Կրիստոֆոր Բրեննան (անգլ.՝ Christopher Brennan, նոյեմբերի 1, 1870(1870-11-01)[1][2], Սիդնեյ, Ավստրալիա - հոկտեմբերի 5, 1932(1932-10-05)[1][2], Սիդնեյ, Ավստրալիա), ավստրալիացի բանաստեղծ։

Քրիստոֆեր Բրեննան
Ծնվել էնոյեմբերի 1, 1870(1870-11-01)[1][2]
ԾննդավայրՍիդնեյ, Ավստրալիա
Վախճանվել էհոկտեմբերի 5, 1932(1932-10-05)[1][2] (61 տարեկան)
Վախճանի վայրՍիդնեյ, Ավստրալիա
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, լեզվաբան և գրական քննադատ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Ավստրալիա
ԿրթությունՍիդնեյի համալսարան
ԱշխատավայրՍիդնեյի համալսարան
 Christopher Brennan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Քրիստֆեր Բրեննանը ծնվել է Սիդնեյում, Նոր Հարավային Ուելս նահանգում, իռլանդացի գաղթականների ընտանիքում։ Նրա հայրը գարեջրագործ Քրիստոֆեր Բրեննանն է, իսկ մայրը՝ Մերի Էնն Քերոլը։ Երբ նա փոքր էր 6 տարեկան հասակում հիվանդացավ տիֆով։ Առաջին տարիներին նա ուզում էր դառնալ քահանա։ 11 տարեկանում նա ընդունվեց Սուրբ Ալոիզիուսի վարժարան, որտեղ նա առաջին անգամ ծանոթացավ Ջոն Միլթոնի ստեղծագործություններին, որը մեծ ազդեցություն ունեցավ իր աշխատանքի վրա։ Երեք տարի հետո Բրեննանը տեղափոխվում է Սուրբ Իգնատիուսի քոլեջ։ 1888 թվականին ընդունվում է Սիդնեյի համալսարան, որտեղ սովորում է դասական։ Արտասահման մեկնելու նպատակով կրթաթոշակ ստացավ, Բրեննանը գնաց Բեռլին, որտեղ նա հանդիպում է իր ապագա կնոջը, Էլիզաբեթ Ուերթին և հայտնաբերում Ստեֆան Մալարմեի պոեզիան։ Հենց այդ ժամանակ նա որոշեց, որ պիտի բանաստեղծ դառնա։ Վերադառնալով Ավստրալիա, Բերննանը աշխատանքի է անցնում գրադարանում՝ որպես կատալոգներ կազմող, թողնելով իր ուսումնառությունը համալսարանում։ Հաջորդ տասը տարիներին նա ամբողջովին նվիրվում է պոեզիային։ 1896-1897 և 1908-1909 թվականներին Բրեննանը ժամանակավորապես դասախոսություններ է կարդում ժամանակակից լեզուների վերաբերյալ Սիդնեյի համալսարանում, իսկ 1908 թվականին, ըստ դասականների։

1920-ականների վերջերին Բրեննանը սիրավեպ է սկսում Վիոլետա Զինգերի հետ, որի արդյունքում ամուսնալուծվեց իր օրինական կնոջից։ Վիոլետի մահից հետո (ընկավ տրամվայի տակ) Բրաննանը գրեթե կորցրեց իր բանականությունը և մնացած կյանքը ապրեց աղքատության մեջ։ Նա 1932 թվականին մահացել է քաղցկեղից։

Գրական գործունեություն խմբագրել

Բրեննան, «XXI բանաստեղծություններ» բանաստեղծությունների առաջին հավաքածուն, ազատ է արձակվել 1897 թվականին։ 1914 թ.-ին նա գրել է իր գլխավոր գործը, բանաստեղծություններ ` 1913 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել