Քրիստին Չերչեր (անգլ.՝ Christine Churcher, սեպտեմբերի 21, 1954(1954-09-21)[1], Քեյպ Քոստ, Գանա)[2], գանացի քաղաքական գործիչ։ 2001-2005 թվականներին աշխատել է Գանայի կրթության նախարարությունում (Տարրական, միջնակարգ կրթության և մանկահասակ աղջիկների կրթության նախարար), 2005-2006 թվականներին՝ Գիտության և բնապահպանության նախարարությունում (Գիտության և բնապահպանության նախարար)։

Քրիստին Չերչեր
անգլ.՝ Christine Churcher
Ծնվել էսեպտեմբերի 21, 1954(1954-09-21)[1] (69 տարեկան)
ԾննդավայրՔեյպ Քոստ, Գանա
Քաղաքացիություն Գանա[1]
Կրոնքրիստոնեություն[1]
ԿրթությունԳանայի համալսարան[1], Mfantsiman Girls Senior High School?[1] և Գանայի համալսարան[1]
Մասնագիտությունքաղաքական գործիչ և պաշտոնյա
Զբաղեցրած պաշտոններMinister of Environment, Science, Technology and Innovation?, Member of the 4th Parliament of the 4th Republic of Ghana?, Member of the 3rd Parliament of the 4th Republic of Ghana?, Member of the 2nd Parliament of the 4th Republic of Ghana? և դեսպան
ԿուսակցությունՆոր Հայրենասիրական կուսակցություն[1]

Կենսագրություն խմբագրել

1959-1965 թվականներին Չերչերը սովորել է Քեյփ Քոսթի «Kwesi Plange» տարրական դպրոցում, 1965-1972 թվականներին հաճախել է Mfanstiman աղջիկների միջնակարգ դպրոց, 1975-1978 թվականներին սովորել է Գանայի համալսարանի անգլերեն լեզվի և պատմության ֆակուլտետում։ 1991 թվականին Գանայի համալսարանի հետբուհական կրթության ֆակուլտետում որպես փիլիսոփայության մագիստրոս աշխատել է իր թեզի վրա։

Աշխատանքային գործունեությունն սկսել է Mfanstiman աղջիկների միջնակարգ դպրոցում, որտեղ 1972 թվականից դասավանդել է անգլերեն։ 1978-1982 թվականներին ուսանելուց հետո աշխատել է Prestea Goldfields Limited-ի վարչական կազմում, 1982 թվականից անգլերեն է դասավանդել Քեյփ Քոսթի «Wesley Girls» ավագ դպրոցում։ Քաղաքական ասպարեզ է մուտք գործել 1989-1990 թվականներին՝ որպես կանանց հարցերով ազգային խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ։ Եղել է Քեյփ Քոսթի քաղաքապետ (Municipal Chief Executive), 1996 թվականից Գանայի խորհրդարանի անդամ Քեյփ Քոսթից՝ որպես Նոր Հայրենական կուսակցության թեկնածու։ Ջոն Կուֆուորի օրոք երկու անգամ եղել է նախարար[3]։ 2001-2005 թվականներին եղել է Տարրական, միջնակարգ կրթության և մանկահասակ աղջիկների կրթության նախարար և 2005-2006 թվականներին՝ Գիտության և բնապահպանության նախարար։ 2006 թվականի ապրիլի 27-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Ghana Parliamentary Register (2004-2008) — 2004.
  2. Modern Ghana
  3. The African
  4. «International Women's Day - 8 March, 2006». www.unep.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել