Քևին Օ՚Քոննել
Քեվին Օ՚Քոննել (ձայնային ռեժիսոր), (անգլ.՝ Kevin O'Connell, նոյեմբերի 27, 1957, Լոնգ Այլենդ, Նյու Յորք, ԱՄՆ)՝ ամերիկական ձայնային ռեժիսոր, Օսկար-ի «գլխավոր անհաջողակ» անվանակարգի մրցանակակիր։ 2016 թվականի փետրվարի 28-ի տվյալներով ունեցել է «Լավագույն ձայն» անվանակարգի 20 չհաջողված փորձեր[1]։ 89-րդ արարողության ժամանակ վերջապես ստացել է ցանկալի արձանիկը՝ Մել Գիբսոնի «Խղճի թելադրանքով» ֆիլմի աշխատանքի համար[2][3]։
Քեվին Օ՚Քոննել | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | նոյեմբերի 27, 1957 (67 տարեկան) |
Ծննդավայր՝ | Նյու Յորք(նահանգ), ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | հնչյունային ռեժիսոր |
Կարիերա՝ | 1980 թվականից մինչ օրս |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0640114 |
Պարգևներ և անվանակարգեր
խմբագրելՕսկարից և քսան անվանակարգերից բացի, «Միայնակ աղավնի» (Lonesome Dove) փոքրիկ սերիալի աշխատանքի համար Օ՚Քոնելը արժանացել է «Էմմի» մրցանակաբաշխության մրցանակին[4]։
- Ֆիլմեր որոնց համար Քեվին Օ՚Քոնելը նոմինացվել է «Օսկարի»
- Նրբության լեզուն (Terms of Endearment, 1983)
- Դյունա (Dune, 1984)
- Սիլվերադո (Silverado, 1985)
- Լավ հրաձիգը (Top Gun, 1986)
- Սև անձրև (Black Rain, 1989)
- Ամպրոպի օրերը (Days of Thunder, 1990)
- Մի քանի լավ երիտասարդներ (A Few Good Men, 1992)
- Պտտահողմ (Twister, 1996)
- Ժայռը (The Rock, 1996)
- Օդային բանտ (Con Air, 1997)
- Զորրոյի դիմակը (The Mask of Zorro, 1998)
- Արմագեդոն (Armageddon, 1998)
- Հայրենասերը (The Patriot, 2000)
- Պեռլ Հարբոր (Pearl Harbor, 2001)
- Սարդ-մարդը (Spider-Man, 2002)
- Սարդ-մարդը 2 (Spider-Man 2, 2004)
- Գեյշայի հուշերը (Memoirs of a Geisha, 2005)
- Ապոկալիպտո (Apocalypto, 2006)
- Տրանսֆորմերները (Transformers, 2007)
- Խղճի թելադրանքով (Hacksaw Ridge, 2016)
Անձնական կյանք
խմբագրելԿինը՝ Խիզերն է, ունի երկու տղա՝ Կուպերը և Քեյսին[5]։
Նրա մայրը մահացել է 2007 թվականին՝ Օսկար մրցանակաբաշխությունից անմիջապես հետո, որտեղ Քեվինը չէր հաղթել 19-րդ անվանակարգում։ Նա թողեց արարողությունը իր անվանակրգի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո։ Եղել է իր մոր հետ նրա վերջին րոպեներին[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Оскар – 12 самых любопытных фактов». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Список лауреатов и номинантов на официальном сайте
- ↑ 21st time lucky: Hacksaw Ridge sound mixer's record Oscars losing streak ends
- ↑ «Awards for "Lonesome Dove"». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ 5,0 5,1 «Kevin O'Connell». The Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 28-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Johnson, Caitlin (2007 թ․ հուլիսի 8). «Transforming' Movie Sound: People usually think of movies as a visual experience, but there is an intricate process to create sounds». 'CBS News Sunday Morning. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
- McNamara, Melissa (2007 թ․ փետրվարի 22). «Oscar's Biggest Loser: Sound Mixer Kevin O'Connell Has Been Nominated 19 Times, Including This Year, But Has Yet To Win». CBS Sunday Morning. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 24-ին.