Քրիստիանի եկեղեցի (նորվ.՝ Christianskirken), չպահպանված լյութերական եկեղեցի Շիենում (Տելեմարկ ֆյուլքե, Նորվեգիա)։ Այրվել է 1886 թվականի քաղաքային հրդեհի ժամանակ։ Փոխարենը կառուցվել է Շիենի եկեղեցին։

Քրիստիանի եկեղեցի
նորվ.՝ Christianskirken
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և մշակութային արժեք
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ՏեղագրությունՇիեն
ՃարտարապետJørgen Henrich Rawert?
Քարտեզ
Քարտեզ
 Christianskirken, Skien Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Եկեղեցին կառուցվել է 1779-1783 թվականներին Սուրբ Մարիամի եկեղեցու տեղում, որը հրդեհվել էր 1777 թվականին։ Նախագիծը մշակել է ճարտարապետ Յորգեն Հենրիկ Ռավերտը։ Դա եղել է Ռավերտի առաջին մոնումենտալ շինությունը Նորվեգիայում[1]։ Եկեղեցու ինտերիերն ստեղծվել է Կոնգսբերգի եկեղեցու ինտերիերի օրինակով, որը կառուցվել է 1761 թվականին։ Շինարարությունն արագ ավարտելու համար քաղաքացիների շրջանում դրամահավաքի մեծ արշավ է կազմակերպվել[1]։

Շենքի հատակագիծը խաչաձև է, նրա կենտրոնական հատվածում գտնվում է մեծ աշտարակ։ Այն նախատեսված է եղել 1176 այցելուի համար։ Բեմը, խորանի պատկերը, ամբիոնն ու երգեհոնը տեղադրվել են միմյանց վրա։ Բեմում տեղադրվել է «Հուղարկավորություն» նկարը՝ Կարավաջոյի օրիգինալ նկարի պատճենը։ Պատերին եղել են երկու զինանշաններ, մեկը՝ թագավորի մոնոգրամով, իսկ մյուսը՝ քաղաքային զինանշանով[2]։ Եկեղեցին կոչվել է դանիացի-նորվեգացի Քրիստիան թագավորի պատվին։

1886 թվականին քաղաքում բռնկվել է մեծ հրդեհ, և եկեղեցին ամբողջովին այրվել է։ Շենքից հաջողվել է փրկել մկրտության ավազանը, որն ստեղծել է քանդակագործ Օլե Ֆլադագերը, «Հուղարկավորություն» նկարը, սրբազան անոթներ։ Այդ ամենը հետագայում օգտագործվել է նոր եկեղեցում։ Պահպանվել են նաև Հավատ և Հույս երկու քանդակներ, որ ստեղծվել են Յ. Կ. Հոլլերի (նորվ.՝ Jacob Christian Holler) կողմից[3]։ Երբ հրդեհը մարվել է, փլատակներում հայտնաբերվել են հալված և կարծրացած մետաղի կտորներ։ Քաղաքի ժամագործներից մեկը՝ Ն. Պ. Սոգարդը (N. P. Søgaard), այդ նյութը օգտագործեց փոքրիկ ժամացույցների տեսքով ոսկերչական իրեր ստեղծելու համար։ Այդ զարդերից մեկը նա ուղարկել է Հենրիկ Իբսենին[4]։

Երկու արձանները՝ Հավատ և Հույս, ներկայում գտնվում են Տելեմարկ թանգարանում։ 2014 թվականին դրանք ժամանակավորապես ցուցադրվել են Շիենի եկեղեցում՝ տեղադրվելով խորանի երկու կողմերում[5]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Kullerud, 1994, էջ 25
  2. Kullerud, 1994, էջ 26
  3. «Holler, Jacob Christian» (dk). rosekamp.dk.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  4. Kullerud, 1994, էջ 31
  5. «Låner gamle damer» (նորվեգերեն). Varden. 2014 թ․ մայիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.

Գրականություն խմբագրել

  • Kullerud, Erik Skien kirke 1894—1994. — Skien: Skien menighetsråd, 1994. — 119 с. — ISBN 82-91427-01-1(նորվ.)
  • Borchsenius, J. Skien før Branden 1886. — Oslo: Fabritius & Sønners Forlag, 1934.(նորվ.)