Քսենիա Վլադիմիրովնա Սուխինովա (ռուս. Ксе́ния Влади́мировна Сухи́нова, օգոստոսի 26, 1987(1987-08-26)[1], Նիժնեվարտովսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, մոդել և գեղեցկության թագուհի, որը հաղթել է Միսս Ռուսաստան 2007 և Միսս Աշխարհ 2008 մրցույթներում։ Նա երկրորդ կինն է Ռուսաստանից, որը հաղթել է Միսս Աշխարհ մրցույթում։

Քսենիա Սուխինովա
ռուս.՝ Ксе́ния Влади́мировна Сухи́нова
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 26, 1987(1987-08-26)[1] (36 տարեկան)
ԾննդավայրՆիժնեվարտովսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՏյումենի արդյունաբերական համալսարան
Մասնագիտությունմոդել, հեռուստահաղորդավարուհի և գեղեցկության մրցույթի մասնակից
 Ksenia Sukhinova Վիքիպահեստում

Անձնական տվյալներ խմբագրել

Սուխինովան ծնվել է 1987 թվականին Նիժնեվարտովսկում, Ռուսաստանի ԽՍՀ[2]։ Նա միակ երեխան էր ընտանիքում։ Սուխինովան ապրել է Մոսկվայում, Ռուսաստան, և հաճախել Նիժնեվարտովսկի ինդուստրիալ համալսարան, ուսումնասիրելով կիբեռնետիկայի համակարգեր[3]։

Սուխինովայի հասակը 1.78 մ է (5'10"), նա ունի շեկ մազեր և կապույտ գույնի աչքեր։ Նրա անունը լատինացված գրվում է Քսենյա կամ Քսենիա[2]։ Նա սպորտի երկրպագու է և փոքր հասակից զբաղվել է լողով և բիաթլոնով[4]։ Նրա սիրած գիրքը Միխայիլ Բուլգակովի Վարպետը և Մարգարիտան է[5]։ Երբ նրան հարցրեցին անձնական կյանքի մասին, նա ասաց, որ իր սիրտը «դեռ ազատ է»[6]։

Միսս Տյումեն խմբագրել

Միսս Ռուսաստան 2007 և Միսս Աշխարհ 2008 մրցույթում հաղթելուց առաջ նա մասնակցել էր Միսս Տյումեն մրցույթին և արժանացել հաղթողի տիտղոսին, որը նրան դարձրել է նոր Միսս Տյումեն՝ այդ ժամանակ՝ դարձնելով ներկայացուցիչ Միսս Ռուսաստան 2007 մրցույթում։

Միսս Ռուսաստան 2007 խմբագրել

Սուխինովան 2007 թվականի դեկտեմբերի 14-ին Մոսկվայում նվաճել է Միսս Ռուսաստան մրցանակը, որտեղ նա ներկայացնում էր Տյումենը։ Նա գերազանցել է 50 այլ մասնակիցների ամբողջ Ռուսաստանից։ Նա չի կարողացել ներկայացնել Ռուսաստանը «Միսս Տիեզերք»-ում 2008-ին քոլեջի աշխատանքի պատճառով, այնպես որ երկրորդ տեղը գրաված Վերա Կրասովան փոխարինել է նրան մրցաշարում։ Վերան գրավել է 3-րդ հորիզոնականը վենեսուելացի Դայանա Մենդոզայից հետո[7]։

Միսս աշխարհ 2008 խմբագրել

Նա եղել է Միսս աշխարհ 2008 մրցույթի Beach Beauty -ի երկրորդ մրցանակակիրը, միսս Մեքսիկայից և միսս Հարավային Աֆրիկայից հետո[8]։ 2008 թվականի դեկտեմբերի 3-ին նա հաղթել է Miss World Top Model մրցույթում[9]։ Նրա երկու մասնակցությունն առաջին երկու արագընթաց մրցաշարերում հիշեցնում են Չժանգ Ցզիլինի հաջողությունները «Միսս Աշխարհի 2007»-ում[10]։

 
Քսենիա Սուխինան Միսս աշխարհ թագադրման արարողության ժամանակ

Դեկտեմբերի 13-ին Սուխինովան թագադրվել է «Միսս աշխարհի» եզրափակչում 108 մրցակցի պայքարից հետո Յոհանեսբուրգում, Հարավային Աֆրիկա[11]։ Առաջին թեկնածուն եղել է Պարվատի Օմանակուտանը Հնդկաստանից և երկրորդը՝ Տրինիդադ և Տոբագոյից Գաբրիել Ուոլկոտը։ Նա երկրորդ մասնակիցն է Ռուսաստանից, որը հաղթել է «Միսս աշխարհ» մրցույթում, առաջինը Ջուլիա Կուրոչկինան էր 1992 թվականին։ Եզրափակիչը դիտեցին 187 երկրներից 1 միլիարդ դիտորդներ[11]։

Հաղթանակից հետո ասուլիսում Քսենիա Սուխինովան ասել է. «Ես շատ ուրախ եմ, որ այս թագը բերել եմ Ռուսաստան։ Ես հպարտ եմ, որ Ռուսաստանն է ստացել այս թագը և իմ հաղթանակը ես նվիրում եմ ամբողջ երկրին և նրա յուրաքանչյուր քաղաքացուն... և իմ տատիկին»[5]։ Նա նաև ասել է, որ հույս ունի բարելավել Ռուսաստանի միջազգային պատկերը ցույց տալով աշխարհին, որ Ռուսաստանից մի աղջիկ կարող է անձնավորել բարությունը, գեղեցկությունը և երջանկությունը[5]։ Նա ասում է, որ բարեգործության համար միջոցներ հավաքելը կլինի նրա հիմնական խնդիրներից մեկը 2009 թվականին[4]։

Միսս Աշխարհից հետո խմբագրել

Քսենիա Սուխինովան մոդելային կարիերայով է զբաղվել Իտալիայում, Իսպանիայում և Ֆրանսիայում այնպիսի դիզայներների համար, ներառյալ Վալենտինոն է։ Նա նաև հայտնվել է «Եվրատեսիլ 2009»-ի գործողությունների միջև տեսահոլովակներում։

Նա հրավիրվել է դառնալու «Միսս աշխարհ 2010», «Միսս աշխարհ 2011», «Միսս աշխարհը 2015», ինչպես նաև «Միստր աշխարհ 2010» մրցույթների եզրափակչի մրցավարներից մեկը՝ միսս աշխարհ մյուս մրցանակակիրների հետ միասին։ Միսս Աշխարհում 2016-ում նա մրցավարներից մեկն էր, ովքեր հարցեր էին տալիս մասնակիցներին հարց ու պատասխանի հատվածում պատասխանելու համար։ 2017 թվականին Քսենիան դարձավ «Միսս Ռուսաստան» 2017-ի մրցավարներից մեկը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 «Ksenia Sukhinova of Russia is Miss World 2008». peoplestar.co.uk. 2008 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 21-ին.
  3. «Russian Miss World praised by tutors at jubilant university». RIA Novosti. 2008 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 21-ին.
  4. 4,0 4,1 «Siberian beauty crowned Miss World». Russia Today. 2008 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 20-ին.
  5. 5,0 5,1 5,2 «World's most beautiful girl from Russia does not know how to spend her prize money». Pravda. 2008 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 21-ին.
  6. «Sukhinova happy to be home after winning Miss World crown». RIA Novosti. 2008 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 21-ին.
  7. «Miss Universe 2008 Winners». IndiaServer. 2008 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 21-ին.
  8. «Mexico wins Beach Beauty Fast Track». Global Beauties. 2008 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 21-ին.
  9. «Russia wins Top Model fast track». Global Beauties. 2008 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 21-ին.
  10. «Russia wins Top Model fast track, paving the way for her victory». Global Beauties. 2008 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 21-ին.
  11. 11,0 11,1 «Russia's Sukhinova wins Miss World 2008 title». RIA Novosti. 2008 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Պարգևներ և ձեռքբերումներ
Նախորդող՝
  Աննի Օլիվ
Միսս Աշխարհ
2008
Հաջորդող՝
Կայանե Ալդորինո
Նախորդող՝
  Չժանգ Ցզիլին
Միսս Աշխարհ թոփ մոդել
2008
Հաջորդող՝
Պեռլա Բերտրան
Նախորդող՝
Տատյանա Կոտովա
Միսս Ռուսաստան
2007
Հաջորդող՝
Սոֆյա Ռուդիևա
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քսենիա Սուխինովա» հոդվածին։