Յոախիմ Լյով

գերմանացի ֆուտբոլիստ

Յոախիմ Լյով (փետրվարի 3, 1960(1960-02-03)[1][2][3], Schönau im Schwarzwald, Schönau im Schwarzwald GVV, Lörrach, Ֆրայբուրգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի ֆուտբոլիստ-մարզիչ է, 2006 թվականից Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն է, իսկ մինչ այդ 2 տարի եղել է Գերմանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլիսմանի օգնականը։

Յոախիմ Լյով
գերմ.՝ Joachim Löw
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 3, 1960(1960-02-03)[1][2][3] (64 տարեկան)
Ծննդավայր Schönau im Schwarzwald, Schönau im Schwarzwald GVV, Lörrach, Ֆրայբուրգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]
Հասակ 182 սանտիմետր
Դիրք հարձակվող

Կենսագրություն խմբագրել

Խաղային կարիերա խմբագրել

Լյովը կարիերան սկսել է որպես հարձակվողական ոճի կիսապաշտպան։ Հանդես է եկել Ֆրայբուրգ, Շտուտգարտ, Ֆրայբուրգի Այնտրախտ և Կառլսրուե ակումբներում։ Որպես ֆուտբոլիստ հանդես է եկել մինչև 1990 թվականը։

Մարզչական կարիերա խմբագրել

1995-1996 թվականներին եղել է Շտուտգարտի գլխավոր մարզիչ Ռոլֆ Ֆրինգերի օգնականը։ Այնուհետև Ռոլֆ Ֆրինգերի հեռանալուց հետո դառնալով թիմի գլխավոր մարզիչ իր թիմի հետ նվաճել է Գերմանիայի գավաթը։ Լյովը կարիերան շառունակում է թուրքական Ֆեներբախչեում, բայց այդ թիմում աշխատում է ընդամենը 1 տարի։ 1999-2000 թվականներին աշխատել է գերմանական Կառլսրուե ակումբում, սակայն ոչնչով չկարողանալով օգնել թիմին հեռանում է այդ պաշտոնից։ 2001 թվականին նորից վերադառնում է Թուրքիա, բայց այնտեղ ևս երկար չի աշխատում։ 2001/2002 թվականներին Տիրոլեմ թիմի հետ դառնում է Ավստրիայի չեմպիոն, սակայն թիմը շուտով սնանկ է համարվում։ 2003 թվականին գլխավորել է Վիեննայի Աուստրիա ակումբը։

Հավաքական խմբագրել

2004 թվականի օգոստոսի 1-ին Լյովը պաշտոնապես դառնում է Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի օգնական։ 2006 թվականին ԱԱ-ից հետո, որտեղ Գերմանիայի հավաքականը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը, գլխավոր մարզիչ Կլիսմանը հրաժարվեց պայմանագիրը երկարացնելու առաջարկից, և նոր գլխավոր մարզիչ նշանակվեց հենց ինքը Լյովը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #1012781593 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոախիմ Լյով» հոդվածին։