Քո հայացքի միջով
Այս հոդվածը կամ նրա հատվածը պարունակում է տեղեկատվություն սպասվող կամ արտադրության ընթացքում գտնվող կինոնկարի մասին։ Հոդվածի բովանդակությունը կարող է փոխվել կինոնկարի նկարահանվելու և ցուցադրվելու կամ այլ տեղեկատվություն հայտնվելու հետ։ |
«Քո հայացքի միջով» (իսպ.՝ A través de tu mirada), սպասվող իսպանական ռոմանտիկ դրամա, որի ռեժիսորը Մարշալ Ֆորեսն է, իսկ սցենարի հեղինակն է Էդուարդ Սոլան, այն ստեղծվել է Արիանա Գոդոյի «Իմ պատուհանից» վեպի հիման վրա։ Այն «Իմ պատուհանից» (2022) և «Ծովից այն կողմ» (2023) ֆիլմերի շարունակությունն է և «Իմ պատուհանից» եռագրության երրորդ և վերջին մասը։ Գլխավոր դերերում են Կլարա Գալեն և Խուլիո Պենյա Ֆերնանդեսը։ Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2024 թվականի փետրվարի 23-ին՝ Նեթֆլիքսում[2][3][4]։
Երկիր | ![]() |
---|---|
Ժանր | կինոկատակերգություն[1], դրամա[1] և ռոմանտիկ ֆիլմ[1] |
Թվական | փետրվարի 23, 2024 |
Լեզու | իսպաներեն |
Ռեժիսոր | Մարսալ Ֆորես |
Նկարահանման վայր | Բարսելոնա |
Տևողություն | 105 րոպե |
Նախորդ | Ծովից այն կողմ |
Սցենար
խմբագրելՈրոշ ժամանակ է անցել, ինչ Ռաքելը (Կլարա Գալլե) և Արեսը (Խուլիո Պենյա Ֆերնանդես) դադարել են զուգընկներ լինել։ Այժմ նա տուն է վերադառնում Սուրբ Ծննդին և երկուսի վերամիավորումը չի ուշանում։ Նրանք կարող էին ջերմորեն ողջունել միմյանց և ոչ ավելին, բայց միմյանց նորից տեսնելը երկուսի մեջ էլ դժվար բան է արթնացնում՝ հունական աստծո և կախարդի միջև լարվածությունը դեռ անփոփոխ է և շուտով այն պայթեցնում է Սուրբ Ծննդյան տոները[5]։
Դերասանական կազմ
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Կլարա Գալե | Ռաքել Մենդոսա |
Խուլիո Պենյա Ֆերնանդես | Արես Իդլգո |
Էրիկ Մասիպ | Արտեմիս Իդալգո |
Ուգո Արբուես | Ապոլո Իդալգո |
Նատալիա Ազահարա | Դանիելա Ֆերնանդես |
Էմիլիա Լազո | Կլաուդիա |
Անդրեա Չապարո | Վերա |
Իվան Լապադուլա | Գրիգորի |
Կառլա Տուս | Աննա |
Եռագրություն
խմբագրելԱնվանում | Պրեմիերա | |
---|---|---|
⠀⠀ | Իմ պատուհանից | 4 փետրվարի, 2022 |
Ծովից այն կողմ | 23 հունիսի, 2023 | |
Քո հայացքի միջով | 23 փետրվարի, 2024 |
Արտադրություն
խմբագրել2022 թվականի փետրվարի 15-ին «Իմ պատուհանից» ֆիլմի հաջողությունից հետո՝ Նեթֆլիքսը հայտարարել է, որ պատվիրել է ֆիլմի երկու սփին օֆերը[6], որոնք երկուսն էլ կշեղվեն վեպի երկու շարունակություններից՝ «Քո հայացքի միջով» և «Անձրևի միջով», որտեղ գլխավոր կերպարներն էին համապատասխանաբար Ապոլո և Արտեմիս Իդալգոնները (Արեսի եղբայրները, առաջին ֆիլմի գլխավոր հերոսը), դրա փոխարեն նրանք որոշել են շարունակել Ռաքելի և Արեսի հերոսների բնօրինակ պատմությունը[7]։ 2023 թվականի հունիսին կայացած «Ծովից այն կողմ» ֆիլմի պրեմիերայից օրեր առաջ՝ Նեթֆլիքսը 2023 թվականի TUDUM միջոցառման ժամանակ հայտնել է, որ երրորդ մասը վերնագրվելու է «Քո հայացքի միջով»[8]։ Հունիսի 26-ին,«Ծովից այն կողմ» ֆիլմի պրեմիերայից ընդամենը երեք օր անց՝ սագայի գլխավոր դերակատարներ Կլարա Գալեն և Խուլիո Պենյա Ֆերնանդեսը հյտնել են, որ երրորդ մասը արդեն նկարահանվել է[9]։
Մարքեթինգ
խմբագրելԻր վերնագրի բացահայտման հետ մեկտեղ Նեթֆլիքսը հայտարարել է 2023 թվականի TUDUM միջոցառման ժամանակ, որ «Քո հայացքի միջով» ֆիլմի պրեմիերան կկայան 2024 թվականին[10]։ 2023 թվականի դեկտեմբերին հարթակը հրապարակել է ֆիլմի առաջին նկարները և ֆիլմի թողարկման ամսաթիվը սահմանել 2024 թվականի փետրվարի 23-ին[11][12]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
- ↑ «Watch Through My Window 3: Looking at You | Netflix Official Site». www.netflix.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «'A través de tu mirada': Netflix desvela nuevas imágenes y la fecha de estreno». ELLE (եվրոպական իսպաներեն). 2023 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2024 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Nast, Condé (2023 թ․ հունիսի 23). «A través de tu mirada: Estreno, reparto y tráiler de la película romántica de Netflix». Vogue (մեքսիկական իսպաներեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Through My Window: Looking at You - Rotten Tomatoes». www.rottentomatoes.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Herruzo Martínez, Ignacio (2022 թ․ փետրվարի 15). «'A través de mi ventana 2': Netflix confirma dos secuelas de película». Diez minutos. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ Mullor, Mireia (2023-05-17). «'A través del mar': desvelado el primer tráiler de la secuela de 'A través de mi ventana' (y más detalles)». Fotogramas. Վերցված է 2023-12-14-ին.
- ↑ Saavedra, Javier Rodrigo (2023 թ․ հունիսի 18). «'A través de mi ventana', 'A través del mar' y... Netflix revela el título y fecha de estreno de la tercera y última película de la saga». Los 40. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ Samaniego, Isabel S. (2023 թ․ հունիսի 26). «'A través de mi ventana 3', confirmada: Clara Galle y Julio Peña nos hablan de la tercera parte, que ya es su "favorita"». Antena 3. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Netflix anuncia "A través de tu mirada", la tercera parte de "A través de mi ventana", para 2024». Formula TV. 2023 թ․ հունիսի 18. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ Soria, Laura (2023 թ․ դեկտեմբերի 5). «'A través de tu mirada': Netflix desvela nuevas imágenes y la fecha de estreno de la tercera parte de la trilogía». Elle. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Through My Window 3 finally confirms release date on Netflix». Digital Spy (բրիտանական անգլերեն). 2023 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2024 թ․ հունվարի 11-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Քո հայացքի միջով ֆիլմը Internet Movie Database կայքում
- Քո հայացքի միջով ֆիլմը FilmAffinity կայքում