Քրիստինա Բրենկի (հոկտեմբերի 22, 1911(1911-10-22), Horjul, Սլովենիա - նոյեմբերի 20, 2009(2009-11-20), Լյուբլյանա, Սլովենիա), ազգանունը` Վրհովեց, հայտնի է նաև որպես Քրիստինա Բրենկովա, սլովենացի մանկագիր, բանաստեղծ, թարգմանիչ և խմբագիր է։ Երեխաների համար նրա գրքերը շատ մեծ տարածում ունեն[1]։

Քրիստինա Բրենկ
Ծնվել էհոկտեմբերի 22, 1911(1911-10-22)
ԾննդավայրHorjul, Սլովենիա
Վախճանվել էնոյեմբերի 20, 2009(2009-11-20) (98 տարեկան)
Վախճանի վայրԼյուբլյանա, Սլովենիա
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի, դրամատուրգ, թարգմանչուհի, խմբագիր և մանկագիր
Քաղաքացիություն Սլովենիա,  ՀՍՖՀ,  Հարավսլավիայի Թագավորություն,  Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն և  Ցիսլեյտանիա
ԿրթությունԼյուբլյանայի համալսարան
Պարգևներ
 Kristina Brenk Վիքիպահեստում

Բրենկը ծնվել է Ավստրո-Հունգարական կայսրության Հորջուլ համայնքում, 1911 թվականին։ Նա Լյուբլյանայի համալսարանում սովորել է հոգեբանության և մանկավարժության ֆակուլտետում, իսկ 1939 թվականին ստացել է դոկտորի կոչում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա միացել է Սլովենիայի ազատագրական ճակատին։ 1949 թվականից մինչ 1973 թվականին իր թոշակի անցնելն աշխատել է որպես «Մլադինսկա Կնիգա» հրատարակչության խմբագիր։ 1999 թվականին նա ստացել է «Լևստիկ» մրցանակը մանկագրության մեջ իր ձեռքբերումների համար[2]։ Բրենկը մահացել է Լյուբլյանայում և թաղված է Ժալեում[3]։

Սլովենիայի Հրատարակիչների ասոցիացիայի կողմից 2003 թվականից շնորհվող «Լավագույն բնօրինակ սլովենական պատկերազարդ գիրք» մրցանակը 2011 թվականից կրում է Քրիստինա Բրենկի անունը[4][5]։

Հրապարակված աշխատանքներ խմբագրել

  • Košček sira (Պանրի կտոր), 1971
  • Deklica Delfina in lisica Zvitorepka (Դելֆինան և խորամանկ աղվեսը), 1972 թվական
  • Prva domovina (Առաջին մայրցամաքը), 1973 թվական
  • Kruh upanja (Հույսի հաց), 1973 թվական
  • Srebrna račka, zlata račka (Արծաթե բադի ձագ, Ոսկե բադի ձագ), 1975 թվական
  • Čenča Marenča (Չենչա Մարենչա), 1976 թվական
  • Kako šteje Čenča Marenča (Ինչպես է հաշվում Չենչա Մարենչան), 1976 թվական
  • Dobri sovaržnikov pes (Թշնամու լավ շունը), 1980 թվական
  • Hoja za bralci (Ընթերցողների զբոսանքը), 1980
  • Babica v cirkusu (Տատիկը կրկեսում), 1982 թվական
  • Prigode koze Kunigunde (Կյունիգունդա այծի հեքիաթները), 1984 թվական
  • Moja dolina (Իմ հովիտը), 1996 թվական
  • Prišel je velikanski lev (Հսկա առյուծը եկել է), 2008 թվական

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Slovene Writers' Association site». Slovene writers' portal (Slovenian). DSP Slovene Writers' Association. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Radiotelevizija Slovenija site Slovo Kristine Brenkove Kristina Brenkova Obituary
  3. Geopedia.si site
  4. «Cankarjev Dom site». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
  5. Bukla site Ljubljana Municipal Library