Քրիս Ալեքսանդր (անգլ.՝ Cris Alexander, հունվարի 14, 1920(1920-01-14)[1][2], Թալսա - մարտի 7, 2012(2012-03-07)[3][1][2], Սարատոգա Սփրինգս, Սարատոգա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան, երգիչ, պարող, դիզայներ և լուսանկարիչ։

Քրիս Ալեքսանդր
Ծնվել էհունվարի 14, 1920(1920-01-14)[1][2]
ԾննդավայրԹալսա
Մահացել էմարտի 7, 2012(2012-03-07)[3][1][2] (92 տարեկան)
Մահվան վայրՍարատոգա Սփրինգս, Սարատոգա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունլուսանկարիչ, թատրոնի դերասան և դիզայներ

Կենսագրություն խմբագրել

Քրիս Ալեքսանդրը ծնվել է Օկլահոմա Թալսա քաղաքում, 1920 թվականին։ Դեռահաս տարիքում օգտագործել է Քրիստոֆեր անունը։

Հաճախել է Օկլահոմայի համալսարան, որպես ռադիոհաղորդավար աշխատել է Օկլահոմա Սիթիում։ 1938 թվականին նա տեղափոխվել է Նյու Յորք՝ սովորելու Ֆեյգինի դրամատիկական արվեստի դպրոցում[4]։

Գործունեություն խմբագրել

Քրիս Ալեքսանդրը 1944 թվականին նկարահանվել Լեոնարդ Բերնսթայնի «Քաղաքում» ֆիլմում, որտեղ նա մարմնավորել է Չիպի՝ միամիտ նավաստու դերը։ Նենսի Ուոքերի հետ զուգերգով Քրիս Ալեքսանդրը կատարել է «Come Up to My Place» երգը։ 1946 թվականին նա վերադարձել է Բրոդվեյ և նկարահանվել «Ներկայիս ծիծաղ» ֆիլմում։ Ֆիլմում նա մարմնավորել է Քլիֆթոն Ուեբի դերը։

1953 թվականին Քրիս Ալեքսանդրը նկարահանվել է «Հրաշալի քաղաք» մյուզիքլում։ Նա մարմնավորել է դեղատան մենեջեր Ֆրենկ Լիպենկոտին՝ կատարելով «Conversation Piece» կատակերգական երգը։ Նրա հաջորդ դերը եղել է «Մամե» մյուզիքլում, որտեղ նա խաղացել է խանութի մենեջեր պարոն Լումիսի դերում։ Նույն դերը նա կրկնել է 1958 թվականին նկարահանված «Մորաքույր Մամե» ֆիլմի տարբերակում։

Քրիս Ալեքսանդրի վերջին դերասանական դերը եղել է Լենֆորդ Ուիլսոնի 1966 թվականին բեմադրած «Լեդի Բրայթի խելագարությունը» պիեսում։ Դերասանական կարիերայի ավարտից հետո նա զբաղվել է թատերական գործունեյությամբ։ 1970 թվականին Ռիչարդ Չարլզ Ռոջերսի «Երկու-երկու» ներկայացման համար նա ստեղծել է պրոյեկցիոն սլայդներ։

Լուսանկարներ խմբագրել

 
Դերասանուհի Էթել Մերմանի լուսանկարը, հեղինակ՝ Քրիս Ալեքսանդր, 1956 թվական

Քրիս Ալեքսանդրը նաև լուսանկարչի կարիերա է ունեցել։ 1930-ականների վերջին նա տեղափոխվել է Նյու Յորք և բացել լուսանկարչական ստուդիա։ Նա լուսանկարել է հայտնի մարդկանց, որոնցից շատերը եղել են նրա ընկերները։ Եղել է Էնդի Ուորհոլի հիմնադրած «Interview» ամսագրի պաշտոնական և գլխավոր լուսանկարիչը և Նյու Յորքի քաղաքային բալետի պաշտոնական լուսանկարիչը։

Նա հարյուրավոր բնօրինակ և փոփոխված լուսանկարներ է ներառել Պատրիկ Դենիսի երկու ամենավաճառվող գրքերում։ Քրիս Ալեքսանդրը գրել է «Իմ երեսուն օրը Սպիտակ տանը» վեպի առաջաբանը։

Անձնական կյանք խմբագրել

1940-ականներին Քրիս Ալեքսանդրը կապվել է Նյու Յորքի բալետի պարող Շոն Օ'Բրայենի հետ, նրանց հարաբերությունները տևել են մոտ 60 տարի։ Զույգը 1993 թվականին մեկնել է Նյու Յորք նահանգի հյուսիս և ամուսնացել 2011 թվականին, երբ Նյու Յորք նահանգում օրինականացվել է միասեռականների ամուսնությունը։

Քրիս Ալեքսանդրը մահացել է 2012 թվականի մարտի 7-ին[5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Obituary of American actor and photographer Cris AlexanderLegacy.com.
  4. «Cris Alexander, Actor and Photographer, Dies at 92».
  5. Крис Александр

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիս Ալեքսանդր» հոդվածին։