Քրիստոսի չարչարանքները։ Հարություն

«Քրիստոսի չարչարանքները։ Հարություն» (անգլ.՝ The Passion of the Christ: Resurrection), ամերիկյան աստվածաշնչյան ֆիլմ էպիկական դրամա ժանրում։ Ռեժիսորն է Մել Գիբսոնը, իսկ սցենարի հեղինակն է Ռենդալ Ուոլեսը։ Գլխավոր դերերում են՝ Ջեյմս Կևիզելը, Մայա Մորգենշտերնը, Մոնիկա Բելուչին, Հրիստո Ժիվկովը և Ֆրանչեսկո Դե Վիտոն[1]։

Քրիստոսի չարչարանքները։ Հարություն
Երկիր ԱՄՆ
 Ավստրալիա
 Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Ժանրէպիկական ֆիլմ և religious film?
ՀիմքPassion?
Թվականանհայտ
Լեզուարամեերեն
ՌեժիսորՄել Գիբսոն
ՊրոդյուսերՋեյմս Քևիզել և Մել Գիբսոն
Սցենարի հեղինակՌենդալ Ուոլես
ԴերակատարներՋեյմս Քևիզել, Մայա Մորգենշտերն, Ֆրանճեսկո Դե Վիտո և Մոնիկա Բելուչի
ԵրաժշտությունՋոն Դեբնի
Պատմվածքի վայրԻսրայել
ՆախորդՔրիստոսի չարչարանքները

Ֆիլմը համարվում է «Քրիստոսի չարչարանքները» (2004) ֆիլմի շարունակությունը, որը նույնպես նկարահանել է Մել Գիբսոնը։ «Քրիստոսի հարությունը», որը նվիրված էր Հիսուսի մահից 12 ժամ առաջ տեղի ունեցած իրադարձություններին և նրա հարության համառոտ նկարագիրն է։ Շարունակությունը նվիրված կլինի այն իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել Հիսուսի խաչելության երեք օրերին և նրա հարությանը։

Սյուժե

խմբագրել

Շարունակությունը նվիրված է այն իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել Հիսուս Քրիստոսի խաչելության և հարության երեք օրերի միջև։

Դերերում

խմբագրել

Արտադրություն

խմբագրել

2016 թվականի հունիսին հայտարարվել է այն մասին, որ Գիբսոնը սկսել է աշխատել «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի շարունակության վրա, որը նվիրված է Հիսուսի հարությանը։ Ֆիլմի սցենարիստն է Ռենդալ Ուոլեսը, որը գրել է նաև «Քաջ սիրտը» (1995) ֆիլմի սցենարը[2]։ Սեպտեմբերին Գիբսոնը ցանկություն հայտնեց ֆիլմի բեմադրության համար։ Ըստ նրա, ֆիլմը կթողարկվի մի քանի տարի անց, քանի որ սա մեծ նախագիծ է[3]։ Նոյեմբերին Գիբսոնը հաստատեց ֆիլմի անվանումը՝ «Քրիստոսի Հարությունը» (անգլ.՝ The Resurrection of the Christ) և ենթադրեց, որ ֆիլմի մի մասը տեղի է ունենալու դժոխքում՝ նշելով, որ ֆիլմը նվիրվելու է Հիսուսի մահից մինչև նրա վերադարձն ընկած եռօրյա ժամանակահատվածին[4]։ 2018 թվականի հունվարին Ջեյմս Կևիզելը հաստատեց, որ նա կրկին կկատարի Հիսուսի դերը։ Ֆիլմի նկարահանումները պետք է սկսվեին 2019 թվականի մայիսի 10-ին, սակայն այն հետաձգվել է անհասկանալի պատճառներով, իսկ պրեմիերան սպասվում է 2021 թվականի մարտին[5]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Mel Gibson's Controversial 'Passion of the Christ' to get sequel that will 'shock the audience,' Jim Caviezel says». Newsweek. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  2. «Mel Gibson is working on a 'Passion of the Christ' sequel». NY Daily News. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  3. Mike Fleming Jr (2016 թ․ սեպտեմբերի 6). «Mel Gibson On His Venice Festival Comeback Picture 'Hacksaw Ridge' – Q&A». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  4. Scott, Ryan (2016 թ․ նոյեմբերի 3). «Passion of the Christ 2 Gets Titled Resurrection, May Take Jesus to Hell». Movieweb. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  5. Alexander, Bryan (2018 թ․ հունվարի 29). «New 'Passion of the Christ' will be 'the biggest film in history,' Jim Caviezel promises». USA Today. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել