Քրիստափոր Պետրոսյան

հայ վնասվածքաբան-օրթոպեդ, վիրաբույժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Քրիստափոր Հայրապետի Պետրոսյան (հունվարի 20, 1889(1889-01-20)[1], Բաքու, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 12, 1961(1961-10-12)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ բժիշկ, վնասվածքաբան-օրթոպեդ, վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1943), պրոֆեսոր (1936)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1956

Քրիստափոր Պետրոսյան
Ծնվել էհունվարի 20, 1889(1889-01-20)[1]
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհոկտեմբերի 12, 1961(1961-10-12)[1] (72 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԲորդոյի համալսարան (1914)[1]
Մասնագիտությունօրթոպեդ, վնասվածքաբան և դասախոս
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1] (1949)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1] և Երևանի օրթոպեդիայի և տրավմատոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Օրթոպեդիայի, վնասվածքաբանության և պրոթեզավորման հիմնադիրը Հայաստանում։

Կենսագրություն

խմբագրել

1914 թվականին ավարտել է Բորդոյի (Ֆրանսիա) համալսարանի բժշկական ֆակուլտետը Ալեքսանդր Մանթաշյանցի կողմից հատկացված թոշակով[փա՞ստ]։ 1915-1930 թվականներին աշխատել է Բաքվում, Էնզելիում (Իրան), Աշխաբադում, Տաշքենդում։ 1930 թվականից Երևանի բժշկական ինստիտուտի օրթոպեդիայի և վնասվածքաբանության դասընթացների, 1932-1959 թվականներին` միաժամանակ, տեղագրական անատոմիայի և վիրահատական վիրաբուժության ամբիոնի վարիչ։ 1939 թվականին ՀՀ-ում ստեղծել է առաջին օրթոպեդիական բաժանմունքը, բուժական ֆիզկուլտուրայի և մերսման կաբինետ, օրթոպեդական կոշիկի ու պրոթեզների արհեստանոց։ 1941-1945 թվականներին ՀՀ-ում տեղակայված էվակոհոսպիտալների գլխավոր վիրաբույժ, 1946-1953 թվականներին` օրթոպեդիայի և վերականգնողական վիրաբուժության ԳՀԻ (1959 թվականից Օրթոպեդիայի և վնասվածքաբանության ԳՀԻ, 1962 թվականից՝ Պետրոսյանի անվան) տնօրեն, 1953-1961 թվականներին փոխտնօրեն[2]։

Ստեղծագործություններ և ճանաչում

խմբագրել

Աշխատանքները վերաբերվում են հոդի արթրոպլաստիկային, ուսահոդի սովորութային հոդախախտի, ծնկոսկրի կոտրվածքի բուժմանը։ Առաջարկել է ոսկրահատման, վիրաբուժական սեղան, ծռաթաթության օրթոպեդական կոշիկ, վաղ մանկական հասակում ազդրի բնածին հոդախախտի բուժման հարմարանք, դժվարաշարժ հոդերի ֆուկցիայի վերականգնման հարմարանքներ և սարքավորումներ։

  • Врожденный вывих бедра, Е., 1957

Գրականություն

խմբագրել
  • Петросян З. Е., Профессор Петросян, Е., 1999.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 264.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստափոր Պետրոսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 264