Օդային բանտ (անգլ.՝ Con Air), 1997 թվականի կինոֆիլմ արտադրված ԱՄՆ-ում։ Առաջադրվել է 2 օսկարի, լավագույն ձայնի և լավագույն օրիգինալ երգի համար, սակայն երկու անվանակարգերում էլ պարտվեց Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմին[9]։ Հյուսիսային Ամերիկայում ֆիլմը հավաքեց 101 117 573 դոլլար շահույթ և 122 894 661 դոլլար շահույթ մյուս երկրներում(Ամբողջ աշխարհի շահույթը կազմեց 224 012 234 դոլլար)։

Օդային բանտ
անգլ.՝ Con Air
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ[1][2][3], թրիլեր, ֆիլմ բանտի մասին և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
Թեմաօդագնացություն, ահաբեկչություն և Թրմանյութերի դեմ պայքարի վարչություն
Թվականհունիսի 12, 1997[4], հունիսի 6, 1997 և 1997
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍայմոն Ուեսթ[1][5][2][…]
ՊրոդյուսերՋերրի Բրուքհայմեր
Սցենարի հեղինակՍքոթ Ռոզենբերգ
ԴերակատարներՆիկոլաս Քեյջ[5][2][6][…], Ջոն Քյուսաք[5][6][7][…], Ջոն Մալկովիչ[5][6][7][…], Սթիվ Բուշեմի[7], Վինգ Ռեյմս[7], Քոլմ Մինի[7], Մայքելթի Ուիլյամսոն[7], Ռեյչել Տիկոտին[6][7], Մոնիկա Փոթեր[7], Նիկ Չինլանդ[7], Դենի Տրեհո[7], Էմ Սի Գեյնի, Դեյվ Շափել[7], Սթիվ Իստին[7], Ջեսի Բորեգո[7], Խոսե Ցունիգա[7], Ջոուի Միյաշիմա[7], Դագ Հաթչիսոն[7], Էնջելա Ֆեթերսթոն[7], Ֆրեդրիկ Լենե[7], Դոն Ս. Դևիս[7], Լենդրի Օլբրայթ[7], Ռենոլի Սանտիագո[7], Քրիս Էլիս[7], Դաբս Գրիր[7], Ջերիս Լի Փոինդեքսթեր[7], Ջոն Ռոզելիուս, Քևին Գեյջ, Թայ Գրանդերսոն Ջոնս, Էմիլիո Ռիվերա, Դեյվիդ Ռեմսի, Կոնրադ Գուդ և Ջոն Դիհլ
ՕպերատորԴևիդ Թաթերսոլ
ԵրաժշտությունԹրևոր Ռաբին և Մարկ Մանչինա
ՄոնտաժՔրիս Լեբենզոն, Գլեն Սքենթլբերի և Սթիվ Միրկովիչ
Պատմվածքի վայրՅուտա
Նկարահանման վայրԼաս Վեգաս Վելլի և Յուտա
ԿինոընկերությունTouchstone Pictures
Տևողություն115 րոպե
Շահույթ224 000 000 $[8]
 Con Air Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

«Օդային բանտ», տրանսպորտային վարչություն դատական վարչակարգերի համար ԱՄՆ-ում։ Այն ամեն տարի բերում է 150000 հանցագործների ամբողջ աշխարհից դատին մասնակցելու, բժշկական անհրաժեշտության և բանտից բանտ տեղափոխելու համար։ Մի անգամ C-123 ինքնաթիռում են հայտնվում ամերիկայի պատմության մեջ ամենավտանգավոր և հուսալքված հանցագործները, որպեսզի տեղափոխվեն ամենախիստ ռեժիմով բանտը։ Հենց այդ ինքնաթիռում էլ գտնվում էր վերջերս ազատված բանտարկյալը, նախկին ռենջեր Քեմերոն Պոն։ Ձգտելով տեսնել իր կնոջը՝ Տրիսիային, ոչ կանխատեսված սպանության պատճառով ազատազրկվելուց հետո, ձգտում էր հասնել իր ութամյա երեխայի ծննդյան օրին, ում նա երբեք չէր տեսել։ Քեմերոնը անսպասելիորեն ներքաշվում է ինքնաթիռի առևանգմանը, որը կազմակերպվել էր ամենավտանգավոր հանցագործ Սայրուս Գրիսի կողմից։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Նիկոլաս Քեյջ Կեմերոն Պո
Ջոն Քյուսաք Հատուկ գործակալ Վինսենտ Լարկին
Ջոն Մալկովիչ Սայրուս Գրիսոմ, հանցագործ
Վինգ Ռեյմս Նաթանիել Ջոնս
Նիկ Չինլանդ Վիլյամ Բեթֆորդ, հանցագործ
Սթիվ Բուշեմի Հարլանդ Գրին, հոգեկան հիվանդ հանցագործ
Կոլմ Մինի Հատուկ գործակալ Դանկան Մելքոյ
Ռեյչել Տիկոտին Անվտանգության պահակ, Սալի Բիշոլ
Դեննի Տրեխո Ջոնի 23, սերիական բռնաբարող
Մոնիկա Փոթեր Տրիսիա Պո, Քեմերոնի կինը
Մ.Կ.Գեյնի Բոլոտնի Լեշի, օդաչու
Սթիվ Իստին Ֆոլզուն, պահակ
Մայքելթի Վիլյամսոն Բեբի-Օ, Կեմերոնի ընկերը
Դեյվ Շապել Բիլյարդ, թմրամոլ, Սայրուսի օգնականը
Խոսե Սունյիգա Գործակալ Վիլյամ Սիմս
Խոսե Բարեգո Ֆրանսիսկո Սինդինո, միլիարդատեր
Ռենոլի Սանտյագո Ռամոն Մարտինես, հոմոսեքսուալ
Բրենդոն Քելի Քոնրադ
Դոն Դևիս Ավտոմեքենայի մարդ

Արձագանքներ խմբագրել

Ֆիլմը ստացել է տարբեր ակնարկներ կինոքննադատների կողմից։ Rotten Tomatoes կայքում ֆիլմը 62 %-ից ստացել է 55 % դրական արձագանքներ[10]։ Metacritic-ը ֆիլմը գնահատել է 52 բալ 100 բալից[11]։ Ռոջեր Էբերտը ֆիլմը գնահատել է 3 աստղ 4-ից[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օդային բանտ» հոդվածին։