Քրիստիան Գյունտեր

գերմանացի ֆուտբոլիստ

Քրիստիան Գյունտեր (գերմ.՝ Christian Günter, փետրվարի 28, 1993(1993-02-28)[1][2], Ֆիլինգեն-Շվենինգեն) գերմանացի ֆուտբոլիստ, «Ֆրայբուրգ» ակումբի ձախ պաշտպան։

Քրիստիան Գյունտեր
գերմ.՝ Christian Günter
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 28, 1993(1993-02-28)[1][2] (31 տարեկան)
ԾննդավայրՖիլինգեն-Շվենինգեն
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունֆուտբոլիստ
 Christian Günter Վիքիպահեստում

Անձնական կյանք խմբագրել

Քրիստիան Գյունտերը Շրամբերգ շրջանի Թենենբրոն քաղաքամասից է։ Երիտասարդ հասակում՝ «Ֆրայբուրգ» ակումբի կազմում խաղալու ընթացքում, բնակվել է և՛ Թենենբրոնում, և՛ Ֆրայբուրգում։ Այժմ կնոջ և դստեր հետ բնակվում է Ֆրայբուրգում։

Կարիերա խմբագրել

Չորս տարեկանում ընդունվել է «Թենենբրոն» ֆուբոլային ակումբ։ 13 տարեկանում «Ֆրայբուրգ»–ի կողմից հրավիրվել է փորձնական մարզման և այդ ժամանակից ի վեր սկսել է հանդես գալ թիմի երիտասարդական հավաքականում[3]։ 2012 թվականին Գերմանիայի ֆուտբոլային միությոան (ԳՖՄ) գավաթային մրցության ժամանակ եղել է թիմի ավագը[4]։

Պրոֆեսիոնալ ֆուտբոլի սկիզբը խմբագրել

2012-2013 մրցաշրջանին ընդառաջ դարձել է գլխավոր կազմի խաղացող։ Մայքլ Լումբի՝ «Զենիթ» ֆուտբոլային ակումբ վերադարձից հետո դարձել է թիմի ձախ պաշտպան՝ Օլիվիեր Զորգի նոր փոխարինողը։ 2012 թվականի նոյեմբերի 17–ին եղել է խաղի հայտացուցակում, սակայն դեբյուտը նշել է մի քանի շաբաթ անց՝ դեկտեմբերի 8–ին, երբ թիմը 1։0 հաղթանակ է տոնել «Գրոյտեր Ֆյուրտի» նկատմամբ։ Երկրորդ խաղը անց է կացրել դեկտեմբեր 18–ին ԳՖՄ գավաթի շրջանակներում՝ փոխարինման մտնելով «Կարլսրուհեր»–ի դեմ խաղում։ Իր առաջին մրցաշրջանի ընթացքում ընդհանուր մասնակցել է պաշտոնական 8 հանդիպման։ 2014 թվականին անհայտ ժամանակով երկարաձգել է պայմանագիրը «Ֆրայբուրգ»–ի հետ[5]։

Ֆրայբուրգ խմբագրել

2014-2015–ի Բունդեսլիգայի առաջնության շրջանակներում նոյեմբերի 8–ին «Շալկե»–ի դեմ խաղում խփել է առաջին գոլը։ Մրցաշրջանի ավարտից հետո, որի բոլոր խաղերին Գյունտերը մասնակցել էր, թիմը լքեց Բունդեսլիգա 1–ը։ Այդուհանդերձ հաջորդ տարի «Ֆրայբուրգը» վերադարձավ Բունդեսլիգա 1, իսկ Գյունտերը դարձավ թիմի հիմնական ձախ պաշտպան։ 2016-2017 մրցաշրջանում առաջնությունում 7–րդ տեղը գրավելով՝ «Ֆրայբուգ»–ը նվաճեց ՈՒեֆա Եվրոպա Լիգայի 2017-2018–ի որակավորման փուլին մասնակցելու ուղեգիր։ Սակայն 3–րդ փուլում սլովենական «Դոմզալե»-ին 2-1 զիջելով՝ լքեց պայքարը[6]։ 2021 թվականին Գյունտերը կրկին երկարաձգեց պայմանագիրը թիմի հետ անհայտ ժամանակով։

Ազգային հավաքական խմբագրել

Քրիստիան Գյունտերը 2013 թվականի հոկտեմբերի 12–ին նորամուտը նշեց մինչև 20 տարեկանների ազգային հավաքականում՝ խաղալով Նիդերլանդներում կայացող 4 ազգերիի մրցաախաղում։ 2016 թվականի հուլիսին հրավիրվել է հավաքական՝ մասնակցելու Ռիո դե Ժանեյրոյում կայացող Օլիմպիական խաղերին[7]։ 2021 թվականին ազգային հավաքականի մարզչի՝ Յոախիմ Լյովի կողմից հրավիրվել է հավաքական մասնակցելու ԵՎՐՈ 2020–ին[8]։ Թիմի հետ հասել է մինչև 1/8 րդ եզրափակիչ, որտեղ պարտություն է կրել Անգլիայից։

Ակումբային վիճակագրություն խմբագրել

Մրցաշրջան Ակումբ Լիգա Խաղեր (Գոլեր)
Լիգա Գավաթ Եվրոպա
2012/13 Ֆրայբուրգ Բունդեսլիգա 07 (0) 1 (0)
2013/14 29 (0) 3 (0) 5 (0)
2014/15 34 (1) 3 (0)
2015/16 Բունդեսլիգա 2 31 (0) 2 (0)
2016/17 Բունդեսլիգա 31 (0) 3 (0)
2017/18 34 (1) 3 (0)
2018/19 32 (0) 2 (0)
2019/20 34 (2) 2 (0)
2020/21 34 (3) 2 (0)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. Interview mit Christian Günter vom 24. August 2012 in der Badischen Zeitung
  4. Interview mit Christian Günter vom 11. Mai 2012 in der Badischen Zeitung
  5. Christian Günter verlängert vorzeitig Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, scfreiburg.com, abgerufen am 13. März 2014
  6. «2:0 – Domzale wirft Freiburg raus!». kicker.de. 2017-08-03. Վերցված է 2021-05-19-ին.
  7. «Die Olympia-Kader stehen fest». DFB. 2016-07-15. Վերցված է 2016-07-15-ին.
  8. «EM-Kader offiziell: Löw beruft Müller, Hummels und Volland». kicker.de. 2021-05-19. Վերցված է 2021-05-19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Գյունտեր» հոդվածին։

Կատեգորիա:Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներ Կատեգորիա:Ֆրայբուրգի ֆուտբոլիստներ Կատեգորիա:1993 ծնունդներ