Կևին Ալվարես Էռնանդես
Կևին Խավիեր Ալվարես Էռնանդես (իսպ.՝ Kevin Javier Álvarez Hernández, օգոստոսի 3, 1996[1], Սան Պեդրո Սուլա, Հոնդուրաս), հոնդուրասցի ֆուտբոլիստ, «Նոռչյոպինգ» ֆուտբոլային ակումբի և Հոնդուրասի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։ Ռիո դե Ժանեյրոյում 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերի մասնակից։
Քաղաքացիությունը | Հոնդուրաս | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 3, 1996[1] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Սան Պեդրո Սուլա, Հոնդուրաս | ||
Հասակ | 181 սանտիմետր | ||
Դիրք | պաշտպան և հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ակումբային կարիերա խմբագրել
Ալվարեսը կարիերան սկսել է «Օլիմպիա» ֆուտբոլային ակումբում։ 2013 թվականի սեպտեմբերի 2-ին «Մոտագուայի» դեմ խաղում նա նորամուտն է նշել Հոնդուրասի ֆուտբոլի առաջնությունում[2]։ 2014 թվականին Կևինը դարձել է երկրի չեմպիոն։ 2016 թվականի փետրվարի 21-ին «Պլատենսեի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը թիմի կազմում[3]։
Միջազգային կարիերա խմբագրել
2013 թվականին Հոնդուրասի պատանեկան հավաքականի կազմում Ալվարես Էռնանդեսը մասնակցել է Պանամայում կայացած Հյուսիսային Ամերիկայի պատանեկան առաջնությանը։ Նա մասնակցել է ԱՄՆ-ի[4], Կուբայի[5] և երկու անգամ՝ Մեքսիկայի դեմ խաղերին[6][7]։
Նույն թվականին Կևինը մասնակցել է ԱՄԷ-ում կայացած ֆուտբոլի աշխարհի 2013 թվականի պատանեկան թիմերի առաջնությանը։ Նա մասնակցել է Ուզբեկստանի[8], Շվեդիայի[9], ԱՄԷ-ի[10], Սլովակիայի[11] և Բրազիլիայի պատանեկան հավաքանների դեմ խաղերին[12]։
2015 թվականին Ալվարես Էռնանդեսն ընդգրկվել է Հոնդուրասի երիտասարդական հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Ճամայկայում կայանալիք ԿՈՆԿԱԿԱՖ-ի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել Է Մեքսիկայի[13], Սալվադորի[14] և Գվատեմալայի երիտասարդական հավաքականնների դեմ խաղերին[15]։ Նույն տարում Կևինը մասնակցել է Նոր Զելանդիայում ընթացող ֆուտբոլի 2015 թվականի աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարին նա մասնակցել է Ուզբեկստանի[16], Ֆիջիի[17] և Գերմանիայի երիտասարդական հավաքականների դեմ խաղերում[18]։ Ուզբեկների դեմ խաղում Կևինը դարձել է գոլի հեղինակ։
2015 թվականի դեկտեմբերի 16-ին Կուբայի հավաքականի դեմ ընկերական խաղում նորամուտն է նշել Հոնդուրասի հավաքականի կազմում[19]։
2016 թվականին Հոնդուրասի օլիմպիական հավաքականի կազմում Կևինը մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյում 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերին։ Նա մասնակցել է Ալժիրի[20], Արգենտինայի[21], Հարավային Կորեայի[22] և Նիգերիայի օլիմպիական հավաքականների դեմ խաղերում[23]։
Ձեռքբերումներ խմբագրել
«Օլիմպիա»
- Հոնդուրասի ֆուտբոլի 2014 թվականի առաջնության խաչեմպիոն։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Soccerway(բազմ․)
- ↑ «Олимпия Тегусигальпа VS. Мотагуа 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ սեպտեմբերի 2.
- ↑ «Платенсе Пуэрто-Кортес VS. Олимпия Тегусигальпа 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ փետրվարի 21.
- ↑ «США (до 17) VS. Гондурас (до 17) 1:3» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ ապրիլի 15.
- ↑ «Гондурас (до 17) VS. Куба (до 17) 4:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ ապրիլի 10.
- ↑ «Гондурас (до 17) VS. Мексика (до 17) 1:3» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ ապրիլի 18.
- ↑ «Мексика (до 17) VS. Гондурас (до 17) 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ ապրիլի 12.
- ↑ «Гондурас (до 17) VS. Узбекистан (до 17) 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հոկտեմբերի 28.
- ↑ «Гондурас (до 17) VS. Швеция (до 17) 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ նոյեմբերի 1.
- ↑ «ОАЭ (до 17) VS. Гондурас (до 17) 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հոկտեմբերի 17.
- ↑ «Словакия (до 17) VS. Гондурас (до 17) 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հոկտեմբերի 20.
- ↑ «Гондурас (до 17) VS. Узбекистан (до 17) 0:3» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հոկտեմբերի 23.
- ↑ «Мексика (до 20) VS. Гондурас (до 20) 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 15.
- ↑ «Гондурас (до 20) VS. Сальвадор (до 20) 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 10.
- ↑ «Гватемала (до 20) VS. Гондурас (до 20) 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 25.
- ↑ «Узбекистан (до 20) VS. Гондурас (до 20) 3:4» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 1.
- ↑ «Гондурас (до 20) VS. Фиджи (до 20) 0:3» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 4.
- ↑ «Гондурас (до 20) VS. Германия (до 20) 1:5» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 7.
- ↑ «Гондурас VS. Куба 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ դեկտեմբերի 16.
- ↑ «Гондурас (до 23) VS. Алжир (до 23) 3:2» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 4.
- ↑ «Аргентина (до 23) VS. Гондурас (до 23) 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 10.
- ↑ «Южная Корея (до 23) VS. Гондурас (до 23) 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 14.
- ↑ «Гондурас (до 23) VS. Нигерия (до 23) 2:3» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 20.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կևին Ալվարես Էռնանդես» հոդվածին։ |