Քրիստո դե լա Կոնկորդիա (անգլ.՝ Christ of Peace), Հիսուս Քրիստոսի արձանը, որը գտնվում է Սան Պեդրոյի բլրի վրա, Քոչաբամբայի արևելյան մասում, Բոլիվիայում։ Արձանին հասնելու համար կամ պետք է նստել ճոպանուղի, կամ էլ ոտքով բարձրանալ 2000 աստիճան։ Արձանի բարձրությունը 34.2 մ (112 Ֆուտ) է, որն էլ գտնվում է 6.24 մ բարձրությամբ պատվանդանի վրա։

Քրիստո դե լա Կոնկորդիա
Հիսուս Քրիստոսի արձանը Բոլիվիաում
Քարտեզ
Քարտեզ
Տեսակcolossal statue of Jesus?, տեսարժան վայր, ուխտատեղի, colossal statue?, արձան և հուշարձան
Ստեղծում1994
Բարձրություն34,2 մետր և 6,24 մետր
Երկիր Բոլիվիա[1]
ՔաղաքԿոչաբամբա
ԲնակավայրԿոչաբամբա[1]
Շինության ձևարձան
Նյութբետոն
Հիմնական թեմաՀիսուս
Ներկա վիճակԿանգուն
 Cristo de la Concordia, Cochabamba Վիքիպահեստում

Կառուցում խմբագրել

 
Հուշատախտակ` արձանի նկարագրությամբ, Քոչաբամբա, Բոլիվիա

Արձանի կառուցումը սկսվել է 1987 թվականի հունիսի 12-ին և ավարտվել է 1994 թվականի նոյեմբերի 20-ին։ Այն ստեղծվել է Սեսար և Վալտեր Տերրասաս Պարդոների կողմից և մոդելավորվել է Հիսուս Քրիստոսի արձան (Ռիո Դե Ժանեյրո)ից։ Քոչաբամբա քաղաքից գտնվում է 265 մ (869 Ֆուտ), իսկ ծովի մակարդակից 2,840.00 մ (9,317.59 Ֆուտ) բարձրության վրա։ Կառուցման ավարտից հետո այն դարձել է Հիսուս Քրիստոսի երկրորդ ամենամեծ արձանն աշխարհում` գերազանցելով այն արձանին, որից մոդելավորվել էր[2]։ Արձանը կշռում է մոտավորապես 2,200 տոննա (2,200,000 կգ)։ Արձանի գլուխը 4.64 մ (15.2 Ֆուտ) է և կշռում է 11,850 կիլոգրամ։ Թևերը տարածվում են 32.87 մ (107.8 Ֆուտ)։ Ընդհանուր արձանը զբաղեցնում է 2,400 քառակուսի մետր տարածք։ 1,399 աստիճանները տանում են դեպի դիտարկման տարածք` արձանի թևերի ներսում, սակայն այցելուներին թույլատրվում է բարձրանալ այնտեղ միայն կիրակի օրերին։

Կառուցվածք խմբագրել

Քրիստո դե լա Կոնկորդիա արձանը մի քիչ փոքր է, քան Հիսուս Քրիստոսի արձանը (Սվեբոձին, Լեհաստան) և ավելի բարձր է քան Հիսուս Քրիստոսի արձանը (Ռիո Դե Ժանեյրո)։ Այսպիսով այն Հիսուս Քրիստոսի երկրորդ ամենամեծ արձանն է աշխարհում[3]։ Այն երրորդ ամենամեծ արձանն է Հարավային Կիսագնդում, որի ձախ ձեռքը մատնանշում է դեպի հարավ, իսկ աջ ձեռքը դեպի հյուսիս։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Richberg, Kevin (26 May 2011). "My Jesus Christ Is Bigger Than Yours". Huffington Post. Retrieved 10 December 2014.
  3. Hinson, Tamara (8 December 2014). "10 of the world's most impressive religious statues". [1]. Retrieved 10 December 2014.