Ցզին Սյան

Հատուկ դերակատարներ խմբագրել

  • Թեմմա Սիբույան[4]՝ որպես Սատո
  • Չժամ Ֆանը՝ որպես Ցույ Լյու
  • Նիկոլաս Սեն[3] Լեյ Տաոյի դերում
  • Ֆան Բինգբինգը Ye Pei Xuan-ի դերում
  • Էնթոնի Ռոջերսը որպես Ե Պեյ Սուան
  • Չեն Դաոմինը՝ քաղաքային պաշտպանության պետ
  • Սայմոն Յամը՝ որպես ՀՕՊ հրամանատար
  • Էդրիեն Բրոուդին[5] Սթիվի դերում
  • Ռեյ Լուին ՌՕՈՒ գնդապետի դերում
  • Լեյ Ցզյան՝ որպես Վան Ցզյա
  • Հու Բին[6] որպես հիվանդանոցի դեկան
  • Խուան Հայբին՝ որպես ադյուտանտ Ջեք
  • Ռումեր Ուիլիսը[7] Յուլիի դերում
  • Լյու Սյաոցինը մադամ Չժանի դերում
  • Եվա Խուանը Դու Մեյի դերում
  • Քեննի Բին՝ որպես կառավարության պաշտոնյա
  • Ջիրո Վանը՝ որպես երիտասարդ սպա
  • Ցաո Կեֆանը՝ որպես հայրենասեր
  • Նիկի Չոուն կրտսեր հայրենասերի դերում

Արտադրություն խմբագրել

Մել Գիբսոնը 65 մլն դոլար բյուջեով ֆիլմի գեղարվեստական ղեկավարն էր[8][9]։ Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2015 թվականի մայիսին Շանհայում[3], ավարտվել նույն թվականի նոյեմբերին։

Թողարկում խմբագրել

Ֆիլմը նվիրված էր Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակիցների հաղթանակի 70-ամյակին[10][11]։ Սկզբում նախատեսվում էր վարձույթով տալ 2018 թվականի օգոստոսի 17-ին, սակայն թողարկումը հետաձգվել էր մինչև 2018 թվականի հոկտեմբերի 26-ը, որպեսզի այն ամբողջ աշխարհում թողարկվի միևնույն օրը[12]։

2018 թվականի հոկտեմբերին հայտարարվել էր, որ ֆիլմը չի ցուցադրվի Չինաստանի կինոթատրոններում։ Ավելի վաղ հաղորդավարուհի Ցույ Յունյուանը հայտնել էր, որ Ֆան Բինգբինգը՝ ֆիլմի հրավիրված դերասանուհիներից մեկը, ներգրավված է եղել հարկերից խուսափելու սկանդալի մեջ[13][14][15]։ Սակայն Միացյալ Նահանգներում տնային դիտման տարբերակը թողարկվել է ըստ ժամանակացույցի[16]։

Ֆիլմի անգլերեն տարբերակը թողարկվել է ԱՄՆ-ի սթրիմինգային ծառայությունների և Blu-ray-ի համար[17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt4743226/fullcredits
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 3,2 Rainey, James (2015 թ․ հունիսի 3). «Bruce Willis to Star in Chinese-Language Epic 'The Bombing'». variety.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
  4. 网易. «豪华3D电影 中美日韩四国演员演出《大轰炸》_网易娱乐». ent.163.com.
  5. 姜姗. «史泰龙布劳迪力挺 施建祥《大轰炸》比弗利庆功_综艺_央视网(cctv.com)». ent.cntv.cn. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 6-ին.
  6. «Bing Hu». IMDb.
  7. «Rumer Willis Stars With Dad In 'The Bombing': 3 Other Times She Joined Famous Parents On Screen». The Inquisitr News. Վերցված է 2016 թ․ ապրիլի 18-ին.
  8. Frater, Patrick (2015 թ․ հուլիսի 13). «Mel Gibson Confirmed as Art Director of China's 'The Bombing'». variety.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
  9. «Mel Gibson to Serve as Art Director on Bruce Willis' Chinese War Movie 'The Bombing'». 2015 թ․ հուլիսի 13.
  10. «大轰炸 (2016)». movie.douban.com (չինարեն). douban.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  11. «Mel Gibson to be 'creative adviser' on second world war film». The Guardian (անգլերեն). 2015 թ․ հուլիսի 14. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  12. «抗战电影《大轰炸》宣布撤出暑期档». Mtime (չինարեն). 2018 թ․ օգոստոսի 7. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  13. «电影《大轰炸》宣布取消上映 此前曾遭崔永元抵制». Sina Entertainment (չինարեն). 2018 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 18-ին.
  14. «Fan Bingbing movie co-starring Bruce Willis cancelled following actress' tax scandal». AsiaOne (անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  15. «Fan Bingbing, Bruce Willis movie Air Strike cancelled in wake of Chinese star's tax scandal - Asean Plus». The Star Online (անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  16. «Scandal-Hit Fan Bingbing Film "Air Strike" Will Get a US Release This Week». Radii China (անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 24-ին.
  17. «Air Strike aka The Bombing Blu Ray». Amazon.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել