Քրիստիան Գենտներ

գերմանացի ֆուտբոլիստ

Քրիստիան Գենտներ (գերմ.՝ Christian Gentner, օգոստոսի 14, 1985(1985-08-14)[1][2], Նյուրտինգեն), գերմանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս գերմանական «Շտուտգարտ»-ի կազմում։

Football pictogram.svg
Քրիստիան Գենտներ
գերմ.՝ Christian Gentner
Christian Gentner.jpg
Քաղաքացիությունը Flag of Germany.svg Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 14, 1985(1985-08-14)[1][2] (35 տարեկան)
Ծննդավայր Նյուրտինգեն
Հասակ 189 սանտիմետր
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Շտուտգարտ
Համար 20
Պատանեկան կարիերա
1999-2004 Գերմանիա Շտուտգարտ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2007 Գերմանիա Շտուտգարտ 39 (1)
2007-2010 Գերմանիա Վոլֆսբուրգ 99 (11)
2010-ներկա Գերմանիա Շտուտգարտ 219 (35)
Ազգային հավաքական
2009-2010 Գերմանիա Գերմանիա 5 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 28, 2017:

2009-2010 թվականների ընթացքում հանդես է եկել նաև Գերմանիայի ազգային հավաքականի կազմում։ Նրա եղբայրը` Թոմաս Գենտները «Շտուտգարտեր Կիկիես»-ի ֆուտբոլիստ է։

Ակումբային կարիերաԽմբագրել

«Շտուտգարտ»Խմբագրել

Գենտները իր ֆուտբոլային կարիերան սկսել է գերմանական «Շտուտգարտ»-ի կազմում։ Բունդեսլիգայի շրջանակներում իր դեբյուտը գերմանացին նշել է 2005 թվականի փետրվարի 20-ին` «Հերտա»-ի դեմ խաղում։

Թիմի կազմում իր առաջին գոլը Քրիստիանը խփել է 2005 թվականի նոյեմբերի 25-ին` ՈՒԵՖԱ Գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Դոմզալե»-ի դեմ խաղում։

2006 թվականին ֆուտբոլիստը երկարաձգել է իր պայմանագիրը մինչև 2010 թվականը։

«Վոլֆսբուրգ»Խմբագրել

2007 թվականի օգոստոսի 18-ին Քրիստիան Գենտները երկու տարի ժամկետով տեղափոխվել է «Վոլֆսբուրգ», իսկ 2008 թվականի օգոստոսի 11-ին նա թիմի հետ կնքել է հիմնական պայմանագիր[3]։

Թիմի կազզմում իր դեբյուտը ֆուտբոլիստը նշել է 2007 թվականի օգոստոսի 11-ին` Բունդեսլիգայի շրջանակներում կայացած «Արմինիա»-ի դեմ խաղում։

Վերադարձ «Շտուտգարտ»Խմբագրել

2010 թվականին հուլիսի 1-ին ազատ գործակալի կարգավիճակով Քրիստիանը վերադարձել է «Շտուտգարտ»։ Նա թիմում ստանձնել է ավագի պարտականությունները[4]։

2013 թվականի հունվարի 6-ին Գենտները երկարաձգել է իր պայմանագիրը մինև 2016 թվականի հունիսը[5], 2016 թվականի մայիսին մինչև 2019 թվականի հունիսը[6]։

Միջազգային կարիերաԽմբագրել

Գերմանիայի ազգային հավաքականի կազմում Քրիստիան Գենտները իր դեբյուտը նշել է 2009 թվականի մայիսի 29-ին` Չինաստանի հավաքականի դեմ խաղում[7]։

ՎիճակագրությունԽմբագրել

Ակումբ Լիգա Գավաթ Միջազգային Արդյունք
Մրցաշրջան Ակումբ Լիգա Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Գերմանիա Լիգա Գավաթ Միջազգային Արդյունք
2004/05 Շտուտգարտ II 28 6 - - - - 28 6
2004/05 Շտուտգարտ Բունդեսլիգա 1 0 - - 1 0 2 0
2005/06 23 1 2 0 6 1 31 2
2006/07 15 0 1 0 - - 16 0
2007/08 Վոլֆսբուրգ 31 3 5 1 - - 36 4
2008/09 34 4 3 1 8 1 45 6
2009/10 34 4 2 0 12 3 48 7
2010/11 Շտուտգարտ 31 5 2 0 9 3 42 8
2011/12 28 5 4 0 - - 32 5
2012/13 34 5 6 2 12 2 52 9
2013/14 28 4 2 0 3 1 33 5
2014/15 33 5 1 0 - - 34 5
2015/16 17 3 3 0 - - 20 3
Կարիերայի արդյունք 337 45 31 4 51 11 409 60

ՁեռքբերումներԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

  • Գերմանիայի չեմպիոն - 2006/07
  • Գերմանիայի գավաթի փոխչեմպիոն - 2006/07, 2012/13
  • Բունդեսլիգայի չեմպիոն - 2008/09

ԱնձնականԽմբագրել

  • Բունդեսլիգայի ամսվա գոլ - 2013 օգոստոս

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Base de Datos del Futbol Argentino (իսպ.)
  3. «Gentner to remain in Wolfsburg»։ vfb.de։ օգոստոսի 11, 2008։ Վերցված է օգոստոսի 11, 2008 (չաշխատող հղում)
  4. «Christian Gentner ist jetzt der BIG BOSS» [Christian Gentner is now the BIG BOSS] (German)։ Bild.de։ սեպտեմբերի 9, 2013։ Վերցված է օգոստոսի 5, 2014 
  5. «Christian Gentner signs on until 2016»։ vfb.de։ VfB Stuttgart։ հունվարի 6, 2013։ Վերցված է հունվարի 6, 2013 
  6. «Important signals»։ vfb.de։ VfB Stuttgart։ մայիսի 10, 2016։ Վերցված է հունիսի 8, 2016 
  7. «China - Deutschland» (German)։ kicker.de։ Վերցված է հունիսի 14, 2009 

Արտաքին հղումներԽմբագրել