Քրիստիան Վիլլե

հետազոտող

Քրիստիան Վիլլե (ֆր.՝ Christian Veillet, 1954, Նանսի), ֆրանսիացի աստղագետ։

Քրիստիան Վիլլե
Դիմանկար
Ծնվել է1954
ԾննդավայրՆանսի
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԱնրի Պուանկարե ավագ դպրոց, École normale supérieure Paris-Saclay?, Փարիզի հարավային համալսարան և Պիեր և Մարի Կյուրիի համալսարան
Մասնագիտությունաստղագետ
 Christian Veillet Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Քրիստիան Վիլլեն ծնվել է 1954 թվականին Ֆրանսիայի Գրանդ Էստ երկրամասի Մյորթ և Մոզել դեպարտամենտի Նանսի քաղաքում, սովորել է Նանսի միջնակարգ դպրոցում և Անրի Պուանկարե լիցեյում (6-րդից մինչև «Հատուկ մաթեմատիկա» դասարաններ)։ Այնուհետև, նա ընդունվել է Փարիզ-Սակլե բարձրագույն նորմալ դպրոց (մինչև 1985 թվականը հայտնի էր որպես ENSET), ապա ավարտել Փարիզի հարավային համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը և Պիեռ և Մարի Կյուրիների համալսարանում ստացել աստղագիտության մագիստրոսի կոչում։ Իր առաջին ատենախոսական թեզի համար (ասպիրանտուրա), որը նա պաշտպանեց 1979 թվականին, նա շատ գիշերներ է անցկացրել Միդի-դե-Բիգորի աստղադիտարանում՝ դիտելով Ուրանի արբանյակները 1 մետրանոց աստղադիտակի լուսանկարչական թիթեղներով։

Մեկ տարի անց, որը նվիրված էր Սեն Դյե դե Վոժի Ժորժ-Բոմոնի միջնակարգ դպրոցում միջնակարգ մաթեմատիկայի դասավանդմանը, 1980 թվականի հոկտեմբերին նա որպես աստղագետ աշխատանքի ընդունվեց Գեոդինամիկայի և աստղաչափության հետազոտությունների կենտրոնում (CERGA), որը գտնվում է Գրասսեից դեպի հյուսիս։

16 տարի անց, որը անցկացրել էր Գրասսեից փոքր ինչ հեռու գտնվող Լազուր ափում, 1996 թվականի սեպտեմբերին նա տեղափոխվում է Հավայան կղզիների Վայմեա բնակավայր, և որպես աստղագետ է աշխատում Կանադա-Ֆրանսիա-Հավայի աստղադիտարանում, որի գործադիր տնօրենն է դառնում մի քանի տարի անց՝ 2003 թվականի ապրիլին, ապա ավարտում այնտեղ աշխատելը՝ իր երրորդ և վերջին պաշտոնավարմամբ՝ 2012 թվականի ապրիլի 30-ին։

Ավելի քան 16 տարի Հավայան կղզում մնալուց հետո, 2013 թվականի փետրվարի սկզբին նա տեղափոխվում է Արիզոնա նահանգի Թուսոն քաղաք, որտեղ նա ղեկավարում է Մեծ երկդիտակ աստղադիտակը, որի գրասենյակը գտնվում է Արիզոնայի համալսարանի կամպուսում։

Նրա պատվին է անվանակոչվել (16984) Վիլլե աստերոիդը[1]։

Հայտնագործություններ խմբագրել

Ի թիվս այլ բաների, Վիլլեն հայտնաբերել է Յուպիտեր մոլորակի Յուպիտեր LII արբանյակը (S/2010 J 2), Ամուրի (24445) 2000 PM8 աստերոիդը, ինչպես նաև տրանսնեպտունային (150642) 2001 CZ31 և 1998 WW31 երկնային մարմինները։

Նա նաև բացահայտել է տրանսնեպտունային 1998 WW31 աստերոդի կրկնակի բնույթը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «(16984) Veillet» (անգլերեն). Փոքր մոլորակների կենտրոնի կայքում. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Վիլլե» հոդվածին։