Քրիստիանո Լոմբարդի

իտալացի ֆուտբոլիստ

Քրիստիանո Լոմբարդի (իտալ.՝ Cristiano Lombardi, օգոստոսի 19, 1995(1995-08-19)[1][2], Վիտերբո, Լացիո, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Լացիոյից վարձավճարով հանդես է գալիս Սալերնիտանայի կազմում։ Խաղում է աջ վինգերի դիրքում[3]։

Քրիստիանո Լոմբարդի
Cristiano Lombardi
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 19, 1995(1995-08-19)[1][2] (28 տարեկան)
Ծննդավայր Վիտերբո, Լացիո, Իտալիա
Հասակ 180 սմ
Քաշ 75 կգ
Դիրք վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Սալերնիտանա
(վարձավճարով Լացիոյից)
Համար 25
Պատանեկան կարիերա
2011-2014 Իտալիա Լացիո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-ներկա Իտալիա Լացիո 18 (1)
2014-2015   Իտալիա Տրապանի 13 (0)
2015-2016   Իտալիա Անկոնա 25 (4)
2017-2018   Իտալիա Բենևենտո 16 (0)
2019   Իտալիա Վենեցիա 11 (0)
2019-ներկա   Իտալիա Սալերնիտանա 12 (2)
Ազգային հավաքական
2012-2013 Իտալիա Իտալիա Մ18 3 (3)
2013 Իտալիա Իտալիա Մ19 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 12-ի, 2020:

Ակումբային կարիերա խմբագրել

Լացիո խմբագրել

Լոմբարդին Լացիոյի ակադեմիայի սան է։ 2014 թվականի հուլիսի 12-ին նա 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Տրապանի[4][5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց սեպտեմբերի 13-ին՝ փոխարինման մտնելով Չիտադելայի դեմ խաղում և այս խաղում տալով գոլային փոխանցում[6]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց սեպտեմբերի 27-ին՝ Վարեզեի դեմ խաղում[7]։ Տրապանիի կազմում Լոմբարդին անցկացրեց 13 հանդիպում՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ։

2015 թվականի օգոստոսի 31-ին Լոմբարդին վարձավճարով միացավ Սերիա C-ում հանդես եկող Անկոնային[8]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 13-ին՝ Պրատոյի դեմ խաղում[9]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց սեպտեմբերի 26-ին՝ Լ'Ակվիլայի դեմ խաղում[10]։ Հոկտեմբերի 17-ին իտալացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լուկեզեի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[11]։ Անկոնայի կազմում Լոմբարդին անցկացրեց 25 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

2016-17 մրցաշրջանում Լոմբարդին վերադարձավ Լացիո։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց 2016 թվականի օգոստոսի 21-ին՝ Ատալանտայի դեմ խաղում[12]։ Այս խաղում նա խաղադաշտ դուրս եկավ թիմի մեկնարկային կազմում և գոլ խփեց հանդիպման 33-րդ րոպեին[13]։ Այս մրցաշրջանում Լոմբարդին անցկացրեց 19 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[14]։

2017 թվականի օգոստոսի 31-ին Լոմբարդին վարձավճարով տեղափոխվեց Բենևենտո[15][16][17]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 17-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Նապոլիի դեմ խաղում։ 2018 թվականի փետրվարի 11-ին Ռոմայի դեմ խաղում իտալացին գոլային փոխանցում տվեց, սակայն Բենևենտոն պարտվեց 5-2 հաշվով։ Ակումբի կազմում Լոմբարդին անցկացրեց 17 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[18]։

2019 թվականի հունվարի 15-ին Լոմբարդին 18 ամսվա վարձավճարով միացավ Վենեցիային[19][20], սակայն Լացիո վերադարձավ 6 ամիս անց[21]։ Հուլիսի 17-ին նա 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Սալերնիտանա[22][23]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց նոյեմբերի 30-ին՝ Ասկոլիի դեմ խաղում[24]։ Դեկտեմբերի 7-ին Լոմբարդին 3 գոլային փոխանցում տվեց Չիտադելայի դեմ խաղում[25]։

Միջազգային կարիերա խմբագրել

Լոմբարդին ներկայացրել է Իտալիան մինչև 18 և մինչև 19 տարեկանների երիտասարդական հավաքականների կազմում։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 12-ի դրությամբ[26]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լացիո 2016–17 Սերիա A 18 1 1 0 19 1
Տրապանի (վարձավճար) 2014–15 Սերիա B 13 0 0 0 13 0
Անկոնա (վարձավճար) 2015–16 Սերիա C 25 4 0 0 1 0 26 4
Բենևենտո (վարձավճար) 2017–18 Սերիա A 17 0 0 0 17 0
Վենեցիա (վարձավճար) 2018–19 Սերիա B 11 0 0 0 2 0 13 0
Սալերնիտանա (վարձավճար) 2019–20 12 2 2 0 14 2
Կարիերայի ընդհանուր 96 5 3 0 0 0 3 0 102 7

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Italy - C. Lombardi - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
  4. «Official: Lazio Loan Lombardi And Zampa To Trapani | IFD». www.italianfootballdaily.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.(չաշխատող հղում)
  5. «UFFICIALE, Trapani: ecco Lombardi e Zampa - ITA Sport Press». ITA Sport Press (իտալերեն). 2014 թ․ հուլիսի 12. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
  6. «Trapani Calcio - AS Cittadella, Sep 13, 2014 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
  7. «Varese Calcio - Trapani Calcio, Sep 27, 2014 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
  8. «Ancona, colpaccio finale: presi Lombardi e Di Mariano!». Gazzetta Regionale (իտալերեն). 2015 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.(չաշխատող հղում)
  9. «AC Prato - US Anconitana, Sep 13, 2015 - Serie C - Girone B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
  10. «US Anconitana - L'Aquila Calcio, Sep 26, 2015 - Serie C - Girone B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
  11. «AS Lucchese Libertas - US Anconitana, Oct 17, 2015 - Serie C - Girone B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
  12. «Atalanta BC - SS Lazio, Aug 21, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
  13. Editorial. «Serie A TIM | Atalanta-Lazio 3-4, il tabellino». www.sslazio.it (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
  14. «Cristiano Lombardi | Football Stats | Lazio | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
  15. «Lombardi set for Benevento | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
  16. «Calciomercato Benevento, doppio colpo sul gong: Lazaar e Lombardi | Goal.com» (իտալերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
  17. Pozzo, Marco Da (2017 թ․ օգոստոսի 31). «UFFICIALE - Lombardi in prestito al Benevento - Lazio News 24». Lazio News 24 (իտալերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
  18. «Cristiano Lombardi | Football Stats | Lazio | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
  19. «OFFICIAL: Lombardi joins Venezia FC». The Laziali (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունվարի 11. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  20. «UFFICIALE: Venezia, arriva Lombardi dalla Lazio in prestito per 18 mesi». www.tuttomercatoweb.com (իտալերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  21. «UFFICIALE: Venezia, risolto con Lazio il prestito di Lombardi - TUTTOmercatoWEB.com». www.tuttomercatoweb.com (իտալերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  22. «OFFICIAL: Cristiano Lombardi joins Salernitana on loan». The Laziali (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հուլիսի 16. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  23. «UFFICIALE: Salernitana, presi Kiyine, Lombardi e Giannetti». www.tuttomercatoweb.com (իտալերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  24. «US Salernitana 1919 - Ascoli Calcio, Nov 30, 2019 - Serie B - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  25. «AS Cittadella - US Salernitana 1919, Dec 7, 2019 - Serie B - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  26. «Cristiano Lombardi». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել