Քրոմական անհիդրիդ
քիմիական միացություն
Քրոմական անհիդրիդ, քրոմի (VI) օքսիդ, CrՕ3, մուգ կարմիր բյուրեղներ են, հալման ջերմաստիճանը՝ 198 °C, խտությունը՝ 2800 կգ/մ3։ Լուծվում է ջրում՝ առաջացնելով քրոմական թթուներ։ Ուժեղ օքսիդիչ է, թունավոր։ Ստացվում է խիտ ծծմբական թթվի և նատրիումի երկքրոմատի (Na2Cr2Օ7) փոխազդեցությամբ։ Օգտագործվում է օծանելիքի և դեղանյութերի արդյունաբերության մեջ, նաև յուղերը, ճարպերը, մոմանյութը, պարաֆինը գունազրկելու, օրգանական նյութերը օքսիդացնելու, որպես ժանտանյութ՝ կտորեղենը ներկելու, գունակիր՝ խեցեղենը, ապակին և ռետինը գունավորելու համար։ Մտնում է մետաղները պասսիվացնող խառնուրդների բաղադրության մեջ։ Ջրային լուծույթը էլեկտրոլիզելով ստանում են քրոմ և քրոմական ծածկույթներ։
Քրոմական անհիդրիդ | |
---|---|
Քիմիական բանաձև | CrO₃ |
Մոլային զանգված | 1,7E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 1333-82-0 |
PubChem | 14915 |
EINECS համար | 215-607-8 |
SMILES | O=[Cr](=O)=O |
ЕС | 215-607-8 |
RTECS | GB6650000 |
ChEBI | 14212 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Ծանոթագրություններ
խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 496)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրոմական անհիդրիդ» հոդվածին։ |