Խուլիո Պենյա Ֆերնանդես (իսպ.՝ Julio Peña Fernández, հուլիսի 15, 2000(2000-07-15), Սան Սեբաստիան, Բասկերի երկիր, Իսպանիա[1]), իսպանացի դերասան և երգիչ, որն առավել հայտնի է դարձել Disney Channel հեռուստաընկերությամբ հեռարձակված «Բիա» հեռուստասերիալում Մանուել Գուտիերես Կուեմոլայի[2] և Նեթֆլիքսի «Իմ պատուհանից» ֆիլմում Արես Իդալգոյի դերերի մարմնավորմամբ։ Վերջինս նկարահանվել է Արիանա Գոդոյի համանուն վեպի հիման վրա։

Խուլիո Պենյա Ֆերնանդես
Ծնվել էհուլիսի 15, 2000(2000-07-15) (23 տարեկան)
ԾննդավայրՍան Սեբաստիան, Բասկերի երկիր, Իսպանիա[1]
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունդերասան և երգիչ

Կենսագրություն խմբագրել

Խուլիո Պենյան ծնվել է 2000 թվականի հուլիսի 15-ին Իսպանիայի Սան Սեբաստիան քաղաքում[3]։ Այդուհանդերձ, պատանեկության տարիներն անց են կացել մայրաքաղաք Մադրիդում՝ ծնողների և քրոջ՝ Էմմա Պենյայի հետ։ Իր դերասանական առաջին քայլերն արել է հենց Մադրիդում՝ խաղաղալով ավագ դպրոցի թատերական խմբակում։ Այնուհետ հաճախել դերասանության վարպետաց դասերի։ Շուրջ 9 տարի էլ հաճախել է դաշնամուրի։

2012 թվականից խաղացել է թատերական մի շարք ներկայացումներում, ինչպես օրինակ «Մղձավանջ Սուրբ ծնունդից առաջ» (2012), «Հազար փառք» (2013), «Սպամոլոտ» (2014), «Մամա միա» (2015) և «Պելոպիդասը» (2016)։ Արկադիա թատրոնում խաղացել է նաև «Ալիսան հրաշքների աշխարհում(2017), «Հարսնացուի դիակը» (2018) և «Մուլեն Ռուժ» (2018) մյուզիքլներում։

2018 թվականին ընտրվել է նկարահանվելու Disney Chanel-ի արտադրած «Բիա» հեռուստասերիալում՝ ստանալով Մանուել Գուտիերեսի դերը։ Դերն ստացել էր, երբ խաղում էր Մադրիդի Խանա թատերական դպրոցում, իսկ հեռուստասերիալի պրոդյուսերները ժամանել էին թատրոն քասթինգ իրականացնելու նպատակով։ Չնայած սկզբում նա դժկամությամբ էր մասնակցում քասթինգին, այդուհանդերձ պրոդյուսերներն ընտրեցին հենց Խուլիոյին և տարան Բուենոս Այրես, որտեղ կայանալու էին նկարահանումները։ Շնորհիվ այդ դերի 2020 թվականին նոմինացվել է «Kids' Choice Awards Mexico» մրցանակաբաշխության «լավագույն հեռուստադերասան անվանակարգում», 2021 թվականին Բրազիլիայում «Հեռուստասերիալների և ֆիլմերի մրցանակաբաշխության» «պատանեկան ֆիլմերի լավագույն դերասան» անվանակարգում, ինչպես նաև «The Most Listened Awards 2021»-ի «տարվա դերասան» անվանակարգում։ 2021 թվականին նկարահանվել է «Բիա։ գլխիվայր շուռ եկած աշխարհը» հեռուստատեսային ֆիլմում, որը ցուցադրվել է Disney+ հեռուստաընկերությամբ։ Նույն տարվա ընթացքում նա մասնակցել է «Ինչ-որ բան փտած է» մյուզիքլում, որն իսպաներեն է թարգմանվել Մարկոս Արբեքսի կողմից, իսկ պրեմիերան կայացել է Մադրիդի Արապիլես թատրոնում։

2021 թվականի հունվարին նա միացել է իսպանական «Ակացիա 38» հեռուստասերիալին, որտեղ մարմնավորել է Գիլերմո Սակրիստանի դերը։ Այդ հեռուստասերիալում նկարահանվել է մինչև նույն տարվա մայիսի վերջ։ 2021 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ Խուլիո Պենյա Ֆերնանդեսը պայմանագիր է կնքել Նեթֆլիքս սթրիմինգային ընկերության իսպանական ծառայության հետ։ Ավելի ուշ, պարզ դարձավ, որ Խուլիոն կմարմնավորի Արես Իդալգոյի դերը «Իմ պատուհանից» ֆիլմում[4], որը հիմնված է համանուն վեպի վրա։ Ամիսներ անց նա նկարահանվել է Aitana-ի «Բեռլին» անունը կրող տեսահոլովակում՝ մարմնավորելով Միգելի՝ Aitana-ի սիրած տղայի դերը։

Ֆիլմագրություն խմբագրել

Հեռուստադերեր
Տարի Վերնագիր Դեր Ծանոթագրություններ
2019–2020 Բիա Մանուել Գուտիերես Կուեմոլա գլխավոր դեր, 120 սերիա
2021 Բիա։ գլխիվայր շուռ եկած աշխարհը Մանուել «Էլ Պումա» գլխավոր դեր, հատուկ «Disney+»-ի համար
Ակացիա 38 Գիլերմո Սակրիստան հիմնական դերասանական կազմ (7-րդ եթերաշրջան), 80 սերիա
2023 Բեռլին Ռոյ գլխավոր դեր
Ֆիլմեր
Տարի Վերնագիր Դեր Ծանոթագրություն
2022 Իմ պատուհանից Արես Իդալգո գլխավոր դեր
2023 Իմ պատուհանից. ծովերից այն կողմ Արես Իդալգո գլխավոր դեր
2024 Քո հայացքի միջով Արես Իդալգո գլխավոր դեր

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարի Մրցանակաբաշխություն Կատեգորիա Արդյունք
2020 Kids' Choice Awards Mexico Լավագույն հեռուստադերասան Առաջադրված
2021 Lo Más Escuchado Awards Տարվա դերասան Առաջադրված
SEC Awards Պատանեկան հեռուստասերիալների դերասան Հաղթանակ
Kids' Choice Awards Mexico Լավագույն հեռուստադերասան Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://www.noticiasdenavarra.com/vivir-on/tv-y-cine/2021/07/28/julio-pena-da-miedo-fracaso/1168432.html
  2. «Bia: conocé a los personajes de la nueva serie teen del 2019». Infobae. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
  3. «10 cosas que no sabías sobre Julio Peña». Youtube (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
  4. «Watch Through My Window | Netflix Official Site». www.netflix.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 17-ին.