Օգենեկարո Էտեբո
Օգենեկարո Էտեբո (անգլ.՝ Oghenekaro Peter Etebo, նոյեմբերի 9, 1995[1], Լագոս, Լագոս, Նիգերիա[1]), նիգերիացի ֆուտբոլիստ, «Սթոք Սիթիի» և Նիգերիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։ 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերի և 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։
![]() | |||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 9, 1995[1] (29 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Լագոս, Լագոս, Նիգերիա[1] | ||||||||||||||
Հասակ | 176 սանտիմետր | ||||||||||||||
Քաշ | 70 կիլոգրամ | ||||||||||||||
Դիրք | հարձակողական ոճի կիսապաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||
Համար | 8 | ||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա
խմբագրելԷտեբոն իր կարիերան սկսել է հայրենիքում՝ հանդես գալով «Վարի Վուլվզ» ակումբում։ Երկու մրցաշրջանի ընթացքում նա եղել է թիմի լավագույն ռմբարկու։ 2014 թվականին Օգենեկարոն դիտումների է մասնակցել իտալական «Ուդինեզե» ակումբում, սակայն պայմանագիր չի կնքել։ 2015 թվականին ճանաչվել է Տարվա տաղանդ Աֆրիկայում[2]։ 2016 թվականի սկզբին Օգենեկարոն տեղափոխվել է պորտուգալական «Ֆեյրենսի»։ Ապրիլի 24-ին՝ «Օլիվեյրենսե» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Սեգունդա լիգայում[3]։ Ապրիլի 30-ին կայացած Վիզեուի «Ակադեմիկա» ակումբի դեմ խաղում Էտեբոն խփել է իր առաջին գոլը «Ֆեյրենսիի» կազմում[4]:Արդյունքում մրցաշրջանում նա օգնել է ակումբին դուրս գալ Էլիտա։
2018 թվականի սկզբին Էտեբոն վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է իսպանական «Լաս Պալմաս»[5]։ Փետրվարի 5-ին «Մալագայի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Լա Լիգայում[6]։
2018 թվականի ամռանը Էտեբոն տեղափոխվել է անգլիական «Սթոք Սիթի»՝ կնքելով 5 տարվա պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմել է 7,2 միլիոն եվրո[7]։
Միջազգային կարիերա
խմբագրել2013 թվականի հուլիսի 27-ին՝ Աֆրիկայի գավաթ 2014 խաղարկության նախընտրական փուլի՝ Կոտ դ'Իվուարի հավաքականի դեմ խաղում, Էտեբոն կատարել է իր նորամուտը Նիգերիայի հավաքականի կազմում։
2016 թվականի մառանը Օգենեկարոն դարձել է Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Ճապոնիայի[8], Շվեդիայի[9] և Կոլումբիայի[10] հավաքականների դեմ խաղերին։ Ճապոնացիների դեմ խաղում Էտեբոն դարձել է չորս գոլի հեղինակ։
2018 թվականին Էտեբոն մասնակցել է Ռուսաստանում անցկացվող աշխարհի առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Խորվաթիայի[11], Իսլանդիայի[12] և Արգենտինայի[13] հավաքականների դեմ խաղերին։
Գոլերը Նիգերիայի հավաքականում (մինչև 23)
խմբագրել# | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | 4 օգոստոսի, 2016 | Ամազոնիա, Մանաուս, Բրազիլիա | Ճապոնիա | 2:1 | 5:4 | Օլիմպիական խաղեր 2016 |
2. | 4 օգոստոսի, 2016 | Ամազոնիա, Մանաուս, Բրազիլիա | Ճապոնիա | 3:2 | 5:4 | Օլիմպիական խաղեր 2016 |
3. | 4 օգոստոսի, 2016 | Ամազոնիա, Մանաուս, Բրազիլիա | Ճապոնիա | 4:2 | 5:4 | Օլիմպիական խաղեր 2016 |
4. | 4 օգոստոսի, 2016 | Ամազոնիա, Մանաուս, Բրազիլիա | Ճապոնիա | 5:2 | 5:4 | Օլիմպիական խաղեր 2016 |
Ձեռքբերումներ
խմբագրելՄիջազգային
- Օլիմպիական խաղեր – 2016
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Oghenekaro wins Most Promising Player Award | Football Live – Beyond One-League Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- ↑ «Ֆեյրենսի VS. Օլիվեյրենսե 3:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ ապրիլի 24.
- ↑ «Ֆեյրենսի VS. Ակադեմիկա 0:5» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ ապրիլի 30.
- ↑ «La UD ficha a Etebo, medio centro ofensivo internacional con Nigeria» [UD sign Etebo, attacking midfielder international with Nigeria] (իսպաներեն). UD Las Palmas. 2018 թ․ հունվարի 31. Վերցված է 2018 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «Լաս Պալմաս VS. Մալագա 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ փետրվարի 5.
- ↑ ««Сток» купил хавбека сборной Нигерии Огенекаро Этебо у «Фейренсе» за 7,2 млн евро» (ռուսերեն). sports.ru. 2018 թ․ հունիսի 11.
- ↑ «Նիգերիա (մինչև 23) VS. Ճապոնիա (մինչև 23) 5:4» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 5.
- ↑ «Շվեդիա (մինչև 23) VS. Նիգերիա (մինչև 23) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 8.
- ↑ «Կոլումբիա (մինչև 23) VS. Նիգերիա (մինչև 23) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 11.
- ↑ «Խորվաթիա VS. Նիգերիա 2:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 16.
- ↑ «Նիգերիա VS. Իսլանդիա 2:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 22.
- ↑ «Նիգերիա VS. Արգենտինա 1:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 26.
Արտաքին հղումներ
խմբագրել- Էտեբոյի պաշտոնական Ինստագրամի էջը
- Էտեբոն transfermarkt-ում
- Էտեբոն soccerbase.com-ում
- Էտեբոն WhoScored.com կայքում
- Էտեբոն Ստոկ Սիթիի պաշտոնական կայքում
- Էտեբոն ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-01-30 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օգենեկարո Էտեբո» հոդվածին։ |